×


«Որոգայթ»

«Որոգայթ»

Հայտնի սերիալն «արտահանվեց» Ռուսաստան Ռուսաստանյան «Ցենտրալ Պարտներշիփ» կինոընկերությունը «Շանթ» հեռուստաընկերությունից ձեռք է բերել Ռուսաստանում «Որոգայթ» սերիալը արտադրելու արտոնագիր: Vorogayt Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այդ մասին «Կոմերսանտ» թերթի հետ հարցազրույցում ասել է կինոընկերության գործադիր տնօրեն Զլատա Պոլիշչուկը: «Սա առաջին դեպքն է, երբ ռուսաստանյան պրոդյուսերը արտոնագիր է ձեռք բերում ԱՊՀ իրավատիրոջից»,- ասել է նա: «Մեզ համար արտոնագրի վաճառքը նախադեպ է»,- իր հերթին նշել է «Շանթ»-ի նախագահ Արթուր Եզեկյանը: Vorogayt 2008-2009թթ. 380 դրվագով հեռարձակված «Որոգայթը» ամենահաջողված սերիալն է եղել հայկական հեռուստատեսության ողջ պատմության մեջ: Սերիալի լսարանի մասնաբաժինը չորս տարեկանից բարձր հանդիսատեսի շրջանում կազմել է միջինը 60-70%, իսկ առավելագույն ցուցանիշը հասել է նույնիսկ 90%-ի, ասել է Արթուր Եզեկյանը` վկայակոչելով AGB Nielsen Media Research-ի հեռուստաչափումների տվյալները: Vorogayt «Ցենտրալ Պարտներշիփ»-ը ձեռք է բերել սերիալի առաջին մասի արտոնագիրը, որը պարունակում է շուրջ 150 սերիա: Արթուր Եզեկյանն ասել է, որ օրիգինալ տարբերակում մեկ դրվագի տեւողությունը կազմել է 30-35 րոպե, սակայն ռուսաստանյան տարբերակում այն կարող է շարունակվել մեկ ժամ, հետեւաբար, սերիաների քանակը կարող է հասնել 70-80-ի: Սցենարը վերամշակվելու է հատուկ ռուսաստանյան հեռուստադիտողի համար, ասել է Զլատա Պոլիշչուկը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport