21 Նոյեմբեր 09
Տիգրան Ալավերդյանի մենահամերգը
 
 
0
Հնչեցին Բեթհովենի, Շոպենի եւ Լիստի ստեղծագործությունները

Նոյեմբերի 20-ին  Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Կոնսերվատորիայի դոցենտ  Տիգրան Ալավերդյանի հերթական մենահամերգը: Մեկ ժամ շարունակ հանդիսատեսը  կլանված լսում էր Բեթհովենի, Շոպենի և Լիստի ստեղծագործությունները` դաշնակահարի կատարմամբ:

Տիգրան Ալավերդյանը շնորհավորանքներ է ստանում
Տիգրան Ալավերդյանը շնորհավորանքներ է ստանում


“Իր մատների հմուտ շարժումների շնորհիվ Տիգրանը մեզ տեղափոխեց մի աշխարհ, որտեղ հանդիպեցինք մեծ ու հանճարեղ կոմպոզիտորներին”,- ասաց դաշնակահարուհի Անահիտ Թաշյանը:

Տիգրան Ալավերդյան
Տիգրան Ալավերդյան


Տիգրան Ալավերդյանը ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, որտեղ դասավանդում է 1995թ-ից: 2002թ դաշնակահարը ստացել է դոցենտի կոչում: Համերգային ծրագրերով հանդես է եկել  Հայաստանում,  Թեհրանում, Սանկտ Պետերբուրգում, Արաբական Էմիրություններում: Թողարկել է նաեւ վիդեո և լազերային սկավառակներ:

Տեքստը եւ լուսանկարները`Սիրանուշ Եղիազարյանի

 
 
Տիգրան Ալավերդյանը շնորհավորանքներ է ստանում

Տիգրան Ալավերդյանը շնորհավորանքներ է ստանում

Տիգրան Ալավերդյան

Տիգրան Ալավերդյան

Տիգրան Ալավերդյան

Տիգրան Ալավերդյան

0
802 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: