×


Թորոս Ռոսլին

Թորոս Ռոսլին

Հայ Առաքելական եկեղեցին պահանջում է վերադարձնել գլուխգործոցի էջերը Հայ Առաքելական եկեղեցին Գեթիի թանգարանից պահանջում է վերադարձնել «Զեյթունի Ձեռագիր Ավետարանի» 7 էջերը: ինչպես հայտնի է, Թորոս Ռոսլինի կողմից 1256 թ-ին ստեղծված «Զեյթունի Ձեռագիր Ավետարանը» պահպանվում է Երեւանի Մատենադարանում: Թորոս Ռոսլինի մանրանկարներից «Գեթիի թանգարանում պահպանվող էջերը գողացված են եւ պետք է վերադարձվեն օրինական տիրոջը»,- այս դիրքորոշումը շարադրված է հայցադիմումի մեջ, որը հունիսի 3-ին Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արեւմտյան թեմի կողմից ուղարկվել է Լոս-Անջելեսի դատարան: Հայ Առաքելական եկեղեցին պահանջում է վերադարձնել գլուխգործոցի էջերը «Մենք հայտարարում ենք, որ այդ 7 էջերը գողացված սեփականություն են, եւ խնդրում ենք դրանք վերադարձնել եկեղեցուն»,- հայտարարել է Չեփմենի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Մայքլ Բեյզիլերը, ով ի թիվս այլ իրավաբանների ներկայացնում է հայցորդի շահերը: Թորոս Ռոսլինի «Զեյթունի Ձեռագիր Ավետարանը» պահպանվում է Երեւանի Մատենադարանում Հայցադիմումի մեջ նշվում է, որ 1947-1948թթ. «Զեյթունի Ավետարանի» իսկությունը հաստատվել է փորձաքննությամբ: Արդեն այդ ժամանակ ձեռագրում բացակայել են Թորոս Ռոսլինի կողմից պատկերազարդված 7 էջերը: Պատկերազարդումները ապօրինի յուրացրած անձը այդպես էլ չի բացահայտվել: Ավելի ուշ էջերը հայտնվել են Մասաչուսեթսի մասնավոր հավաքածուում, իսկ 1994թ. ժամանակավորապես տրվել են վարձակալության Նյու-Յորքի Մորգանի գրադարանի ցուցահանդեսի համար: Թորոս Ռոսլինի մանրանկարներից Թանգարանը հայտարարել է, որ նշխարը ձեռք է բերվել 1994թ. բացարձակ օրինական եղանակով անանուն մասնավոր անձից` «էջերի ծագման մանրամասն ստուգումից հետո»: Այդ պատճառով Գեթիի թանգարանը կարծում է, որ հայցը «չունի ոչ մի հիմք եւ չպետք է քննարկվի»: Աղբյուրը` “ԻՏԱՐ-ՏԱՍՍ”

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին