×


Վարդան Բադալյան

Վարդան Բադալյան

Երգիչը պատրաստվում է առաջին CD-ի թողարկմանը Փետրվարին Disk Planet խանութ-սրահում տեղի կունենա Վարդան Բադալյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը: Երգիչը դեռ չի կողմնորոշվել CD-ն “Պարզապես”, թե  “Հոգու լույս” անվանել: Երկուսն էլ նրա երգերի վերնագրերն են: Vardan Badalyan “Շատ եմ ուշացրել: Արդեն կարող եմ միանգամից երկուսը թողարկել: Ձայնասկավառակով գումար չես կարող աշխատել, դրա համար էլ ձգձգվում էր”,- անկեղծացավ Վարդան Բադալյանը: Ձայնասկավառակի դիզայնը կատարել է Նելսոն Դարչինյանը Սպիտակ քաղաքից: “Ալբոմս սեւ ու սպիտակի մեջ է, լուսանկարներն էլ են սեւ-սպիտակ: Սիրում եմ այդ համադրությունը”,- ասաց երգիչը: CD-ում 14-15 երգ կլինի: “Շատ-շատ են, մոտ 17 երգ ունեմ` հին, ճանաչված ու սիրված երգեր, որ նաեւ տեսահոլովակ ունեն, կան նաեւ լրիվ նորերը` “Ծնունդդ շնորհավոր”  եւ “Էլ մի”: Երկուսի հեղինակն էլ Մանե Հակոբյանն է: Համագործակցել եմ նաեւ Ռիչարդ Մադլենյանի, Վաչե Ավեյանի, Արսեն Գրիգորյանի հետ”, - ձայնասկավառակի պարունակությունը ներկայացրեց Վարդան Բադալյանը: Նա  անձամբ երբեք երգ չի գրում. “Ինձ դուր չեն գալիս իմ գրածները, ցանկությունը մեծ է, բայց չի ստացվում: Ես պրոֆեսիոնալների ստեղծագործությունները զգում ու երգում եմ”: Vardan Badalyan Ալբոմում Էստրադային եւ ժողովրդական երգեր են: Այսօր Վարդան Բադալյանը CD-ի վերջին երգն է ձայնագրում. “Ռիթմիկ երգ է. Էլ մի, Էլ մի…”,- երգեց նա: Ի դեպ, շնորհանդեսից հետո հնարավոր է` Վարդան Բադալյանը մենահամերգով հանդես գա Բեյրութում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի  /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW