×


Վախթանգ Կիկաբիձե

Վախթանգ Կիկաբիձե

Հայտնի վրացին “Mezzo”-ում օղի խմեց : ) Մարտի 31-ին վրացի անվանի դերասան եւ երգիչ Վախթանգ Կիկաբիձեն համերգ տվեց “Արամ Խաչատրյան” համերգասրահում, հետո եկավ “Mezzo Classic House”՝ Էստրադայից, կինոյից, իր կանանցից պատմելու: Ակումբին մաղթեց իրենից վատ հյուր չունենալ. արվեստագետն իրեն լավ էր զգում. “Փառք Աստծո, օղին կա :)”: “Mezzo”-ն էլ նրան սիգար նվիրեց: Vaxtang Kikabidze Վախթանգ Կիկաբիձեի երեկոյի հյուրերն էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, վերջերս Միացյալ Նահանգներից Երեւան ժամանած երգչուհի Էռնա Յուզբաշյանը, քաղաքական եւ մշակութային գործիչներ, արվեստասերներ, “Իմ տարիներն իմ հարստությունն են” երգը սիրողներ: Բեմին սեղան եւ աթոռ դրեցին, օղիով լի բաժակ, որ Վախթանգ Կիկաբիձեն իրեն որպես մեծ շանսոնիե Շառլ Ազնավուր “երեւակայի”. ինքն այդպես ասաց ու սկսեց կիսվել, պատմել, երգել, խմել... Vaxtang Kikabidze “Մի կին ունեմ, երկու զավակ, երկու թոռ, ավագը վերջերս ամուսնացավ: Բոլորը հրաշալի խոսում են վրացերեն, ռուսերեն, անգլերեն: Ես էլ հայերեն կռվել եմ սովորել:): Ծանր պայմաններում ենք ապրել... Ամբողջ կյանքս երազել եմ նկարել, երբեք չեմ մտածել, որ կարող է երգեմ կամ ֆիլմում նկարահանվեմ”,- պատմեց Վախթանգ Կիկաբիձեն:  Vaxtang Kikabidze Իհարկե, հյուրերը երգերին էին սպասում... Ու երգեց Վախթանգը: Նրա՝ “Իմ տարիներն իմ հարստությունն են” երգը, բնականաբար, մեծ ոգեւորությամբ ընդունվեց հյուրերի կողմից: “Կանանց համար գեղեցիկ երգ կկատարեմ”,- ասաց արվեստագետը եւ երգեց “Եկեք ինձ մոտ գիշերելու” երգը: “Եղեք առողջ, օղի խմեք, սիրեք իրար”,- հայերին մաղթեց Վախթանգ Կիկաբիձեն ու շարունակեց երգել... Կեսգիշերն անց էր... Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին