×


Uriah Heep

“Շատ ուժ, կիրք եւ էներգիա”

Uriah Heep խմբի առաջնորդ Միկ Բոքսի բացառիկ հարցազրույցը Bravo.am-ին երեւանյան համերգի նախաշեմին - Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք Հայաստանից հոկտեմբերի 16-ին Երեւանում կայանալիք համերգից առաջ: - Մենք որպես այդպիսիք սպասելիքներ չունենք, քանի որ Հայաստանը բոլորովին նոր վայր է Uriah Heep-ի համար: Միեւնույն ժամանակ, մենք շատ հուզված ենք, եւ այդպես է լինում միշտ, երբ պետք է առաջին անգամ ինչ-որ տեղ ելույթ ունենանք: Մենք ուրախ ենք, որ մեզ հրավիրել են համերգ տալ Երեւանում, եւ մենք իրոք անհամբեր սպասում ենք դրան: - Ձեր խումբը շատ երկրպագուներ ունի Երեւանում, որոնք մեծ անհամբերությամբ են սպասում առաջիկա շոուն: Ի՞նչ կարող եք ասել նրանց: - Մենք անհամբեր սպասում ենք համերգին, եւ ռոք-շոուն կլինի Uriah Heep-ի իրական ոճում` շատ ուժ, կիրք եւ էներգիա: Մենք հույս ունենք հայ երկրպագուներին ընդգրկել Heep-ի երաժշտական ուղեւորությունում, եւ մենք միշտ կոչ ենք անում հանդիսատեսներին դառնալ մեր շոուի մի մասը: - Ինչպիսի՞ն կլինի երեւանյան համերգի ծրագիրը: - Մենք այժմ ողջ աշխարհում ակտիվորեն ներկայացնում ենք մեր վերջին ալբոմը` “Wake the Sleeper”-ը, սակայն Երեւանում մենք նաեւ շատ երգեր կկատարենք Uriah Heep-ի դասական երգացանկից. Gypsy, July Morning, Lady in Black, Stealin', Sympathy, Look at Yourself եւ այլն: Համերգի ժամանակ շատ բաներ կլինեն բոլորի համար: Uriah Heep

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին