17 Հունիս 10
Վարդավառ
 
 
0
Արա  Ասլանյանը ջրում է “աստղերին” :)

Այս ամռան ամենաթաց ֆոտոշարքի նկարահանումներն արդեն սկսվել են:): Հայ հայտնիներին Սիրահարների այգում ջրում է նախագծի հեղինակ Արա Ասլանյանը, ջրված կամ ջրվելու պահին լուսանկարում “աստղային” Վարդավառի համահեղինակ Առնոս Մարտիրոսյանը: Ջրային լուսանկարների ցուցահանդեսը կբացվի հենց Վարդավառի օրը` հուլիսի 11-ին, հենց Սիրահարների այգում, ջրված հայտնիներով կարող եք հիանալ մեկ շաբաթ:):

Ara Aslanyan
Դիզայներ-նկարիչ, նախագծի հեղինակ Արա Ասլանյանը


“Աստղերը” ջրված լուսանկարվելու համար գումար չեն պահանջել. Արա Ասլանյանը նշել է, որ կոմերցիոն նախագիծ չէ (ջրային նախագիծ է- Bravo.am:)): Ջրվելուց կլուսանկարվեն մոտ 40 հայտնի երգիչ, երգչուհի, լուսանկարիչ, դերասան, երգահան, երաժիշտ… Ում անուն ազգանունը հանրությանը հայտնի է:):

Արդեն իսկ ջրվելուց լուսանկարվել են երգչուհիներ Արմինկան, Սոֆի Մխեյանը, Զարուհի Բաբայանը, Rippi-ն, Ջուսը, երգիչ, հաղորդավար, դերասան Արսեն Գրիգորյանը, երգիչներ Արսեն Սաֆարյանը, Գոռ Սուջյանը, Նարեկ Բավեյանը, ռեփեր Հ.Տ. Հայկոն, A Chilla-ն, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, երգահան, լուսանկարիչ Կարեն Գրիգորյանը, թավջութակահար, բաս-կիթառահար Արտյոմ Մանուկյանը: Արամ MP3-ի ջրվելու հերթն այսօր է:):

“Բոլորը հավեսի են ընկել, կայֆ է:)”

Արա Ասլանյանն այս նախագիծն իրականացնում է անցյալ տարվանից: Հայտնիներին առաջին անգամ է ջրում:): “Մի ամսագրի խորհրդատու էի նախորդ տարի, առաջարկեցի “Հայկական տոներ” խորագիր ստեղծել ու ամեն սեզոնին մի տոնի համատեքստում ֆոտոշարք ներկայացնել: Ինձ ընդամենը վեց կադր էր պետք, սոցիալական ցանցերից մեկում գրեցի` ժողովուրդ, ո՞վ է ուզում ջրվելու գալ, ահավոր լիքը նկարեցինք, բոլորը հավեսի էին ընկել, կայֆ էր”,- Bravo.am-ին ասաց դիզայներ-նկարիչը:

Juce
Երգչուհի Ջուսը


Սոֆին եկավ, ջրվեց ու մինչեւ վերջ մնաց :)

Նախագծի հեղինակն ասում է` հայտնիների հետ նման նախագիծ իրականացնելը մի քիչ ավելի բարդ է: “Առաջին փորձն է, համար էի փնտրում, զանգում` “Բարեւ Ձեզ, ես Արան եմ, մի փոքրիկ առաջարկ ունեմ”… Էն որ բոլորն արդեն հոգնել են “արի ձրի նկարվի” առաջարկից, բայց լսում էին Վարդավառ, ջրվել, ֆոտո, մեծ մասի ռեակցիան միանգամից փոխվում էր: Ավետ Բարսեղյանն ասաց` ես ձայնիցդ զգացի, որ այստեղ ամեն ինչ շատ բարի է լինելու, միանգամից համաձայնեցի: Սոֆին ֆոտո շատ է սիրում, եկավ, ջրվեց, մինչեւ վերջ մնաց”,- ասաց Արա Ասլանյանը:

“Աստղային” “թաց” զրույցներ դեպքի վայրում:)


Մեր հայտնիներին ցելոֆանապատել էին, որ ոտքից գլուխ չթրջվեն, բայց չօգնեց :): Բոլորն էլ թաց վիճակում առաջին անգամ էին հատուկ նախագծի համար լուսանկարվում, մեկ էլ առաջին անգամ էին թաց հարցազրույց տալիս:):

Բայց Նարեկ Բավեյանը նման նախագծի առաջին անգամ չէ, որ մասնակցում է:): “Փոքր ժամանակվանից էլ ջրվել եմ Վարդավառին: Բա դա էլ է հատուկ նախագիծ. ընկերներով նախագծում ենք ու գնում ջրվելու:): Իսկ եթե լուրջ, ջրվելով ֆոտոսեսիայի առաջին անգամ եմ մասնակցում”,- ասաց երգիչը:

Karen Grigoryan
Երգահան, լուսանկարիչ Կարեն Գրիգորյանը


Արեւի տակ էինք զրուցում, ու Նարեկը էլ չէր մրսում:), լուսանկարվելուց էլ ջրվելուց երգողի վիճակներում էր :): “Ծածկի տակ, որ քամին փչում էր, մրսում էի: Այստեղ գալու ճանապարհին որոշեցի նման կերպ նկարվել. ավելի լավ կլիներ, որ հենց բարձրախոս ունենայի, չունեինք, փոխարինեցինք ցնցուղով:): Հիմա եթերի եմ գնալու, հաղորդման հյուր պետք է լինեմ:)”,- Bravo.am-ին ասաց Նարեկ Բավեյանը:

Նրան պատահական ջրվելուց հայտնի լինելն էլ չի փրկում:).“Անծանոթներին չի կարելի ջրել. գուցե հատուկ հագնված մի տեղ եմ գնում, համերգի: Եղել է` հազիվ եմ հասցրել մեքենայի պատուհանները փակել, որ չջրեն. երեխեքը չեն հարցնում` ով ես, ով չես: Խաղ է, հավաքվեք, խաղացեք, պատահական մարդուն, ինձ թվում է, ջրել չի կարելի”:

Թե ինչո՞ւ Արմինկան հիշեց 1993-ը

Արմինկան ջրվելուց ու լուսանկարվելուց  հետո նայեց իր լուսանկարներն ու հավանեց:): “Իսկապես, հաջողված կադրեր կան: Թաց վիճակում շատ եմ եղել. տեսահոլովակում ջրի մեքենա է ինձ ջրել: Շատ հավանեցի նախագիծը: Արոյի նման խենթ մարդիկ միշտ կան, ու շատ ուրախ եմ դրա համար, միշտ պատրաստ մասնակցել: Օրիգինալ ու մնայուն բաներ են”,- ասաց նա:

Arminka
Երգչուհի Արմինկան


Երգչուհին նկարահանումների ընթացքում ոչ մի անհարմարավետություն չզգաց. ինքն էլ խենթությունների սիրահար է.“Ջուրն այնքան մաքուր ու հզոր բան է, որ երբեք չի խանգարում: Չեմ փայլում իմ լողալու ունակությամբ, բայց ջուր շատ եմ սիրում, իմ տարերքն է, մանավանդ նման ամառային շոգ եղանակին: Գալիս էի այստեղ ու  մտովի հիշեցի 1993 թվականը. երթուղայիններ չկային, ես էլ այդ ժամանակ ապրում էի ծայրամասում: Եկել էի կենտրոն վարսերս հարդարելու համար, որովհետեւ հաջորդ առավոտյան մեկնելու էի Մոսկվա` շատ կարեւոր համերգի: Ամեն քայլափոխի գեղեցկության սրահ չկար ու հնարավոր չէր օգտվել: Բարձրանում էի այս այգու դիմացի մայթով, քաղաքը ամայի էր, կիրակի, սպիտակ հագնված, մազերս լավ հարդարած… Ինձ երեխաներն այնպես ջրեցին, մի քանի դույլ ջուր լցրին գլխիս, որ հիմա համեմատաբար շատ լավ վիճակում եմ: Մկան նման կանգնած սկսեցի լացել…:): Միշտ չեմ սիրել հանկարծակի ջրվել: Փոքր ժամանակ այնքան լավ ավանդույթ ունեինք. լողազգեստով իջնում էինք բակ ու գոլ ջրով խաղում: Ծնողներն էլ շենքի պատշգամբներից էին ջրում”,- Bravo.am-ին պատմեց Արմինկան:

Arsen Grigoryan
Արսեն Գրիգորյանը եւս մասնակցում էր ամենաթաց ֆոտոշարքի նկարահանումներին


Արտյոմ Մանուկյան VS Էնրիկե Իգլեսիաս
կամ
Ինչո՞ւ են Երրորդ մասի բնակիչներն այդքան սիրում ջրվել :)

Երաժիշտ Արտյոմ Մանուկյանն ամեն ինչ անում էր, որ հանկարծ իր նկարները ոչ մի կերպ Էնրիկե Իգլեսիասի լուսանկարներին չնմանվեն:), կարծում է` ամենազիլն իր նկարն է լինելու:): “Չէի ուզում Էնրիկեի լուսանկարվելու դիրքերով լինել ֆոտոներում:): Գիտեմ, որ ֆանտաստիկ են աշխատում տղաները: Ջրվելը մանկուց  իմ սիրելի զբաղմունքն է. երրորդ մասցի եմ էլի, պետք է ջրվեի:): Բայց  ջրվելուց լուսանկարվելն առաջին անգամ էր: Հիմա հասկանում եմ` բոլորս մեծացել ենք, գործեր, համերգ, ձայնագրման ես շտապում, ու ջրում են, շատ անկապ է, բայց դե տարվա մեջ մի անգամ է, այդ օրն էլ ցրեք բոլոր գործերը, հանգիստ գնացեք ջրվելու”,- ասաց թավջութակահար ու բաս-կիթառահարը:

Արտյոմն իր ու ջրի հարաբերություններից էլ խոսեց. “Առաջին անգամ, որ Արոն ջրեց, մի քիչ անհարմար էր, բայց երկրորդ-երրորդ անգամից սկսվում է… Զգում ես` դուրդ գալիս է, ուզում ես շարունակվի: Իսկականից, ինչ-որ բան փոխվում է, ավելի լավ, հով ու բարձր տրամադրություն ունեմ հիմա”:

Artyom Manukyan
Երաժիշտ Արտյոմ Մանուկյանը


Արսեն Սաֆարյանին թերթ կարդալուց ջրեցին:)

Արսեն Սաֆարյանը միշտ Վարդավառի տոնը նշում է. ջրվում է: Այդ օրն ինչքան ուզում եք ջրեք Արսենին, երգիչը չի նյարդայնանա, բայց միայն այդ օրը:): “Կարեւոր հանդիպման նաեւ կարելի է թաց գնալ:): Ոչ ստատիկ ֆոտոսեսիա է, մենք էլ ենք ներգրավվել, շատ գեղեցիկ է նաեւ այն միտքը, որ մեծ լուսանկարների ցուցահանդեսը հենց այս այգում կլինի: Լուսանկարով արդեն իսկ կամ այս տարվա ջրոցիի գործում:)”,- Bravo.am-ին ասաց երգիչը:

Arsen Safaryan
Երգիչ Արսեն Սաֆարյանը


Ջրվում է նա, ով վերջում է ջրվում:). Արա Ասլանյանին վերջում են ջրելու ու բոլորը միասին:): “Նույն ձեւ անցյալ տարի էլ չջրվեցի, չջրվեցի, բոլորը իրենց մուռը հանեցին, կադրում միայն ջուր ստացվեց: Այս տարի մտածում ենք` մեր հավեսը լրիվ հանել, հաճելի է, խնդալու, շատ կայֆ: Մտերիմներով հենց ցուցահանդեսի բացման օրը կգանք,  կջրվենք ու դրանով ցուցահանդեսը կհամարենք բացված:)”:

Նախագծի հեղինակն ասում է, որ մյուս տարի էլ ավագ սերնդին են նկարելու ջրային թեմայով, ջուրն էլ սիմվոլի տեսք է ունենալու: Մինչեւ հաջորդ տարվա  Վարդավառ` Սուրբ Սարգսի տոնի հետ կապված ֆոտոշարք էլ հնարավոր է ստեղծի:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Երգչուհի Զարուհի Բաբայանը

Երգչուհի Զարուհի Բաբայանը

Ջուսը ամենաթաց ֆոտոշարքի նկարահանումներին

Ջուսը ամենաթաց ֆոտոշարքի նկարահանումներին

Երգչուհի Ջուսը

Երգչուհի Ջուսը

Երաժիշտ Արտյոմ Մանուկյանը

Երաժիշտ Արտյոմ Մանուկյանը

Երաժիշտ Արտյոմ Մանուկյանը

Երաժիշտ Արտյոմ Մանուկյանը

Վարդավառի օրը բացվելու է ջրային լուսանկարների ցուցահանդես

Վարդավառի օրը բացվելու է ջրային լուսանկարների ցուցահանդես

Երգահան, լուսանկարիչ Կարեն Գրիգորյանը

Երգահան, լուսանկարիչ Կարեն Գրիգորյանը

Երգիչ Արսեն Սաֆարյանը

Երգիչ Արսեն Սաֆարյանը

Արսեն Գրիգորյանը եւս մասնակցում էր ամենաթաց ֆոտոշարքի նկարահանումներին

Արսեն Գրիգորյանը եւս մասնակցում էր ամենաթաց ֆոտոշարքի նկարահանումներին

Դերասան, երգիչ, հաղորդավար Արսեն Գրիգորյանը

Դերասան, երգիչ, հաղորդավար Արսեն Գրիգորյանը

Երգչուհի Արմինկան

Երգչուհի Արմինկան

Դիզայներ-նկարիչ, նախագծի հեղինակ Արա Ասլանյանը

Դիզայներ-նկարիչ, նախագծի հեղինակ Արա Ասլանյանը

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
10563 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: