×


Tufta Party

“Խենթ մատիտ”

Սրամիտ նկարչական մրցույթի խզբզանքները “Եթե ուսանողը կարող է դասի ժամին նկարել սեղանին ու փչացնել այն, ապա ավելի լավ է իր տաղանդն արվեստի վերածի”: Այս կարգախոսով “Crazy pencil” նկարչական հումորային մրցույթն առաջին անգամ անց է կացվում Երեւանում: “Խենթ մատիտի” վայր էին ընտրվել երկու բուհեր` Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն ու Տնտեսագիտական համալսարանը: “Խենթ մատիտ” մրցույթին ներկայացված  նկարները Ուսանողները պետք է նախապես բաժանված թղթերի վրա նկարեին կամ խզբզեին այն, ինչ սովորաբար նկարում են գրատախտակներին, սեղաններին ու տետրի էջերին: Ապրիլի 1-ին Տնտեսագիտական համալսարանի նախասրահում փակցված էին մրցույթի նկարները: Նախապես հավաքված նկարներից եզրափակչում հայտնվել էին կազմակերպիչների կողմից ընտրված 30 աշխատանքները: “Խենթ մատիտի” կազմակերպիչների խոսքերով, մրցույթի անվանումը հայ կազմակերպիչների մտահղացումն է. “Մենք թեմատիկ սահմանափակումներ չենք դրել, ուսանողների մտքով ինչ անցել է, դա էլ նկարել են: Նկարներն իրոք սրամիտ են, պարզեցինք, որ տաղանդավոր ուսանողներ ունենք: Բացի Տնտեսագիտականից, մասնակցում էին նաեւ Գեղարվեստի ակադեմիայի ու մի քանի մասնավոր բուհերի ուսանողներ”,- ասաց ուսանողական մրցույթի կազմակերպիչներից Աննա Քոչարյանը: “Խենթ մատիտ”  նկարչական հումորային մրցույթի հաղթողներից Լավագույն աշխատանքներն ընտրեցին ժյուրիի անդամները: Բոլոր խզբզանքները նայելուց հետո նրանք եկան ընդհանուր հայտարարի եւ որոշեցին երեք լավագույն նկարները: Ժյուրիի անդամ Արա Ասլանյանը պատմեց, թե ինչ չափանիշներով է ընտրել լավագույն աշխատանքները. “Երկար-բարակ նայեցի, զննեցի ու զգացի, որ դժվար է ընտրել լավագույններին: Բայց հիմնականում ընտրեցինք այն նկարները, որոնց մեջ ավելի շատ արվեստի էլեմենտներ կային, այլ ոչ թե ակադեմիական ոճ”: Ժյուրիի մյուս անդամ Արվին Քոչարյանը կարեւորեց նման երիտասարդական մրցույթները. “Շատ լավ է, որ “չոր, սեւ ու սովետ” վիճակներից դուրս ենք գալիս: Ինստիտուտը միայն լսարանները, սյուները եւ դասերը չեն, այլ նույն շենքում կարող է երաժշտություն լինի, այսպիսի նկարներ ու հաճելի շփումներ: Շատ տարբեր ժանրի նկարներ կան, հումորայինից մինչեւ լուրջ գրաֆիկական աշխատանքներ: Կարծում եմ` լավագույն նկարը լավ գրաֆիկական լուծումներ էր տվել ու հետաքրքիր աշխատանք էր ստացել”,- ասաց գրաֆիկ-դիզայները: “Խենթ մատիտ”  նկարչական հումորային մրցույթի հաղթողներից Ժյուրին լավագույն համարեց Միքայել Մարտիրոսյանի աշխատանքը, երկրորդ տեղում Դավիթ Սարգսյանն էր, իսկ երրորդում` Մերի Մինասյանը: Հաղթողները ստացան համակարգչային գրաֆիկայի ու նկարչության հետ կապ ունեցող մրցանակներ, նաեւ մրցույթը խորհրդանշող մեծ գունավոր մատիտներ: Ի դեպ, առաջին մրցանակակրին ամենամեծ մատիտը բաժին հասավ: :) Առաջին հորիզոնականի նկարի հեղինակը Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող Միքայելն էր, որը սովորում է գրաֆիկայի բաժնի 3-րդ կուրսում. “Կազմակերպիչները մեր համալսարան էին եկել, տեղեկացրել մրցույթի մասին, ես էլ որոշեցի մասնակցել իմ նկարով: Նկարել էի հայկական կանգառ, որտեղ տարբեր տիպի ու բնավորության մարդիկ են կանգնած: Շատ ուրախ եմ, որ հենց իմ նկարը հաղթեց”: Ի դեպ, “Խենթ մատիտի” նկարները մոտ մեկ շաբաթ կցուցադրվեն Տնտեսագիտական համալսարանում: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW