×


Գունեղ ձմեռ Երեւանում

Գունեղ ձմեռ Երեւանում

Երեկ մեկնարկեց Ձմեռային փառատոնը Դեկտեմբերի 17-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում մեկնարկեց Ձմեռային փառատոնը: Հանդիսավոր բացմանը ներկաներին իրենց համարներով ուրախացրին մանկական պարային խմբեր, թատերական ու վոկալ համույթներ: Ամեն ինչ մանկական էր, գունեղ և ամանորյա տրամադրությամբ…:) Ձմեռային փառատոն-2009 Երեկոն բացեց “Ավետիս” զանգակների նվագախումբը: Ելույթ ունեցան “Նանե” պարային համույթի փոքրիկ նանեները, “Քնար” վոկալ անսամբլը: “Գքելեր” ժողովրդական երգ-պարը ներկայացրեց Աջափնյակ համայնքի “Վասպուրիկ” մարիոնետների թատրոնը: Ձմեռային փառատոնի բացմանը տեղի ունեցավ Նինա Հովնանյանի մանկական հագուստների ամանորյա ցուցադրություն: Հանդիսատեսին ներկայացվեց նաեւ Նինա Հովնանյանի “Դիլիջանի լեգենդը” հեքիաթների գրքի մոտիվներով բեմականացումը` անտառային բնակիչների, Դիլի արջուկի և հեքիաթի հերոսուհի Անուշիկի մասնակցությամբ: :) Ձմեռային փառատոն-2009 Փառատոնի բացման համերգը վարում էր Վարշամ Գևորգյանը: Դերասանը համագործակցում է փառատոնի կազմակերպիչ “Կանաչաստան” հ/կ-ի հետ. “Անցած տարվանից աշխատում եմ կազմակերպիչների հետ: Կարծում եմ` մեր քաղաքին իրոք մի փոքր գույն ու ուրախություն է պետք ձմեռային օրերին: Փառատոնը դեռ զարգանալու տեղ ունի, որպեսզի կարողանա դառնալ մեր քաղաքացիներինն ու Երևանինը”: Դերասանը Bravo.am-ին ասաց, որ իր ղեկավարած “Բրիջ” ակումբում դեկտեմբերի 28-ին տեղի կունենա փառատոնի դիմակահանդեսը: Երեկոն վարեց դերասան Վարշամ Գեւորգյանը Վարշամ Գևորգյանը և մասնակից երեխաները վերջում բեմ կանչեցին Ամանորի գլխավոր հերոսին` Ձմեռ պապին: Նա էլ իր մաղթանքներն ասաց հյուրերին. “Թող մեզ ուղեկցի սերը, ցնծությունն ու բարությունը, հատկապես Ձմեռային փառատոնի օրերին: Թող անհոգ ու բարի մթնոլորտում անցնի փառատոնը: Սիրելիներս, ձեզ մաղթում եմ երջանիկ ու խաղաղ օրեր :)”: Ձմեռային փառատոն-2009 Նինա Հովնանյանի “Դիլիջանի լեգենդը” Ձմեռային փառատոնի շրջանակներում կայացավ նաեւ Նինա Հովնանյանի հեղինակած առաջին մանկական գրքի շնորհանդեսը: “Դիլիջանի լեգենդը” կոչվող հեքիաթների ժողովածուն հին լեգենդների վրա է հիմնված: “Երբ մեր խանութն էինք բացում Դիլիջանում, հաճախ էի լինում այդ հեքիաթային քաղաքում: Մեկ շնչով գրել եմ հեքիաթները: Հին լեգենդներ են, բայց նոր ձևով մշակված: Գրքում կան հեքիաթների հայերեն, անգլերեն, արևմտահայերեն և ռուսերեն տարբերակները: Նկարների հեղինակը գրաֆիկ-դիզայներ Անուշ Սմբատյանն է, որը նկարազարդել է մեր հայկական մոտիվներով: Գրքի արժեքը 9800 դրամ է :)”,- ասաց Նինա Հովնանյանը: Ձմեռային փառատոն-2009 Նինա Հովնանյանն ասաց, որ պատրաստվում է այլ թեմաներով էլ հեքիաթներ տպագրել. “Հիմա աշխատում եմ Ջերմուկի լեգենդների վրա, կլինեն հեքիաթներ Ախթամարի, Նոյան տապանի, Ղարաբաղի հերոսների մասին: Ուզում եմ, որ մեր երեխաները հայկական լեգենդներով մեծանան և սիրեն մեր երկիրը”: Ձմեռային փառատոն-2009 Գրքի հեղինակը նշեց, որ սկզբում հեքիաթներ ստեղծելու գաղափարը ուրիշ նպատակ է ունեցել:). “Անկեղծ ասած, հեքիաթների միտքն այն էր, որ տուրիստները հետաքրքրվեն հայկական լեգենդներով, և կարողանանք օգնել տուրիզմի զարգացմանը: Հետո որոշեցինք մշակել և դարձնել գեղարվեստական գիրք”: Ձմեռային փառատոն-2009 “Ձմեռային փառատոնին մասնակցում ենք 3-րդ անգամ, ունեցել ենք ֆայտոն, շարժական բեմ, այս տարի շքերթի համար պատրաստում ենք արքայադուստրերի ֆայտոնը, նաև կմասնակցեն հեքիաթի հերոսներ Դիլի արջուկը և Անուշիկը”, -ասաց Նինա Հովնանյանը: Ձմեռային փառատոնի կազմակերպիչներն են “Դիիմ Քոմյունիքեյշնզ” ընկերությունն ու “Կանաչաստան” հասարակական կազմակերպությունը: Դեկտեմբերի 19-ին Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկից կմեկնարկի ձմեռային շքերթը: Հեղինակ` Լիանա Մեյթարջյան /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW