08 Հունիս 10
Վահագ Ռաշ
“Լուսամփոփի պես աղջիկ”-ը Bravo.am-ում
Մեծանուն հայ պոետ Եղիշե Չարենցն ի՟նչ իմանար, որ 2010-ին կիթառահար, երգիչ Վահագ Ռաշը “Լուսամփոփի պես աղջիկ”-ը բլյուզ-ռոք ոճում է երգելու:): “Ադանա” երգի ռոքային կատարողը իր թվով չորրորդ տեսահոլովակն է ներկայացնում:

“Լուսամփոփի պես աղջկա” համար երաժշտությունը մոտ 25 տարի առաջ գրել է Վահագ Ռաշի մորեղբայրը` Աշոտ Սիմոնյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հակոբյանն է, նկարիչը` Գեւորգ Ղափլանյանը:
“5 տարի կիթառով նվագում ու երգում էի, հետո որոշեցի բլյուզ-ռոք ոճում ձայնագրել: Տեսահոլովակի համար էլ մուլտֆիլմի հատվածը Ռոբերտ Սահակյանցի աշակերտներից Գեւորգն է հատ-հատ նկարել”,- Bravo.am-ին ասաց Վահագ Ռաշը:

28-ամյա ռոք-երգիչը նպատակ ունի հայկական ժողովրդական շատ երգեր ներկայացնել ռոք, բլյուզ-ռոք ժանրերում: Նա նշում է, որ “Լուսամփոփի պես աղջկա” մասին առայժմ միմիայն լավ արձագանքներ է լսել : ). “Հայկական բանաստեղծությունները քիչ են ներկայացվում, աշակերտը, որ կարդա, կասի` “Վայ, Էս են երգի բառերն են”: Սա ամենահաջողված տեսահոլովակս է: Երեւի 3-րդ երգն է “Լուսամփոփի պես աղջիկ” ստեղծագործության հիման վրա, մեկը սփյուռքահայ է երգում, մյուսն էլ` Ռադիկ Գաբրիելյանը: Մի քիչ գոռոզություն անեմ. իմ կատարումն ամենահաջողն է:)”:
Նյութը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Վահագ Ռաշի անձնական արխիվից

Վահագ Ռաշն իր նոր` “Լուսամփոփի պես աղջիկ” երգի տեսահոլովակի նկարահանմանը
“Լուսամփոփի պես աղջկա” համար երաժշտությունը մոտ 25 տարի առաջ գրել է Վահագ Ռաշի մորեղբայրը` Աշոտ Սիմոնյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հակոբյանն է, նկարիչը` Գեւորգ Ղափլանյանը:
“5 տարի կիթառով նվագում ու երգում էի, հետո որոշեցի բլյուզ-ռոք ոճում ձայնագրել: Տեսահոլովակի համար էլ մուլտֆիլմի հատվածը Ռոբերտ Սահակյանցի աշակերտներից Գեւորգն է հատ-հատ նկարել”,- Bravo.am-ին ասաց Վահագ Ռաշը:

Տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Հակոբյանն ու Վահագ Ռաշը
28-ամյա ռոք-երգիչը նպատակ ունի հայկական ժողովրդական շատ երգեր ներկայացնել ռոք, բլյուզ-ռոք ժանրերում: Նա նշում է, որ “Լուսամփոփի պես աղջկա” մասին առայժմ միմիայն լավ արձագանքներ է լսել : ). “Հայկական բանաստեղծությունները քիչ են ներկայացվում, աշակերտը, որ կարդա, կասի` “Վայ, Էս են երգի բառերն են”: Սա ամենահաջողված տեսահոլովակս է: Երեւի 3-րդ երգն է “Լուսամփոփի պես աղջիկ” ստեղծագործության հիման վրա, մեկը սփյուռքահայ է երգում, մյուսն էլ` Ռադիկ Գաբրիելյանը: Մի քիչ գոռոզություն անեմ. իմ կատարումն ամենահաջողն է:)”:
Նյութը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Վահագ Ռաշի անձնական արխիվից
Գնահատեք նյութը
1497 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը
1497 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: