01 Մայիս 10
“Վերջին զանգ”
 
 
0
Նարեկ Բավեյանի նվերը շրջանավարտներին :)

Երգիչ Նարեկ Բավեյանն իր երկրպագուների`հատկապես շրջանավարտների համար անակնկալ է պատրաստել: Ինչպիսին է այդ անակնկալը` փորձեցինք պարզել` զրուցելով Նարեկի հետ:

Narek Baveyan
Նարեկ Բավեյանը շուտով երկրպագուներին կներկայացնի իր նոր տեսահոլովակը` “Վերջին զանգ”-ը


Bravo.am-ի հետ զրույցում պարզ դարձավ, որ Նարեկ Բավեյանը շուտով երկրպագուներին կներկայացնի իր նոր տեսահոլովակը` “Վերջին զանգ”-ը, որի նկարահանման աշխատանքներն արդեն ավարտված են: Նարեկն ասում է, որ երգի ու տեսահոլովակի գաղափարը վաղուց են ունեցել. “Այն շատ վաղուց էինք պատրաստվում նկարել, երաժշտությունն էլ Սերժոն վաղուց էր գրել, ուղղակի սպասում էինք, որ ճիշտ ժամանակը գա”,- ասում է Նարեկն ու հավելում, որ երգի խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը` Սուրեն Թադեւոսյանը:

Narek Baveyan & Suren Tadevosyan
Նարեկ Բավեյանն ու “Վերջին զանգ” տեսահոլովակի ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը


Նարեկն ասում է, որ “Վերջին զանգը” ակումբային երաժշտությամբ, ուրախ, աշխույժ ու ռիթմիկ երգ է. “Լացակումած տեքստ ու սրտաճմլիկ բառեր չկան, շատ լավ բառեր են դպրոցի, դասարանի ու վերջին զանգի մասին”: Երգիչն ասում է , որ այս երգը տարբերվում է մինչ օրս վերջին զանգի արարողությանը նվիրված երգերից, քանի որ ուրախ է ու շրջանավարտներին ասում է, որ նոր, ուրախ կյանք է նրանց սպասում, պետք է այդ օրն էլ տոնեն եւ ուրախանան: :)

Narek Baveyan
Նարեկ Բավեյանն իր նոր` “Վերջին զանգ” երգի տեսահոլովակի նկարահանմանը


Տեսահոլովակում, որը նկարել են տարբեր դպրոցներում, Նարեկից բացի հանդես են գալիս հայտնի այլ դեմքեր, բայց նրանցից միայն մեկի անունը մեզ հաջողվեց պարզել`Վարդան Բադալյան. “Երեւանում եղանք 10-ից ավելի դպրոցներում, իսկ մարզերից միայն Վեդի քաղաքի թիվ 1 դպրոցն այցելեցինք, որն էլ ես ավարտել եմ”,-ասաց Նարեկն ու հավելեց, որ երգիչ Վարդան Բադալյանն էլ Արցախում է սովորել, բայց ժամանակի սղության պատճառով Վարդանը նկարահանվել է ոչ թե Արցախի, այլ Երեւանի դպրոցներից մեկում:

Narek Baveyan & Vardan Badalyan
Նարեկ Բավեյանն ու Վարդան Բադալյանը


Ժամանակի մասին խոսելով` Նարեկն ասաց. “Հաշվի առնելով մեր հայտնի հերոսների զբաղվածությունը` նկարահանումները տեւեցին 3-4 օր, իսկ տեսահոլովակը պատրաստ կլինի մայիսի առաջին շաբաթվա ընթացքում”: Երգիչը նշում է, որ պետք չէր այս երգի համար շատ բարդ տեսահոլովակ նկարել, քանի որ այն “սեզոնային է”, բայց խոստանում է, որ հաճելի եւ ուրախ տեսահոլովակ կլինի: Իսկ շրջանավարտներին մաղթում է ուրախ ու խաղաղ “Վերջին զանգ”` ասելով, որ նոր կյանքի սկիզբն ազդարարող զանգը բարի է լինելու: :)

Մեզ հետ զրույցում Նարեկ Բավեյանը նշեց, որ պատրաստվում է էլի տեսահոլովակներ նկարահանել, որոնց մասին դեռ չի խոսի. “Ես ռեալիստ եմ, ու քանի դեռ աշխատանքները չենք սկսել, ոչինչ չեմ խոսի”: Նարեկը պատրաստվում է նաեւ ձայնասկավառակ թողարկել, որի համար արդեն պատրաստի 5 երգ ունի, իսկ համերգի մասին կմտածի նոր տեսահոլովակների արձագանքներից հետո. “Այդ ժամանակ պարզ կլինի`ինչպիսի մենահամերգ է պետք եւ ինչ ռեպերտուար”:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նարեկ Բավեյանի անձնական արխիվից




 
 
Նարեկ Բավեյանն իր նոր` “Վերջին զանգ” երգի տեսահոլովակի նկարահանմանը

Նարեկ Բավեյանն իր նոր` “Վերջին զանգ” երգի տեսահոլովակի նկարահանմանը

Նարեկ Բավեյանը շուտով  երկրպագուներին կներկայացնի իր նոր տեսահոլովակը` “Վերջին զանգ”-ը

Նարեկ Բավեյանը շուտով երկրպագուներին կներկայացնի իր նոր տեսահոլովակը` “Վերջին զանգ”-ը

Նարեկ Բավեյանն ու Վարդան Բադալյանը

Նարեկ Բավեյանն ու Վարդան Բադալյանը

Նարեկ Բավեյանն ու Մարտին Մկրտչյանը

Նարեկ Բավեյանն ու Մարտին Մկրտչյանը

Նարեկ Բավեյանն ու “Վերջին զանգ” տեսահոլովակի ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը

Նարեկ Բավեյանն ու “Վերջին զանգ” տեսահոլովակի ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը

0
2649 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: