04 Դեկտեմբեր 09
“Թիվ 5”
 
 
0
Խմբի տղաները լքեցին ամուրիների ակումբը

Մնաց միայն Տիկոն ամուսնանա

“Թիվ 5” խմբի տղաները երկար ժամանակ է` լռում են… Արդեն քիչ էր մնում համոզվեինք, թե այս «boy band»-ը եւս անցավ շոու-բիզնեսի պատմության գիրկը: Սակայն պարզվում է` խմբի տղաներից միանգամից երկուսը հարսանեկան իրարանցման մեջ էին` վայելելով մեղրամիսը` միաժամանակ ավարտելով նաեւ բուհը: Խումբն իր մասին կրկին կհիշեցնի նաեւ անդրանիկ ձայնասկավառակով, որում ընդգրկված է 10 երգ: Տղաները խոստանում են ձայնասկավառակից հետո չկորչել եւ երկրպագուներին (եթե նրանք դեռ կան :) ) ուրախացնել երկրորդ ձայնասկավառակով, որը նրանք հույս ունեն թողարկել եկող գարնանը: Բացի այդ, խումբն այժմ չի աշխատում իր պրոդյուսեր, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ. պատճառը, ըստ “Թիվ 5”-ի, Հրաչ Քեշիշյանի զբաղվածությունն է: Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ թարմ ռիթմով ու դրայվով նոր տեսահոլովակը` “Մեղրամիսը” (հեղ. “Ապրիկոտա”) շուտով կհայտնվի եթերում ու կպատմի խմբում շարունակվող ու մեկ անգամ եւս սպասվող մեղրամսի մասին:

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը
Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը


Ալբերտը խմբում երրորդն է, որ համալրել է ամուսնացած զույգերի շարքը: Զույգի` Ալբերտի ու Ստելայի ավանդական հայկական հարսանիքը տեղի ունեցավ այս հոկտեմբերի 31-ին: Պսակադրության արարողությունն էլ անցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Թեեւ Ալբերտը լավ չէր հիշում հարսանիքի օրը, այնուամենայնիվ, բավական երջանիկ տեսք ուներ: Նա ու իր երկրորդ կեսը ընկերություն են արել հինգ տարի: “Երկու-երեք տարի անց հասկացա, որ ինչ-որ լուրջ բանի պիտի հանգենք”,-ասում է Ալբերտը:

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը
Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը


Ստելան հիմա վոկալ է դասավանդում Միքայել (Էդվարդ) Միրզոյանի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում: “Ես էլ եմ այս երաժշտական դպրոցն ավարտել: Ամեն բան մի տեսակ իրար էր շաղկապվում: Ես ավարտեցի Երգի պետական թատրոնի դպրոց-ստուդիան, այնուհետեւ Ստելան ընդունվեց այնտեղ, ես սովորում էի կոնսերվատորիայում, նա էլ ընդունվեց: Մենք նաեւ նույն թաղամասում ենք ապրում եւ նույն դպրոցում ենք սովորել, բայց մինչ այդ ոչինչ չի եղել մեր միջեւ եւ այս ամենը, կարծում եմ, Աստծո կամքով եղավ”,-ժպիտով պատմում է Ալբերտը: Չնայած միեւնույն թաղամասում են բնակվում, այնուամենայնիվ, երգիչը կնոջը նկատել է միայն Երգի թատրոնում` համերգներից մեկի ժամանակ:

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը
Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը


Խմբի անդամներից Մանվելն էլ հասցրեց ամուսնանալ ամռան թեժ ամսին` օգոստոսի 9-ին: Մի օր փողոցում պատաահականորեն հանդիպել է ապագա ընտրյալին` Լուսինեին ու հենց նույն օրը միանգամից ասել. “Կա` դու ես, չկա` դու ես: Զգացի` ինչ-որ բան միջովս անցավ…”: Ծանոթությունից մինչեւ ամուսնություն ընդամենը չորս ամիս է տեւել: Սպասված պսակադրությունը տեղի ունեցավ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում, իսկ Մանվելն էլ հարսին եկեղեցի է ուղեկցել ոչ թե լիմուզինով կամ կաբրիոլետով, այլ գյումրվա ֆայտոնով:

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը
Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը


“Ամենահետաքրքիր պահը եկեղեցում էր: Ես ինչ-որ ապատիայի մեջ էի, ինձ ինչ-որ բան տարել էր մի այլ աշխարհ ու երբ քահանան հարցնում էր` թե Տե՞ր ես, զգում էի, որ Լուսինեն կողքից ասում է` Տեր է, Տեր է… Հետո նորից իրական աշխարհ վերադարձա ու ասացի` Տեր եմ”: Լուսինեն այժմ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտ է:

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը
Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը


Ռաֆոն խմբի ստաժավոր ամուսնացածն է: Նա ու իր ընտրյալը` Տաթեւիկը, սովորել են Ջազ քոլեջում, ծանոթացել հենց այստեղ ու մի օր հասկացել են, որ ժամանակն է կյանքը միմյանց կապելու: Ռաֆոն առաջին կուրսում շատ լավ է սովորել, բայց, դե… սերը ջրել է բոլոր հինգերը: Տաթեւիկը պարուհի է եւ այսօր պարում է Սոֆի Դեւոյանի Հոգու եւ պարի թատրոնում: Ռաֆոն վստահեցնում է, որ կարիերան չի խանգարում ընտանիքի ամրությանը, ինչի հիմքը համարում է փոխըմբռնումը, ցանկացած հարցի շուրջ փոխհամաձայնության գալը: Զույգի հարսանիքը տեղի է ունեցել երեք տարի առաջ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում` հոկտմեբերի 15-ին:

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը
Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը


Խմբի միակ ամուրին մնաց Տիկոն, ով դեռ շարունակում է վայելել չամուսնացածի անհոգ կյանքը: Տիկոն ասում է` ընկերուհիներ շատ է ունեցել, լուրջ հարաբերություններ` նույնպես: Շուտ-շուտ սիրահարվում է, բայց հետո սերն արագ էլ մարում է: Չի վախենում ամուսնությունից… միայն սպասում է սիրո նոր զարկին: Դե, ինչ, Տիկոյի երկրպագուհիները դեռ կարող են թաքուն հույսեր փայփայել կամ էլ անցնել ակտիվ գործունեության, քանի դեռ “Թիվ 5”-ի միակ ազատ փեսացուն չի հասցրել հերթական անգամ սիրահարվել:

Դեռ չամուսնացող… Էդգար Ամիրխանյան
Նյութը եւ լուսանկարները տրամադրել է “Ե՞ս Yes” ամսագիրը


 
 
Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Լուսինեն եւ Մանվելը ընկերների հարսանիքին

Լուսինեն եւ Մանվելը ընկերների հարսանիքին

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Մավը եւ Ռաֆոն ընկերների հարսանիքին

Մավը եւ Ռաֆոն ընկերների հարսանիքին

Տաթեւիկը եւ Ռաֆոն ընկերների հարսանիքին

Տաթեւիկը եւ Ռաֆոն ընկերների հարսանիքին

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

Ստելայի եւ Ալբերտի հարսանիքը

0
2961 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: