×


Uriah Heep

Uriah Heep

Լեգենդար ռոք-խումբը շոյված է հայերի ուշադրությունից «Մենք անկեղծորեն զարմացած էինք, երբ դպրոցականները փողոցում ճանաչեցին, մոտեցան ու նկարվեցին մեզ հետ»,- երեւանյան փողոցներում շրջագայության մասին պատմելիս ասաց Uriah Heep աշխարհահռչակ ռոք-խմբի մենակատար Բեռնի Շոուն: Եվ դեռեւս Խորհրդային Հայաստանում իրենց հայտնի լինելու համար խումբը շնորհակալություն հայտնեց «ծովահենային» ապրանքների շուկային՝ իրենց ձայնասկավառակներն այստեղ բերելու և վաճառելու համար:

Uriah Heep-ի մամլո ասուլիսը Երեւանում
Երեւանում իրենց ճանաչված լինելուց բացի խմբի վրա մեծ տպավորություն էին թողել նաեւ Հաղթանակի զբոսայգին, Կասկադը եւ Հայոց ցեղասպանության թանգարանը: Երաժիշտները խոստովանեցին, որ Հայաստանում ստեղծագործելու դեպքում այսքան հայտնի չէին լինի: «Մեզ պարզապես բախտ է վիճակվել ծնվել հաջողության հասնելու համար ամենալավ երկրում»,- ասաց խմբի կիթառահար Միք Բոքսը: Այսօր խմբի անդամների կյանքում առաջին տեղը զբաղեցնում է ընտանիքը: «Իսկ մի քանի տարի առաջ պատասխանն այլ կլիներ՝ սեքս, թմրայնութեր.... գոլֆ»,- ժպտում է Միք Բոքսը: Խմբի անդամները տեղեկացրին, որ երեւանյան համերգին վերջին Wake the Sleeper ձայնասկավառակի երգերից բացի կհնչեն նաեւ արդեն դասական դարձած երգերը՝ Gypsy, July Morning, Lady in Black, Look at Yourself, Sympathy եւ այլն: Իսկ Sympathy երգում հնչող You and I are masters of our destiny նախադասությունը (անգլերենից թարգմանաբար` “Ես եւ դու ենք մեր ճակատագրի տերը”) իրենց կարծիքով՝ արդիական կարգախոս է նաեւ այսօր: Uriah Heep-ի մամլո ասուլիսը Երեւանում Ի դեպ, Uriah Heep-ի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ համաշխարհային տուրնե նախաձեռնելուց բացի խումբը նաեւ թողարկել է նոր` Celebration ձայնասկավառակը, որում տեղ են գտել ինչպես հիթ դարձած, այնպես էլ նոր երգերը: Համերգից ստացված ողջ հասույթը խումբը նվիրաբերելու է Սպիտակի երկրաշարժի գոտու բնակֆոնդի վերականգմանը: Համերգի կազմակերպիչներն են Vibrographus ընկերությունը, “Շանթ” հեռուստաընկերությունը եւ “Արզնի” հանքային ջրերի գործարանը: Համերգի գործընկերներն են BMI եւ Austrian Airlines ավիաընկերությունները, “Մետրոպոլ” հյուրանոցը եւ “Բաոբաբ” ռեստորանը: Երեւանում Uriah Heep-ի ինֆորմացիոն գործընկերներն են “Մեդիամաքսը” եւ PanArmenian Media-ն: Համերգին տեղեկատվական աջակցություն են ցուցաբերում “Ավտոռադիոն”, “Երեւան FM”-ը եւ “Ռադիո Վանը”: Հեղինակ` Աննա Բարսեղյան Լուսանկարները` Վաղինակ Ղազարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW