“Կասկադ Ինշուրանս” ընկերությունը շնորհակալ է հաճախորդներին
“Կասկադ Ինշուրանս” ապահովագրական ընկերությունը մայիսի 13-ին կազմակերպել էր հաճախորդների «Երախտագիտության երեկո»:
Հաճախորդների համար հատուկ կազմակերպված այս երեկոն տեղի ունեցավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Երեք սուզորդները» բացօթյա հարթակում: Երեկոյի ընթացքում հաճախորդներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու կենտրոնի աշխարհահռչակ արվեստ նմուշներին, ինչպես նաեւ վայելել բարձրաճաշակ դասական երաժշտություն «Երեւան» լարային քառյակի կատարմամբ:
Երեկոն եզրափակվեց «Չիկոն եւ ընկերները» հանրահայտ ջազ-բենդի ելույթով կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում:
““Կասկադ Ինշուրանսի” հաջողության գրավականն իր հաճախորդների երկարատեւ եւ լոյալ համագործակցությունն է: Մենք հպարտ ենք, որ աշխատում ենք նման բարձրակարգ հաճախորդների հետ, եւ իսկապես բարձր ենք գնահատում նրանց հետ մեր հարաբերությունները: Ի նշան մեր երախտագիտության կազմակերպել ենք այս միջոցառումը` հաճախորդներին հաճելի երեկո պարգեւելու նպատակով»,- նշել է ընկերության գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանը:


×
8,284







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: