×


“Թիվ 5”

“Թիվ 5”

Խմբի տղաները լքեցին ամուրիների ակումբը Մնաց միայն Տիկոն ամուսնանա “Թիվ 5” խմբի տղաները երկար ժամանակ է` լռում են… Արդեն քիչ էր մնում համոզվեինք, թե այս «boy band»-ը եւս անցավ շոու-բիզնեսի պատմության գիրկը: Սակայն պարզվում է` խմբի տղաներից միանգամից երկուսը հարսանեկան իրարանցման մեջ էին` վայելելով մեղրամիսը` միաժամանակ ավարտելով նաեւ բուհը: Խումբն իր մասին կրկին կհիշեցնի նաեւ անդրանիկ ձայնասկավառակով, որում ընդգրկված է 10 երգ: Տղաները խոստանում են ձայնասկավառակից հետո չկորչել եւ երկրպագուներին (եթե նրանք դեռ կան :) ) ուրախացնել երկրորդ ձայնասկավառակով, որը նրանք հույս ունեն թողարկել եկող գարնանը: Բացի այդ, խումբն այժմ չի աշխատում իր պրոդյուսեր, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ. պատճառը, ըստ “Թիվ 5”-ի, Հրաչ Քեշիշյանի զբաղվածությունն է: Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ թարմ ռիթմով ու դրայվով նոր տեսահոլովակը` “Մեղրամիսը” (հեղ. “Ապրիկոտա”) շուտով կհայտնվի եթերում ու կպատմի խմբում շարունակվող ու մեկ անգամ եւս սպասվող մեղրամսի մասին: Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը Ալբերտը խմբում երրորդն է, որ համալրել է ամուսնացած զույգերի շարքը: Զույգի` Ալբերտի ու Ստելայի ավանդական հայկական հարսանիքը տեղի ունեցավ այս հոկտեմբերի 31-ին: Պսակադրության արարողությունն էլ անցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Թեեւ Ալբերտը լավ չէր հիշում հարսանիքի օրը, այնուամենայնիվ, բավական երջանիկ տեսք ուներ: Նա ու իր երկրորդ կեսը ընկերություն են արել հինգ տարի: “Երկու-երեք տարի անց հասկացա, որ ինչ-որ լուրջ բանի պիտի հանգենք”,-ասում է Ալբերտը: Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը Ստելան հիմա վոկալ է դասավանդում Միքայել (Էդվարդ) Միրզոյանի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում: “Ես էլ եմ այս երաժշտական դպրոցն ավարտել: Ամեն բան մի տեսակ իրար էր շաղկապվում: Ես ավարտեցի Երգի պետական թատրոնի դպրոց-ստուդիան, այնուհետեւ Ստելան ընդունվեց այնտեղ, ես սովորում էի կոնսերվատորիայում, նա էլ ընդունվեց: Մենք նաեւ նույն թաղամասում ենք ապրում եւ նույն դպրոցում ենք սովորել, բայց մինչ այդ ոչինչ չի եղել մեր միջեւ եւ այս ամենը, կարծում եմ, Աստծո կամքով եղավ”,-ժպիտով պատմում է Ալբերտը: Չնայած միեւնույն թաղամասում են բնակվում, այնուամենայնիվ, երգիչը կնոջը նկատել է միայն Երգի թատրոնում` համերգներից մեկի ժամանակ: Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը Խմբի անդամներից Մանվելն էլ հասցրեց ամուսնանալ ամռան թեժ ամսին` օգոստոսի 9-ին: Մի օր փողոցում պատաահականորեն հանդիպել է ապագա ընտրյալին` Լուսինեին ու հենց նույն օրը միանգամից ասել. “Կա` դու ես, չկա` դու ես: Զգացի` ինչ-որ բան միջովս անցավ…”: Ծանոթությունից մինչեւ ամուսնություն ընդամենը չորս ամիս է տեւել: Սպասված պսակադրությունը տեղի ունեցավ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում, իսկ Մանվելն էլ հարսին եկեղեցի է ուղեկցել ոչ թե լիմուզինով կամ կաբրիոլետով, այլ գյումրվա ֆայտոնով: Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը “Ամենահետաքրքիր պահը եկեղեցում էր: Ես ինչ-որ ապատիայի մեջ էի, ինձ ինչ-որ բան տարել էր մի այլ աշխարհ ու երբ քահանան հարցնում էր` թե Տե՞ր ես, զգում էի, որ Լուսինեն կողքից ասում է` Տեր է, Տեր է… Հետո նորից իրական աշխարհ վերադարձա ու ասացի` Տեր եմ”: Լուսինեն այժմ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտ է: Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը Ռաֆոն խմբի ստաժավոր ամուսնացածն է: Նա ու իր ընտրյալը` Տաթեւիկը, սովորել են Ջազ քոլեջում, ծանոթացել հենց այստեղ ու մի օր հասկացել են, որ ժամանակն է կյանքը միմյանց կապելու: Ռաֆոն առաջին կուրսում շատ լավ է սովորել, բայց, դե… սերը ջրել է բոլոր հինգերը: Տաթեւիկը պարուհի է եւ այսօր պարում է Սոֆի Դեւոյանի Հոգու եւ պարի թատրոնում: Ռաֆոն վստահեցնում է, որ կարիերան չի խանգարում ընտանիքի ամրությանը, ինչի հիմքը համարում է փոխըմբռնումը, ցանկացած հարցի շուրջ փոխհամաձայնության գալը: Զույգի հարսանիքը տեղի է ունեցել երեք տարի առաջ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում` հոկտմեբերի 15-ին: Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը Խմբի միակ ամուրին մնաց Տիկոն, ով դեռ շարունակում է վայելել չամուսնացածի անհոգ կյանքը: Տիկոն ասում է` ընկերուհիներ շատ է ունեցել, լուրջ հարաբերություններ` նույնպես: Շուտ-շուտ սիրահարվում է, բայց հետո սերն արագ էլ մարում է: Չի վախենում ամուսնությունից… միայն սպասում է սիրո նոր զարկին: Դե, ինչ, Տիկոյի երկրպագուհիները դեռ կարող են թաքուն հույսեր փայփայել կամ էլ անցնել ակտիվ գործունեության, քանի դեռ “Թիվ 5”-ի միակ ազատ փեսացուն չի հասցրել հերթական անգամ սիրահարվել: Դեռ չամուսնացող… Էդգար Ամիրխանյան Նյութը եւ լուսանկարները տրամադրել է “Ե՞ս Yes” ամսագիրը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին