×


Վերջին զանգ

Վերջին զանգ

Չեխովցիները հրաժեշտ տվեցին դպրոցին Չեխովցիները իրենց վերջին զանգի հանդեսը անցկացրին մայիսի 21-ի երեկոյան հենց Ա.Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի բակում: Շրջանավարտները դպրոցի զինանշանը համարվող բալենու ճյուղը` հաջողության խորհրդանիշը, փոխանցեցին առաջին դասարանցիներին` բեղմնավոր ուսումնական կյանք ցանկանալով: Երկինքն էլ սկսեց անձրեւել, որ ավելի հիշարժան դարձնի դպրոցին հրաժեշտի երեկոն: Չեխովցիների վերջին զանգի հանդեսը Ա.Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի բակում Չեխովի անվան դպրոցի բակում հնչում էր այս տարվա գրեթե բոլոր դպրոցների շրջանավարտների վերջին զանգի հանդեսների հիթ Եվա Ռիվասի “Apricote Stone” երգը: Հայաստանի օրհներգն էլ հնչեց, 11-րդ դասարանցիները հուզված էին, նրանց ծնողները` առավել եւս: Չեխովցիներին շնորհավորելու էր եկել նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Վերջին զանգի միջոցառմանը ներկա էր Ջուլիա տատին, ով երրորդ սերունդն է ներկայացնում Չեխովի անվան դպրոցում: Նրա թոռը շրջանավարտներից մեկն էր: “Կանաչ ճանապարհ, առողջություն եւ երջանկություն եմ ցանկանում շրջանավարտներին: Այսօր հիշում եմ իմ անցյալը. սովորել եմ այս դպրոցում, երբ շենքը դեռ պատրաստ չէր: Իմ աղջկան էլ եմ բերել այստեղ, հիմա էլ երեք թոռներս են սովորում Չեխովի անվան դպրոցում: Շատ կուզեի, որ թոռներս էլ այս ավանդույթը պահպանեն”,- նշեց Ջուլիա տատը: Շրջանավարտները երգեցին, իսպանական, արգենտինական տանգո պարեցին Շրջանավարտներն երգեցին, իսպանական, արգենտինական տանգո պարեցին, առանց վալսի ավարտական երեկո չի լինում: Պարզ դարձավ` առաջին հերթին, առանց արցունքներ վերջին զանգ չի լինում:): “Մայիս, երեկո, արգելակում են մեքենաները, կանգնում են անցորդները: Ի՞նչ է այստեղ կատարվում: Ավանդույթ է դարձել մեր տոնը դպրոցի բակում տոնելը: Շատ երկար եք հիշելու այս վերջին զանգը, ձեր դասերը, փախուստը դասերից: Նոր կյանք է բացվում ձեր առջեւ, հաջողություն ձեզ, թանկագիններս”,- ասաց Չեխովի անվան դպրոցի առաջին ուսմասվար Մարգարիտա Վահանովնան: Շրջանավարտները դպրոցի զինանշանը համարվող բալենու ճյուղը` հաջողության խորհրդանիշը փոխանցեցին առաջին դասարանցիներին Ի դեպ, Չեխովի անվան թիվ 55 դպրոցի ավարտական 11-ի երկրորդ դասարանը շատ տաղանդավոր սաներ ունի: Տիգրան Պետրոսյանը, չդավաճանելով անվանը, շախմատի անհատական պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչման է արժանացել: Տիգրանին “Տարվա չեխովյան” ոսկե մեդալը շնորհեցին: Bravo.am-ը եւս միանում է բոլոր բարեմաղթանքներին ու շնորհավորում շրջանավարտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ :): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները`  Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին