09 Մարտ 10
“Տոններդ շնորհավոր, ծաղիկ լինեք”
 
 
0
“Reincarnation”-ը կանանց համար երգեց “Stop”-ում

Մարտի 8-ին “Reincarnation” ռեգգի խումբը կանանց միջազգային տոնին նվիրված համերգ տվեց “Stop” ակումբում: “Տոններդ շնորհավոր, լավ լինեք, ծաղիկ լինեք”,- ասացին տղաները ու գեղեցիկ սեռին նվիրված “Սիրունիկ ես” երգով սկսեցին երեկոն:

 “Reincarnation”
“Reincarnation”-ը “Stop”-ում


“Stop”-ում շնչելու տեղ չկար, պարելու տեղ` ընդհանրապես:): Ռոլանդ Գասպարյանն ասաց, որ քեֆ են անելու, ու խոստումն ինչպես միշտ կատարեց: “Նոր երգ էլ կերգենք: Այնքան նոր է, որ չեմ էլ կարող անունն ասել: Մի քանի օր առաջ եմ գրել: Հա, կոչվում է` “Սերը փողով չի”: Էսօր չգիտես ինչի չակերտավոր արվեստագետներին թվում է, որ պետք է սերը ծախեն, ես էլ ասում եմ` չէ, չի վաճառվում”,- Bravo.am-ին պատմեց Ռոլանդ Գասպարյանը:

Կանանց միջազգային տոնին նվիրված համերգ  “Stop” ակումբում
Կանանց միջազգային տոնին նվիրված համերգ “Stop” ակումբում


Ռոլանդը սիրելիի նվերը մարտի 9-ին է տալու: “Չէ, ես միշտ էլ կնամեծար եմ, հենց սերս բռնում է, սկսում եմ կնամեծարել:): Ընկերուհուս դեռ նվեր չեմ տվել: Այսօր պետք է աշխատավարձս ստանամ, որ վաղը առնեմ: Մի հատ զիզի–բիզի բան կնվիրեմ էլի: Այսօր զանգեցի, կես ժամ խոսեցինք, ինքը հիշեցրեց, որ մարտի 8-ն է, շնորհավորեցի”,- մեղքը խոստովանեց ռեգգի խմբի վոկալիստը:

Ռոլանդ Գասպարյանի նվեր չգնելու արդարացում համարենք տոնի կապակցությամբ  առաջին հերթին ընկերուհու` Արմինեի համար երգելը: Բայց Արմինեն ամեն դեպքում նեղացել է:): “Հիմնականում միշտ էլ տրամադրությունը բարձր է լինում: Արդեն վեց տարի է` իրար հետ ենք, ես կարողանում եմ ամեն ձեւով իրեն հունի մեջ գցել: Այսօր էլ, ճիշտն ասած, ընդհանրապես չի շնորհավորել, առավոտյան զանգեց, մոռացավ, դրա համար էլ հետը կռվեցի: Այդ երեւույթը նորմալ չեմ տանում: Մեղքը հատուցելու համար պայման չեմ դրել, բայց ինքը մի բան կանի”,- ասաց նա:

Roland Gasparyan
Ռոլանդն ի սրտե շնորհավորեց “Փափկասուն տիկնանց հայոց աշխարհի”


Մարտի 8-ի կապակցությամբ Արմինեի համար ամենասիրելի նվերը, որ ստացել է Ռոլանդից, վեց տարի առաջ է եղել: “Երկու շաբաթ էր, որ հանդիպում էինք, մարտի 8-ին մի հատ փոքր, չգիտեմ ինչից շուն նվիրեց, որ մինչ հիմա պատվավոր տեղում պահում եմ: Թե չէ ինքը հատուկ նվեր չի առնում, մենք միասին ենք ընտրում նվերները: Սերենադ էլ չի երգել տան բակում. ինքն իմ մամայից է շատ քաշվում, երբ տեսնում է, լրիվ ուրիշ Ռոլանդ է դառնում, մոռանում է, որ երգիչ է, թե ոնց է իրեն պահում հարյուրավոր, հազարավոր մարդկանց մոտ: Խելոք տղա է դառնում”,- ասաց Արմինեն:

“Փափկասուն տիկնանց հայոց աշխարհի” Ռոլանդը ի սրտե շնորհավորում է. “Էս տարի լավ եղեք: Մեզ դիմացեք, կամ էլ մենք կդիմանանք ձեզ: Շատ եմ սիրում, նամանավանդ հայ կանանց, իրենք ուրիշ տեղ ունեն իմ կյանքում”:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/






 
 
Կանանց միջազգային տոնին նվիրված համերգ  “Stop” ակումբում

Կանանց միջազգային տոնին նվիրված համերգ “Stop” ակումբում

Կանանց միջազգային տոնին նվիրված համերգ  “Stop” ակումբում

Կանանց միջազգային տոնին նվիրված համերգ “Stop” ակումբում

 “Reincarnation”-ը  “Stop”-ում

“Reincarnation”-ը “Stop”-ում

Կանանց միջազգային տոնին նվիրված համերգ  “Stop” ակումբում

Կանանց միջազգային տոնին նվիրված համերգ “Stop” ակումբում

Կանանց միջազգային տոնին նվիրված համերգ  “Stop” ակումբում

Կանանց միջազգային տոնին նվիրված համերգ “Stop” ակումբում

Ռոլանդի սիրելին` Արմինեն

Ռոլանդի սիրելին` Արմինեն

Կանանց միջազգային տոնին նվիրված համերգ  “Stop” ակումբում

Կանանց միջազգային տոնին նվիրված համերգ “Stop” ակումբում

Կանանց միջազգային տոնին նվիրված համերգ  “Stop” ակումբում

Կանանց միջազգային տոնին նվիրված համերգ “Stop” ակումբում

Ռոլանդն ի սրտե շնորհավորեց  “Փափկասուն տիկնանց հայոց աշխարհի”

Ռոլանդն ի սրտե շնորհավորեց “Փափկասուն տիկնանց հայոց աշխարհի”

“Reincarnation”-ը կանանց համար երգեց “Stop”-ում

“Reincarnation”-ը կանանց համար երգեց “Stop”-ում

Կանանց միջազգային տոնին նվիրված համերգ  “Stop” ակումբում

Կանանց միջազգային տոնին նվիրված համերգ “Stop” ակումբում

Ռոլանդ Գասպարյան. “Տոններդ շնորհավոր, ծաղիկ լինեք”

Ռոլանդ Գասպարյան. “Տոններդ շնորհավոր, ծաղիկ լինեք”

0
1597 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: