28 Նոյեմբեր 09
“Թիվ 5”
4 տղաների “Մեղրամիսը” :)
Խումբը վերադառնում է նոր տեսահոլովակով
“Թիվ 5” խմբի 4 տղաները “վերջ” են ասել երկար դադարին ու նորից ինքնամոռաց տրվել են երգարվեստին: :) Շուտով Տիկոն, Աբոն, Ռաֆոն ու Մավը երկրպագուներին կուրախացնեն նոր տեսահոլովակով: Խմբի առաջին ձայնասկավառակն էլ երկար սպասել չի տա: Նոյեմբերի 27-ին Bravo.am-ը հետեւել է “Մեղրամիս” երգի տեսահոլովակի նկարահանումներին:

“Դադար էր, որովհետեւ զբաղված էինք մեր անձնական գործերով: Ես ու Մավը ամուսնացանք, Ռաֆոն շուտ էր ամուսնացել: :) Անձնական հարցերը լուծելուց հետո որոշեցինք, որ պետք է շարունակենք մեր գործը: Թիվ 5-ը չի ցրվել, չի էլ ցրվի դեռ “ահագին” ժամանակ”,- ասաց Աբոն:
“Թիվ 5”-ի “Մեղրամիս” երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Apricota խումբն է: Տեսահոլովակի ռեժիսորն է Կարեն Ստեփանյանը` “KS”: Տղաներն ասում են, որ իրենց ու Apricota-ի մտքերը խառնել են իրար եւ ստացել “Մեղրամիս”-ը:
“ՄԵր ոճը առանձնապես չի փոխվել, բայց ուրիշ գույն է տրված երգին: Շատ սյուժեներ էինք մտածել, հետո որոշեցինք տաղավարում նկարահանվել: Վստահում ենք մեր ռեժիսորի ճաշակին, մտքերին եւ գաղափարին: Մոնտաժողից էլ է մեծ բան կախված, հուսով ենք` կստանան այն, ինչ պատկերացնում ենք: Հուսով ենք նաեւ, որ տեսահոլովակը կսիրվի”,- ասաց Աբոն:
“Չորս տղա ու մի աղջիկ հարաբերություններին դեմ ենք:)”. Տիկո
“Թիվ 5” խմբի միակ “ազատ” տղան` դեռեւս չամուսնացած Տիկոն, ուրախ տեսահոլովակ է խոստանում: “Ակտիվ երգ է: Տեսահոլովակում մենք ենք ու հերոսուհին: Սյուժեն էլ այսպիսին է. մի տղա երկար ժամանակ է` սիրում է մի աղջկա, ով տանջում է իրեն: Տղան էլ ասում է` հերիք է տանջես, ձեւականությունները մի կողմ թող, գնանք մեղրամիս: :) Չորսով ենք երգում, բայց էնպես չի, որ ուզում ենք միանգամից չորսիս հետ այդ աղջիկը գա մեղրամիս: Գիտեմ, որ հաստատ խոսակցություններ են լինելու, բայց այս երգը զույգի մասին է, չորս տղա ու մի աղջիկ հարաբերություններին մենք դեմ ենք: :) Հերոսուհուն` Էլենին, քասթինգով ենք ընտրել, փորձել ենք, որ երգի աղջկա կերպարին համապատասխանի”,- ասաց Տիկոն:
“Թիվ 5”-ը փոքրիկ “անդրանիկին” է սպասում:)
Դեկտեմբերի 19-ին Disk Planet խանութի նոր սրահում /Աբովյան 3/ տեղի կունենա “Թիվ 5” խմբի առաջին` “4 տղա” ձայնասկավառակի շնորհանդեսը: CD-ում զետեղված է 9 երգ եւ “Դե արի, սիրուն աղջիկ” երգի ռեմիքսը, որ կատարել է դիջեյ Մանգոն: Նոր երգերն են “Մեղրամիս”-ը, “Օրը կգա”-ն: Երգերի հեղինակներն են Մանե եւ Էդգար Հակոբյանները, Մարտին Միրզոյանը, Հովսեփ Երեմին…
“Մենք նորություններ ունենք. փոքրիկ “անդրանիկ”-ին ենք սպասում: :) Մեր առաջին ձայնասկավառակն ենք թողարկելու”,- ասաց Աբոն:
““4 տղա”-ն բրենդային անվանում է, “Թիվ 5” ենք կոչվում, բայց 5 հոգի չենք: Որ բոլոր հարցերը վերանան, ասում ենք` “Թիվ 5”, բայց 4 տղա”,- ասաց Տիկոն:
“Թիվ 5”-ը Հրաչ Քեշիշյանի հետ խնդիրներ չունի
“Թիվ 5”-ը պրոդյուսեր չունի: ”Ցանկացած հարցով զբաղվում ենք ինքներս: Լավ ընկերներ ունենք, որ օգնում են: Հրաչ Քեշիշյանը տարուց ավել է` մեր պրոդյուսերը չի. Էլ չենք համագործակցում: Պատճառը նրա զբաղվածությունն է: Բայց վեճ ու խնդիրներ չունենք, լավ հարաբերությունների մեջ ենք”,- ասաց Տիկոն:
Չորս տղաները դեկտեմբերի 19-ին Disk Planet խանութ-սրահում “4 տղա” ձայնասկավառակի շնորհանդեսին կսպասեն իրենց 14 տարեկանից բարձր եւ ցածր բոլոր երկրպագուներին:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Աբոն, Տիկոն, Էլենը, Մավը եւ Ռաֆոն “Մեղրամիս” երգի տեսահոլովակի նկարահանումներին

Գնահատեք նյութը
1595 Դիտում
1595 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: