×


NEW MOON

THE TWILIGHT SAGA: NEW MOON

Հայտնի դարձան մրցույթի հաղթողները Ահա եւ եկավ ժամանակն ամփոփելու մեր “Դիտիր Առաջինը” առաջին ակցիայի արդյունքները, որը համատեղ իրականացնում են Bravo.am կայքը եւ “Մոսկվա” կինոթատրոնը: Ինչպես գիտեք, մեր առաջին խաղարկությունը վերաբերում էր այս տարվա ամենասպասելի կինոպրեմիերաներից մեկին` “ՄԹՆՇԱՂ. ԱՍՔ. ՆՈՐԱԼՈՒՍԻՆ” /THE TWILIGHT SAGA: NEW MOON/ ֆիլմին: Այն արդեն հասցրել է մի քանի ռեկորդներ սահմանել, եւ առաջին ցուցադրությանն անհամբեր սպասում են նաեւ Հայաստանում: 2009թ. դեկտեմբերին այս ֆիլմի երեւանյան պրեմիերային ներկա լինելու համար հարկավոր էր գրանցվել Bravo.am կայքում, ուշադիր ծանոթանալ խաղարկության պայմաններին, պատասխանել ֆիլմին վերաբերող 6 հարցերին եւ այդ պատասխանները ուղարկել մեզ: THE TWILIGHT SAGA: NEW MOON Ամփոփելով մրցույթի արդյունքները` նախ նշենք, որ հաճելիորեն զարմացած եւ շոյված ենք կայքի մշտական այցելուների ուշադրությամբ: Նշենք, որ խմբագրությունը ստացել է մոտ 30 պատասխան եւ պետք է ընտրեր 10-ը մրցանակակրի, ովքեր կստանային ֆիլմի տոմսերը: Խնդիրը շատ բարդ էր, բայց մեզ ի վերջո հաջողվեց որոշել նրանց: Սակայն մինչ հաղթողների անունները հրապարակելը մի քանի խոսք ճիշտ պատասխանների մասին: Ի սկզբանե շեշտենք, որ բոլոր 6 հարցերին ճիշտ չի պատասխանել ոչ ոք: Ստորեւ ծանոթացեք հարցերին եւ դրանց ստույգ պատասխաններին: 1. Ո՞վ է “ՄԹՆՇԱՂ” /TWILIGHT/ գրքի հեղինակը: “ՄԹՆՇԱՂ” /TWILIGHT/ գրքի հեղինակն է Ստեֆանի Մեյերը /Stephanie Meyer/: 2. Ինչ՞է գլխավոր հերոսուհու եւ նրա դերակատարի անունը: Գլխավոր հերոսուհու անունն է Իզաբելլա Մարի Սվոն /Isabella Marie Swan/, իսկ նրա դերակատարի անունը` Քրիստեն Սթյուարտ /Kristen Stewart/: 3. Ինչ՞ է գլխավոր հերոսի ու նրա դերակատարի անունը: Գլխավոր հերոսի անունն է Էդվարդ Քալլեն /Edward Cullen/, իսկ դերակատարի անունը` Ռոբերտ Փաթինսոն /Robert Pattinson/: 4. Ո՞րն է ֆիլմի նշանաբանը: «When you can live forever what do you live for?» / «Եթե կարող ես ապրել հավերժ, ինչի՞ համար ես դու ապրում» Այս հարցը որոշակի շփոթություն է առաջացրել մեր ընթերցողների շրջանում, նրանք ուղարկել են տարբեր պատասխաններ, այդ թվում` It will be as though I'd never existed / “Այնպես կլինի, կարծես ես երբեք գոյություն չեմ ունեցել”/, «Արգելված պտուղը քաղցր է», «Արգելված է հիշել, սարսափելի է մոռանալ» եւ այլն: Այս կապակցությամբ պետք է նշենք, որ տարբեր երկրներում ֆիլմը եւ գիրքը ներկայացվել են տարբեր նշանաբանների ներքո, այդ իսկ պատճառով վերոհիշյալ պատասխանները մենք սխալ չենք համարում, միեւնույն ժամանակ շեշտելով, որ ճիշտ պատասխանը առաջինն է: 5. Ե՞րբ է տեղի ունեցել ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ֆիլմի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 21-ին: Մինչ այդ տարբեր երկրներում կայացել են առանձին ցուցադրություններ: 6. Ինչպիսի՞ն են “ՄԹՆՇԱՂ” /TWILIGHT/ ֆիլմում կլանների անուները: Ֆիլմում կլանների անուններն են Քալըններ /The Cullens/, Քիլոթներ /Quileute tribe/, Վոլտուրի /The Volturi/ եւ Քոչվոր վամպիրներ /Nomadic vampires/: Եվ այսպես, հաղթողների անուններն են. 1. Լիանա Թադեւոսյան  /“ltadevosyan”/ 2. Արմեն Մարտիրոսյան /“armen-m”/ 3. Արայիկ Հարությունյան /“Araik”/ 4. Աննա Ղազարյան /"ananik”/ 5. Տաթև Դերզյան /“tat jan”/ 6. Գեւորգ Կարապետյան - /“Georgekar91”/ 7. Ալլա Իգիթյան /“Allus”/ 8. Աննա Մնացականյան /“An4ik”/ 9. Հայկ Կարապետյան /“Hayk.karapetyan”/ 10. Նարինե Բալդրյան /“Narush”/ 11. Ասյա Եղիազարյան /“If only”/ Առաջին 9-ը նշված հաղթողները կստանան յուրաքանչյուրը 2-ական տոմս, 10 եւ 11-րդ տեղերում նշված մասնակիցները շահել են խրախուսական մրցանակ` 1-ական տոմս: Հիշեցնենք, որ նախապատվությունը տրվել է ավելի շուտ պատասխանողներին: Հաղթողները տոմսերը կարող են ստանալ Bravo.am նախագծի եւ «Մեդիամաքս» գործակալության խմբագրությունից` նախապես զանգահարելով 54-54-37 հեռախոսահամարով: Իսկ նրանց, ում այս անգամ ինչ-ինչ պատճառով չհաջողվեց հաղթել մրցույթում, հիշեցնում ենք, որ “Դիտիր Առաջինը” ակցիան պարբերական բնույթ է կրելու: Այնպես որ հետեւեք մեր կայքին, մասնակցեք մրցույթներին եւ անպայման կշահեք:

THE TWILIGHT SAGA: NEW MOON

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին