07 Մարտ 10
Time Report Band
 
0
Ջազի երեկո Գաֆէսճյան կենտրոնում

Գաֆէսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում կենդանի հնչողության համերգների ավանդույթը շարունակվում է: Այս անգամ սրահի “տերը” Time Report Band էթնո-ջազ խումբն էր:

Խումբը մի քանի ժամ շարունակ նվագեց հեղինակային եւ քավեր ստեղծագործություններ

Արդեն տասը տարուց ավել գործող խումբն առաջին անգամ էր ելույթ ունենում Գաֆէսճյանում եւ տպավորված էր սրահով ու այցելուներով: Էթնո-ջազ խումբը մի քանի ժամ շարունակ նվագեց հեղինակային եւ քավեր ստեղծագործություններ, որոնց մեջ կային նաեւ փոփոխված տարբերակներ. «Սա ամերիկյան ստեղծագործություն է, բայց մենք այնպես ենք աղավաղել, այլանդակել այն, որ շատերին թվում է` հեղինակը ես եմ կամ Խաչիկը :)»,-ասաց խմբի սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը:

Արմեն Հյուսնունց. “Մրցույթներին մասնակցում են երիտասարդ խմբերը” :)

Bravo.am-ի հետ զրույցում Արմենն ասաց, որ Time Report-ը համերգային գործունեություն է ծավալում նաեւ Հայաստանի սահմաններից դուրս. “Մասնակցում ենք նաեւ տարբեր փառատոնների”: Սակայն խմբին խորթ են մրցույթները. “Մրցույթներին մասնակցում են երիտասարդ խմբերը”: :)

Time Report Band-ի համերգը Գաֆէսճյան կենտրոնում

Իր գործունեության ընթացքում ջազ-բենդը թողարկել է երեք ձայնասկավառակ. “Եթե հնարավորություն լինի, կթողարկենք նաեւ չորրորդը”:
Արմեն Հյուսնունցն ասում է, որ ջազն այսօր ապրում է Երեւանում, բայց որեւէ խումբ որպես լավ կամ վատ չի առանձնացնում. “Ամեն մեկն իր տեղն ունի, իր լսարանը. կան եւ կայացած պրոֆեսիոնալներ, եւ նորակազմ խմբեր”:

Time Report Band-ի սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը

Հայ ջազմենների մեջ էլ կան մարդիկ, որոնցից երիտասարդ տարիքում ազդվել է Արմենը,  բայց անուններ կրկին չի ասում: Time Report-ի ելույթն էլ Գաֆէսճյանում այսպես է գնահատում. “Կարծես թե վատ չէ... :)”:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Time Report Band-ի սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը

Time Report Band-ի սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը

Time Report Band-ի համերգը Գաֆէսճյան կենտրոնում

Time Report Band-ի համերգը Գաֆէսճյան կենտրոնում

Time Report Band-ի համերգը Գաֆէսճյան կենտրոնում

Time Report Band-ի համերգը Գաֆէսճյան կենտրոնում

Time Report Band-ի համերգը Գաֆէսճյան կենտրոնում

Time Report Band-ի համերգը Գաֆէսճյան կենտրոնում

Արմեն Հյուսնունց. “Մրցույթներին մասնակցում են երիտասարդ խմբերը” :)

Արմեն Հյուսնունց. “Մրցույթներին մասնակցում են երիտասարդ խմբերը” :)

Time Report Band-ի սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը

Time Report Band-ի սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը

Time Report Band-ը թողարկել է երեք ձայնասկավառակ

Time Report Band-ը թողարկել է երեք ձայնասկավառակ

Time Report Band-ի համերգը Գաֆէսճյան կենտրոնում

Time Report Band-ի համերգը Գաֆէսճյան կենտրոնում

Խումբը մի քանի ժամ շարունակ նվագեց հեղինակային եւ քավեր ստեղծագործություններ

Խումբը մի քանի ժամ շարունակ նվագեց հեղինակային եւ քավեր ստեղծագործություններ

0
590 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: