11 Հունիս 10
That Place Yerevan
Փաբն այլեւս նոր հասցեում է:)
“That Place Երեւան”-ը փնտրեք նոր հասցեում: Փաբը հունիսի 10-ին պաշտոնապես բացվեց Հյուսիսային պողոտայի 6-րդ շենքում: Պանդոկի պատերից հեծանիվների ակներ ու բայքերական այլ ատրիբուտներ են կախված:):

“That Place Երեւան”-ը հիմնականում հյուրընկալում է արտասահմանցիներին ու սփյուռքահայերին: “Ուզում էինք մի նորություն անել օտարների համար: Ամերիկյան, իսպանական դեսպանատների աշխատողներն են շատ այցելում մեր փաբը: Հաճախորդների 30 տոկոսն էլ սփյուռքահայեր են”,- ասաց փաբի մենեջեր Հարութ Սահակյանը:

“That Place Երեւան”-ը ակումբների հետ չշփոթեք. փաբ է, զվարճանալու վայր, ուր ուրբաթ, շաբաթ օրերին հավաքվում են, ուրախանում, խմում: “Հատուկ դիջեյ չունենք, ակումբային չի էլի: Փաբում ջազ էլ ենք հնչեցնում, ընդհանրապես, ցանկացած ոճի երաժշտություն էլ մատուցում ենք, արտասահմանցիների համար էլ իրենց ազգային երաժշտությունն ենք միացնում: Բայց ջազի մեջ ենք խորացել….”,- ասաց “That Place Երեւան”-ի մենեջերը:

“That Place Երեւան”-ում երեկ ուրախ էր, շոգը չէր խանգարում ինքնամոռաց պարելուն:): Փաբի բացմանը ներկա էին ու ոչ պակաս ուրախանում էին “Կատուներ”-ից թավջութակահար Արտյոմ Մանուկյանն ու տրոմբոնահար Դավիթ Մինասյանը: Ի դեպ, տնօրինությունը նշում է, որ Live երաժշտությունը “That Place Երեւան” փաբի այցեքարտերից է լինելու:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Վերաբացվեց “That Place Երեւան” փաբը
“That Place Երեւան”-ը հիմնականում հյուրընկալում է արտասահմանցիներին ու սփյուռքահայերին: “Ուզում էինք մի նորություն անել օտարների համար: Ամերիկյան, իսպանական դեսպանատների աշխատողներն են շատ այցելում մեր փաբը: Հաճախորդների 30 տոկոսն էլ սփյուռքահայեր են”,- ասաց փաբի մենեջեր Հարութ Սահակյանը:

Փաբը հիմնականում հյուրընկալում է արտասահմանցիներին ու սփյուռքահայերին
“That Place Երեւան”-ը ակումբների հետ չշփոթեք. փաբ է, զվարճանալու վայր, ուր ուրբաթ, շաբաթ օրերին հավաքվում են, ուրախանում, խմում: “Հատուկ դիջեյ չունենք, ակումբային չի էլի: Փաբում ջազ էլ ենք հնչեցնում, ընդհանրապես, ցանկացած ոճի երաժշտություն էլ մատուցում ենք, արտասահմանցիների համար էլ իրենց ազգային երաժշտությունն ենք միացնում: Բայց ջազի մեջ ենք խորացել….”,- ասաց “That Place Երեւան”-ի մենեջերը:

Փաբի այցելուներին շոգը չէր խանգարում ինքնամոռաց պարել
“That Place Երեւան”-ում երեկ ուրախ էր, շոգը չէր խանգարում ինքնամոռաց պարելուն:): Փաբի բացմանը ներկա էին ու ոչ պակաս ուրախանում էին “Կատուներ”-ից թավջութակահար Արտյոմ Մանուկյանն ու տրոմբոնահար Դավիթ Մինասյանը: Ի դեպ, տնօրինությունը նշում է, որ Live երաժշտությունը “That Place Երեւան” փաբի այցեքարտերից է լինելու:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/
Գնահատեք նյութը
2734 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը
2734 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: