×


“Ոսկե Գլոբուս-2010”

“Ոսկե Գլոբուս-2010”

Մրցանակակիրները հայտնի են “Ոսկե Գլոբուս” կինոմրցանակաբաշխության 67-րդ արարողությունը անց է կացվել այսօր վաղ առավոտյան Լոս-Անջելեսում: Այդ մրցանակը շնորհում է Հոլիվուդի Արտասահմանյան մամուլի ասոցիացիան, որը միավորում է Կալիֆորնիայի հարյուր լրագրողների, ովքեր գրում են ֆիլմերի մասին օտարերկրյա հրատարակությունների համար: Համարվում է, որ իր նշանակությամբ “Ոսկե Գլոբուսը” քիչ է զիջում “Օսկարին”: “Ավատառ” ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քամերոնը եւ գլխավոր դերակատար Սեմ Ուիլինգթոնը “Լավագույն դրամատիկ դերասան/դերասանուհի” անվանակարգում հաղթել են Ջեֆ Բրիջեսը (“Խենթ սիրտ”) եւ Սանդրա Բալոքը (“Անտեսանելի կողմը”): “Լավագույն կատակերգական դերասաններ” անվանակարգում լրատվամիջոցների ներկայացուցիչներն ընտրել են Ռոբերտ Դաունի-կրտսերին (“Շերլոք Հոլմս”) եւ Մերիլ Սթրիփին, ով այս անվանակարգում ներկայացված է եղել երկու անգամ եւ արդյունքում մրցանակ է ստացել “Ջուլի եւ Ջուլիա” ֆիլմում դերակատարման համար: Դրվագ “Խրախճանք Լաս-Վեգասում” ֆիմլից Արտասահմանյան մամուլի ասոցիացիան «Տարվա լավագույն կատակերգություն» է անվանել “Խրախճանք Լաս-Վեգասում” (The Hangover) ֆիլմը, “Լավագույն ռեժիսոր” մրցանակն այս տարի հանձնվել է Ջեյմս Քեմերոնին, լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել նրա “Ավատառ”-ը: “Խրախճանք Լաս-Վեգասում” ֆիմլի ստեղծագործական կազմը “Ոսկե Գլոբուս-2010” մրցանակակիրների ամբողջական ցուցակն ունի հետեւյալ տեսքը. Լավագույն ֆիլմ` “Ավատառ”, Ջեյմս Քեմերոն Լավագույն կատակերգություն/մյուզիքլ` “Խրախճանք Լաս-Վեգասում” Լավագույն դրամատիկ դերասանուհի` Սանդրա Բալոք, “Անտեսանելի կողմը” Լավագույն դրամատիկ դերասան` Ջեֆ Բրիջես, “Խենթ սիրտ” Լավագույն կատակերգական դերասանուհի` Մերիլ Սթրիփ, “Ջուլի եւ Ջուլիա” Լավագույն կատակերգական դերասան` Ռոբերտ Դաունի-կրտսեր, “Շերլոք Հոլմս” Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր` Մոնիկ, “Լարիր ուժերդ” Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր` Քրիստոֆ Վալց, “Անփառունակ տականքները” Լավագույն ռեժիսոր` Ջեյմս Քեմերոն, “Ավատառ” Լավագույն լիամետրաժ մուտֆիլմ` “Վերեւ” Լավագույն սցենար` Ջեյմս Ռայթման, “Ես դեպի երկինք կուզեի” Լավագույն արտասահմանյան ֆիլմ` “Սպիտակ ժապավեն”, Գերմանիա Լավագույն երգ ֆիլմի համար` “Կատաղի սիրտը” ֆիլմի սաունդթրեքը Լավագույն դրամատիկական հեռուստասերիալ` “Խելագարները” Լավագույն կատակերգական սերիալ` “Երգչախումբ” Ողբերգական սերիալի լավագույն դերասանուհի` Ջուլիանա Մարգուլիս, “Լավ կինը” Կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի` Թոնի Քոլեթ, United States of Tara Ողբերգական սերիալի լավագույն դերասան` Մայքլ Ս. Հոլլ, “Դեքստեր” Կատակերգական սերիալի լավագույն դերասան` Ալեք Բոլդուին, “30 ցնցում” Լավագույն մինի-սերիալ` “Գորշ այգիներ” Մինի-սերիալի լավագույն դերասանուհի` Դրյու Բերիմոր, “Գորշ այգիներ” Մինի-սերիալի լավագույն դերասան` Քեվին Բեյքոն, Taking Chance Սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի` Խլոե Սեւինյի, “Մեծ սեր” Սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան` Ջոն Լիթգոու, “Դեքստեր” Ըստ արտասահմանյան մամուլի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին