×


Վիկա

Վիկա

Ծնվել է “Ամարասի” պարուհու առաջնեկը:) “Ամարաս” պարային խմբի գեղարվեստական ղեկավար Վիկան օրերս մայրիկ է դարձել: Bravo.am-ը ժամանակին պատմել է, որ նա սպասում է իր առաջնեկին, այժմ էլ առաջինը ձեզ ենք ներկայացնում փոքրիկին իր բնակարանում::) Պարուհու դուստրը լույս աշխարհ է եկել ապրիլի 23-ին Շենգավիթ բժշկական կենտրոնում: Փոքրիկին կնքել են Նարինե անվամբ` ի պատիվ հորական տատիկի: Առաջնեկը ծնվել է 3,3 կգ քաշով եւ 50 սմ հասակով: Vika Վիկան սիրով պատմեց իր աղջնակի մասին, ասաց, որ չափազանց երջանիկ է. “Ուղղակի բառերը քիչ են նկարագրելու այն ամենը, ինչ զգում ես մայրանալուց հետո: Հրաշք երեւույթ է, անկրկնելի զգացողություն… Կյանքդ միանգամից 180 աստիճան փոխվում է, երբ երեխայիդ տալիս են գիրկդ”: :) Լույս աշխարհ է եկել պարուհու դուստրը` Նարինեն Պարուհին կարծում է, որ դուստրը դիմագծերով ավելի շատ հայրիկին է նման. “Մեզ համար ընդհանրապես տարբերություն չկար` աղջիկ կծնվի, թե տղա: Հայկական ընտանիքների մտածելակերպի համաձայն, առաջնեկը պիտի տղա լինի: Երեխայի սեռը կարեւոր չէ, եթե առաջնեկն է: Կուզենամ` երկրորդ բալիկս տղա լինի, որ քույր ու եղբայր լինեն”, - ասում է նորաթուխ մայրիկը: Vika Փոքրիկ Նանայի մայրիկը` Վիկան,  չի ցանկանում, որ իր բալիկն էլ ընտրի պարուհու մասնագիտությունը. “5 տարեկանից պարով եմ զբաղվել, պարարվեստի ուսումնարանի բալետի բաժնում 12 տարի սովորելուց հետո, շատ դժվար ճանապարհ անցնելուց հետո, չեմ ուզի տանջել նրան: Կուզեի ավելի շատ բժիշկ կամ երգչուհի դառնար, բայց, իհարկե, երբ մեծանա, ինքը կորոշի”: Vika Վիկա Մարտիրոսյանը կշարունակի ղեկավարել “Ամարասը”, բայց այժմ աշխատանքի գնալու ցանկություն չունի. “Պարով կզբաղվեմ այն ժամանակ, երբ կզգամ, որ կարող եմ իմ աղջկանից մի քանի րոպեով հեռու լինել: Խմբի պարապմունքները շարունակում են իմ ընկերները: Ճիշտ է, հիմա մի քիչ ավելի պասիվ ենք, բայց հետագայում անպայման նորություններով կվերադառնանք”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW