11 Հունիս 10
Սկսվում է…
 
 
0
Այսօր մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը

Վերջապե'ս... Այսօր Յոհաննեսբուրգում Հարավային Աֆրիկա-Մեքսիկա խաղով կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը` իրադարձություն, որին անհամբեր սպասում ենք չորս տարի: Մեկ ամսով աշխարհում կարծես մոռացվում են բոլոր կարեւոր խնդիրները եւ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է ընդամենը մեկ բանի վրա` ՖՈՒՏԲՈԼ...

Jabulani
2010թ. ֆուտբոլի առաջնության գնդակը`Jabulani-ն


Թիվ 1 սպորտն իրոք գերում է բոլորին: Անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հարավային Աֆրիկայում անցկացվելիք առաջնությունը հեռուստաէկրանների մոտ կհավաքի ավելի քան 3 մլրդ մարդ` ավելի շատ, քան Օլիմպիական խաղերը: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ են կատարում նույնիսկ տատիկներն իրենց թոռնիկների հետ, իսկ որոշ երկրներում դատապարտյալները մասսայական փախուստներ են կազմակերպում բանտերից`օգտվելով աշխատակիցների ինքնամոռաց «ֆուտբոլասիրությունից»:): Նույնիսկ նրանք, ովքեր ֆուտբոլ չեն սիրում, տալիս են պարտադիր հարցը. «Ո՞վ հաղթեց»:

South Africa
Ահա այսպես են սպասում առաջնությանը Աֆրիկայում:)


Ֆուտբոլի 19-րդ առաջնությունն առաջին անգամ պատմության մեջ կանցկացվի Աֆրիկայի մայրցամաքում` Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում: Մրցաշարին կմասնակցեն աշխարհի ուժեղագույն 32 թիմերը: Խաղերը կանցկացվեն հատուկ մրցաշարի համար կառուցված եւ վերանորոգված 10 մարզադաշտերում: Բացման խաղը կկայանա այսօր, իսկ եզրափակիչը ուղիղ մեկ ամիս անց` հուլիսի 11-ին:

Soccer City Stadium
Յոհաննեսբուրգի “Սոքքեր Սիթի” մարզադաշտում կանցկացվեն գլխավոր խաղերը, այդ թվում բացման խաղը եւ եզրափակիչը


Բուքմեյքերները գլխավոր ֆավորիտ են համարում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականին, որին գրեթե հավասար հնարավորություններով հաջորդում են պենտակամպեոնները` Բրազիլիան, ֆուտբոլի նախահայրերը`Անգլիայի հավաքականը, եւ արգենտինացիները` լեգենդար Դիեգո Մարադոնայի գլխավորությամբ: Աշխարհի ներկայիս չեմպիոնի` Իտալիայի հավաքականի շանսերն ավելի համեստ են գնահատվում, սակայն նրանց հաղթանակին քչերն էին հավատում նաեւ 2006 թվականին: Բնականաբար, առաջին դիրքերում են նաեւ Գերմանիան, Հոլանդիան, Ֆրանսիան եւ Պորտուգալիան: Այնուամենայնիվ, ֆուտբոլը գեղեցիկ է եւ հարուստ է իր անակնկալներով, եւ վստահ կարելի է ասել, որ կլինեն թիմեր, որոնք ֆավորիտների հետ միասին կպարգեւեն մեզ երկար սպասված տոնը:):

Fifa World Cup trophy
Աշխարհի առաջնության գավաթը


Իսկ ովքե՞ր են գլխավոր ֆավորիտները Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով: Bravo.am-ը խնդրել է նրան պատմել աշխարհի առաջնությունից իր սպասելիքների մասին:

“Ես միշտ, ամեն ինչից անկախ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին եմ երկրպագում:): Համակրում եմ Իսպանիայի հավաքականին: Իսկ ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնության ֆավորիտներ եմ համարում Անգլիայի, Իսպանիայի եւ Բրազիլիայի հավաքականներին”,- նշեց Վարդան Մինասյանը:

Vardan_Minasyan
Հայաստանի ֆուտբոլի գլխավոր թիմի մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով, ֆավորիտներն են Անգլիան, Իսպանիան եւ Բրազիլիան:)


Ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը արտասովոր ոչինչ չի սպասում. ֆուտբոլում նորարարություն անելը դժվար է. “Դժվար թե թիմերը մարտավարական նոր մեխանիզմներ կիրառեն, ֆուտբոլը շատ արագ է զարգանում, գլոբալ փոփոխություններ չեն կարող լինել, բայց կարող է ինչ-որ աֆրիկյան հավաքական հաջողացնի առաջատարների մեջ մտնել: Սենսացիա կարող է անել Չիլիի հավաքականը` հաշվի առնելով, որ շատ լավ մարզիչ ունեն: Հնարավոր է` մինչեւ կիսաեզրափակիչ հասնեն: Անկանխատեսելի է Արգենտինայի հավաքականը. ծայրահեղական են, շատ լավ կամ շատ վատ կխաղան”:

World Cup 2010
2010թ. աշխարհի առաջնության տարբերանշանը


Վարդան Մինասյանը Հարավային Աֆրիկայի Հանրապետություն չի մեկնելու. իր տնից կհետեւի խաղերին, մանավանդ, որ այստեղ էլ  Հայաստանի ֆուտբոլի առաջնության խաղերն են լինելու:): “ՀԱՀ-ում առաջին խնդիրը անվտանգությունն է, դաշտերը համապատասխան են, տա աստված` լավ անցնի”,- ասաց նա: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը խաղադրույքներ չի կատարել, ուրիշներին է խորհուրդներ տալիս… Որ չանեն :):

Դե ինչ, կրկին շնորհավորում ենք բոլոր ֆուտբոլասերներին եւ մաղթում գոլառատ ՖՈՒՏԲՈԼ:) …

Bravo.am




 
 
Յոհաննեսբուրգի “Սոքքեր Սիթի” մարզադաշտում կանցկացվեն գլխավոր խաղերը, այդ թվում բացման խաղը եւ եզրափակիչը

Յոհաննեսբուրգի “Սոքքեր Սիթի” մարզադաշտում կանցկացվեն գլխավոր խաղերը, այդ թվում բացման խաղը եւ եզրափակիչը

“Էլիս Պարկ” մարզադաշտը Յոհաննեսբուրգում

“Էլիս Պարկ” մարզադաշտը Յոհաննեսբուրգում

“Ֆրի Սթեյթ” մարզադաշտը Բլյումֆոնթեյնում

“Ֆրի Սթեյթ” մարզադաշտը Բլյումֆոնթեյնում

“Գրին Փոյնթ” մարզադաշտը Քեյփթաունում

“Գրին Փոյնթ” մարզադաշտը Քեյփթաունում

“Լոֆթուս Վերսֆիլդ” մարզադաշտը Պրետորիայում

“Լոֆթուս Վերսֆիլդ” մարզադաշտը Պրետորիայում

“Մբոմբելա” մարզադաշտը Նելսփրութում

“Մբոմբելա” մարզադաշտը Նելսփրութում

“Պետեր Մոկաբա” մարզադաշտը

“Պետեր Մոկաբա” մարզադաշտը

Նելսոն Մանդելայի անվ. մարզադաշտւ Պորտ-Էլիզաբեթում

Նելսոն Մանդելայի անվ. մարզադաշտւ Պորտ-Էլիզաբեթում

“Ռոյալ Բաֆոկենգ” մարզադաշտը Ռուսթենբուրգում

“Ռոյալ Բաֆոկենգ” մարզադաշտը Ռուսթենբուրգում

Մարզադածտը Դուրբան քաղաքում

Մարզադածտը Դուրբան քաղաքում

2010թ. ֆուտբոլի առաջնության գնդակը`Jabulani-ն

2010թ. ֆուտբոլի առաջնության գնդակը`Jabulani-ն

Աշխարհի առաջնության գավաթը

Աշխարհի առաջնության գավաթը

Ահա այսպես են սպասում առաջնությանը Աֆրկայում:)

Ահա այսպես են սպասում առաջնությանը Աֆրկայում:)

Հայաստանի ֆուտբոլի գլխավոր թիմի մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով, ֆավորիտներն են Անգլիան, Իսպանիան եւ Բրազիլիան:)

Հայաստանի ֆուտբոլի գլխավոր թիմի մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով, ֆավորիտներն են Անգլիան, Իսպանիան եւ Բրազիլիան:)

2010թ. աշխարհի առաջնության տարբերանշանը

2010թ. աշխարհի առաջնության տարբերանշանը

0
1253 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: