×


Եգիպտոսից մինչեւ Սիրիա

Եգիպտոսից մինչեւ Սիրիա

Բրիտանացի հեծանվորդի աչքերով Բրիտանացի հեծանվորդ Թոմ Ալենն իր սիրելի հեծանվով ճանապարհորդում է, լինում երկրագնդի տարբեր ծայրերում ու լուսանկարում իր տեսածը: Նրա վերջին ճանապարհորդությունը դեպի Հյուսիսային Աֆրիկա եւ Մերձավոր Արեւելք լուսանկարների տեսքով որոշել է առաջինը ներկայացնել Երեւանում: Tom Allen Մարտի 12-ին ՆՓԱԿ-ում բացվեց նրա հեղինակած լուսանկարների անհատական ցուցահանդեսը: Թոմ Ալենը 2009 թվականի ընթացքում հեծանվով անցել է մոտ 10 000 կմ ճանապարհ, եղել 11 երկրներում` Եգիպտոսում, Եթովպիայում, Սիրիայում, Եմենում, Սուդանում եւ այլուր: Թոմը Bravo.am-ին պատմեց, որ իր ճանապարհորդությունն անցել է բազմաթիվ փորձություններով, եղել են դեպքեր, երբ չի հաջողվել լուսանկարել. “Եթովպիայում կա շատ խորը իջվածք, որտեղ անհարմար էր նկարելը: Տեղի բնակիչներին չէի կարողանում համարձակ լուսանկարել, հաճախ իրենք էին առաջարկում նկարվել: Իսկ Եմենում մի հատված կար, ուր հեծանվով չէի կարող անցնել, այն դրել եմ ավտոբուսի մեջ ու անցել անանցանելի մասը”: Թոմ Ալենի հեղինակած լուսանկարների անհատական ցուցահանդեսը ՆՓԱԿ-ում Նախորդ տարի Երեւանում Թոմն ամուսնացել է ազգությամբ հայ Թեննի Ադամյանի հետ, հիմա միասին ապրում են Երեւանում: Նրանց հարսանիքը եւս եղել է “հեծանվային”. եկեղեցի են գնացել ռիկշայով` հեծանվակառքով, երեւանցի հեծանվորդների ուղեկցությամբ: Հաջորդ հեծանվային ուղեւորությունը Թոմը նախատեսում է ապրիլ ամսին դեպի Մոնղոլիա: Նա նպատակ ունի շրջել երկրագնդի այն մասերով, ուր դեռ չի հասցրել լինել: Առաջիկայում 26-ամյա Թոմ Ալենը պատրաստվում է կնոջն էլ իր հետ տանել հեծանվաարշավների: Թոմ Ալենի հեղինակած լուսանկարների անհատական ցուցահանդեսը ՆՓԱԿ-ում Թոմ Ալենի լուսանկարներն ունեն խորագրեր ու փոքրիկ նկարագրություններ, ինչպես, օրինակ, “Ճեղքված ամպ Եմենում”, “Եթովպիայի արվարձանների երեխաները”, “Սահարայի աստղերի տակ” եւ այլն. “Աֆրիկա ասելով` մարդիկ մեծամասամբ պատկերացնում են փղեր, անապատներ, սոված մարդիկ, ես գոնե փղեր այնտեղ չեմ տեսել: Եղել եմ մի քանի աֆրիկյան երկրներում, որոնք իրարից բավական տարբեր են”,- պատմում է Թոմը: “Շրջելով Մերձավոր Արեւելքն ու Հյուսիսային Աֆրիկան” խորագրով ցուցահանդեսին ներկայացված են 36 լուսանկարներ, որոնք նաեւ վաճառվում են: Ողջ շահույթը կհատկացվի համաշխարհային ու հայկական բարեգործական ընկերություններին: Ցուցահանդեսը կգործի երեք շաբաթ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին