×


Ձմեռային փառատոն-2009

Ձմեռային փառատոն-2009

Միասին գունավորենք ձմեռը Ամանորյա տոները նշելու այլընտրանքային միջոց է առաջարկում Ձմեռային փառատոն 2009-ը, որն անց է կացվում 3-րդ անգամ: Ամանորյա փարթի ու  ձմեռային շքերթ, բացօթյա ռոք-համերգ ու տոնածառերի ցուցահանդես. առաջարկում են կազմակերպիչները` «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերությունն ու «Կանաչաստան» հասարակական կազմակերպությունը: Ձմեռային փառատոն-2009 Փառատոնի պաշտոնական բացումը կկայանա դեկտեմերի 17-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում: Հաջորդ օրը Սիրահարների այգում կմեկնարկի ոչ ավանդական տոնածառերի ցուցահանդես-մրցույթը, որին մասնակցելու են տարբեր ոլորտների հ/կ-ներ: Այն կգործի մինչև Սուրբ Ծնունդը եւ փառատոնի մասնակիցներին կպատմի տարբեր երկրների ամանորյա մշակույթի մասին. “Մրցութային ծրագրից բացի մասնակցելու են նաեւ տարբեր ընկերություններ, դիզայն-ստուդիաներ ու բրենդեր: Այգում նախատեսել ենք մինչեւ 30 տոնածառի ցուցադրություն: Կարեւորը գեղեցիկ, օրիգինալ լինեն ու մարդկանց էսթետիկապես դուր գան”,- ասում է “Դիիմ Քոմյունիքեյշնզ” ընկերության ղեկավար Րաֆֆի Նիզիբլեանը: Զմեռային փառատոն-2008: Լուսանկարը` Արսինե Խաչիկյանի Դեկտեմբերի 19-ին Երեւանի կենտրոնական փողոցներ դուրս կգան ձմեռային հերոսներ, ծաղրածուներ, պարախմբեր, փողային ու դհոլների նվագախմբեր ու Սանտա Կլաուսներ: Ձմեռային շքերթը կսկսվի Երեւանի քաղաքապետարանի շենքից, իսկ վերջին կանգառը կլինի Սիրահարների այգին: Նույն օրը Սիրահարների այգում տեղի են ունենալու տոնական համերգ, ձմեռային տոնավաճառ եւ տոնական կերակուրների ցուցադրություն-համտես: Վերջինիս ժամանակ լինելու է նաեւ տարեհաց: Իսկ դեկտեմբերի 23-ին նախատեսվում է բացօթյա ռոք համերգ. “Հավանաբար կմասնակցեն “Բոբս”, “Դորիանս” եւ այլ ռոք-խմբեր: Դեռ վերջնական որոշված չէ”,- նշում է Րաֆֆի Նիզիբլեանը: Զմեռային փառատոն-2008: Լուսանկարը` Արսինե Խաչիկյանի Փառատոնի անցկացման հիմնական վայրը Սիրահարների այգին է. այստեղ կընթանան ձմեռային խաղերը, մանկական բեմականացումները, համերգն ու կրկեսային համարները: “Սիրահարների այգու տնօրինության հետ համագործակցությունը լավ է ստացվում, որովհետև տարածքը հսկվում է, գիշերը լուսավորվում է այգին, կազմակերպչական հարցերով մեզ օգնում են: Հետագայում կընդգրկենք ուրիշ այգիներ, ինչպես նաև Հայաստանի մարզերն ու քաղաքները”, -ասում է փառատոնի գլխավոր կազմակեպիչը: Զմեռային փառատոն-2008: Լուսանկարը` Photolur Րաֆֆի Նիզիբլեանի խոսքերով` մեզ մոտ դեռ չի ձեւավորվել փառատոններին մասնակցելու ձգտումը. “Շատ մտքեր ունեմ իրականացնելու հայկական այլ տոների հետ կապված, բայց ուզում եմ Ձմեռային փառատոնը դարձնել կայուն ու մասշտաբային եւ հետո այդ մոդելն օգտագործել մյուս նախագծերի վրա: Մի քանի տարի է պետք, որ մարդիկ հասկանան` ինչպես մասնակցել եւ ուրախանալ: Ընթացքում այդ մշակույթը կլինի նաեւ մեզ մոտ”: Ձմեռային փառատոն-2007 Րաֆֆի Նիզիբլեանը նշեց, որ հատուկ ուշադրության կարժանանա հայկական Կաղանդ պապը, որի կերպարի վերհանումն այս տարվա փառատոնի նպատակներից է. “Սանտա Կլաուսի կողքին ուզում ենք տեսնել նաեւ հայկական Կաղանդ պապին, որը մեծերին հարգելու, սերունդներին կապելու, պարտքերից ազատվելու խորհրդանիշն է: Պաստառներով կներկայացվեն Կաղանդ պապու տարբեր կերպարներ, հետո ժողովրդի քվեարկությամբ, ազգագրագետների խորհրդով կկարվեն հագուստները”: Կաղանդ պապու կերպարը մարմնավորելը մրցութային ծրագում է: Մասնակցելու համար ձեզ կօգնի www.winterfestarmenia.com կայքը, ուր ներկայացված են մրցույթի չափանիշները: Ձմեռային փառատոն-2007 Այս տարվա նորություններից մեկը “Հիսուսի ծնունդ” ներկայացման բեմադրությունն է, որն անց է կացվելու հունվարի 5-6-ին Սբ. Կաթողիկե եկեղեցու բակում: Փառատոնի շրջանակներում կլինի նաև 2 երեկույթ` դիմակահանդես դեկտեմբերի 28-ին “Բրիջ” ակումբում եւ հուվարի 6-ին “Արծաթե եւ ոսկե” ամենամյա փարթին: Ձմեռային փառատոն-2007 “Ձմեռային փառատոն-2009”-ին աջակցում են ՀՀ էկոնոմիկայի եւ ՀՀ մշակույթի նախարարությունները, Երեւանի քաղաքապետարանը, «Պողոսյան» հիմնադրամը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները տրամադրել են “Ձմեռային փառատոն”-ի կազմակերպիչները

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին