×


YERE1. Հումորի կծիկ

YERE1. Հումորի կծիկ

Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը YERE1 ասելիս Վիպոյաններին եմ դիմում, Մի տուն եմ ուզում Հյուսիսային պողոտայում: Շահեն ջան, Շահեն, դու դարդ մի անի, Ես տնփեսա չեմ գա ու նստի դիվանիդ: Աղջկադ տուր ինձ, մի դարդից պրծի, Թե չէ խեղճ կինդ` ծանր կտանի, Դարդ ու դարմանից ԱԺ-ն կփակի, Տնտեսագիտական ճգնաժամը սաղիս կսպանի: Սյուզիի դիզած կանաչ փողերդ Օգնության չեն գա ինֆարկտի պահին: Հապետ, Նահապետ, Լորիս, թե Վարսիկ, YERE1 ասելիս էլի ես կասեմ` հումորի կծիկ: Նախաբանի փոխարեն հանկարծակի այս քառատողը ծնվեց :) Ապրիլի 1-ին հումորային ու վարկանշային հաղորդման կերպարային եւ անլուրջ հարցազրույցս ծիծաղով «վայելիր»: Արմեն Պետրոսյան` Շահեն Վիպոյան, Հապետ Armen Petrosyan - Շահեն Վիպոյան, Պուզոյանների հետ Ձեր տղայի ամուսնությունից դո՞ւք շահեցիք, թե՞ նա: - Միանշանակ, Վիպոյանների ընտանիքը. ինչքան իրա գործերը լավ ա, էնքան մենք նախանձելու տեղ ունենք, էդքան մեր կյանքն ավելի հետաքրքիր կլինի: - Տնտեսագիտական ճգնաժամը, ինչպես դուք եք ասում, վերջապես ԱԺ-ում ավարտվե՞ց, պարոն Վիպոյան: - Չի կարող կյանքում տնտեսական ճգնաժամն ազդի Վիպոյանների ընտանիքի վրա, որովհետեւ Վիպոյանների ընտանիքը էնքան փող ունի, որ կարող է առնել ամբողջ Հայաստանը, Վրաստանը եւ մասամբ Ադրբեջանը: - Դպրոցում դեռ փոխարինող պետք է աշխատե՞ք, որ կասը լցնեք: - Մե՞նք… Անհնար բան եք ասում, եթե աշխատեն, ուրեմն` կա°մ կլինի Մոնիկան, կա°մ Ձուկիկը: - Փողի մասին չի՞ մտածում Վիպոյանը: - Զաթի մենակ փողի մասին ա մտածում Վիպոյանը: Գրադացիան էսպես է` փողը, երեխեքը, ու նոր մնացածը: Armen Petrosyan - Վիպոյանի օրվա գրաֆիկը բա ե՞րբ եք փոխելու, էդ մարդն ամբողջ օրը «աշխատում է»: - Ինքը սովոր է տենց աշխատելուն: Տենց աշխատելը հեշտ է, իրա ֆունկցիան խոսելն է: - Լուծեցիք, ի վերջո, հինգ տարեկան «քֆուրչի» երեխայի հարցը, էդքան կարեւոր է՞: - Այո, ինքը լավ սովորում է, եթե Ձեր ամսագրին պետք լինի, կարող եք տպագրել` «Հատուկ ուշունցներ` Շահենչիկից»: Մարինե Հովսեփյան` Վիպոյանի կինը, Ձուկիկ տատիկը: Marine Hovsepyan Սիրված դերասանուհին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է, ինչպես նաեւ աշխատում է Կոնսերվատորիայում: Երգում է եկեղեցում, «Ծաղակազարդ» երգչախմբի անդամներից է: «Փողոցում, ով տեսնում է, գոռում է` Ձուկիկ: Մի պահ ուզում եմ շրջվեմ, ասեմ` կներեք, էլի, ես Ձուկիկը չեմ»,- իսկապես նեղսրտում է տիկին Հովսեփյանը: - Ձեր գործերը ո՞նց են, ի՞նչ օրենք եք դրել քննարկման: - Վայ, մեռնեմ իմ Շահենի ջանին, գիտե՞ք, չեմ հիշում, ամեն օր մի նորություն է լինում, Շահենս էնքան մեծ ֆանտազիա ունի: - Վիպոյանը կանանց մեկամսյակի կապակցությամբ բա ի՞նչ է առել: - Շահենս ինձ էնքան բան է նվիրել` առանձնատուն, մեքենա, ոսկեղեն… - Բա դուք ի՞նչ նվիրեցիք իրեն տղամարդկանց տոնին: - Մի հատ շատ սիրուն տանկ եմ նվիրել Շահենիս: - Վերջը Վարսիկը ե՞րբ է ձեր սրտով լինելու: - Վայ, դե որ արդեն պսակվել են, մեջտեղն էլ երեխա կա, ո՞նց կարամ դժբախտացնեմ էդ երեխեքին: Արմենուհի Սուքիասյան` Սյուզի` Վիպոյանի քարտուղարուհի Armenuhi Suqiasyan Սովորում է Թատերական ինստիտուտի դրամատիկական կինոյի դերասանական բաժնում, նկարահանվում է նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության «Դիմակահանդես» սերիալում: Սիրում է երգել, շուտով կլինի դերասանուհու տեսահոլովակի պրեմիերան, վարում է նաեւ «Աստղային կանայք» հաղորդաշարը: - Սյուզի ջան, հեշտ է, հա՞, Վիպոյանից փող «կպցնելը»: - Ճիշտն ասած, ինձ համար` հա, ուրիշ մեկի դեպքում` չգիտեմ… Դե, ինքը մի քիչ տգետ կերպար է, պակասն էլ իմ կերպարը չի: - Քարտուղարուհու կերպարը, ի վերջո, լավ մարսել ես: Ասում են` առօրյայում էլ այս կերպարում ես, չես կարողանում քարտուղարուհու կերպարից դուրս գալ: - Մարսել եմ, մինչ թատերական ընդունվելը աշխատել եմ պետական կազմակերպությունում` որպես արխիվի պետ, նույն կարգավիճակն է, ինչ նախկինում: Ամեն ինչ պիտի հասցնեմ, պունկտուալ լինեմ, սա առօրյաս է, ինչը նաեւ կերպարիս հետ է համընկնում: Դերասան եմ, վայ, պիտի սիրեմ իմ կերպարը, որ լավ խաղամ :): Վահագն Ստեփանյան` Վիպոյանի տղան` Արթուրիկը Vahagn Stepanyan - Վերջը, Վիպոյանի հետ ձեր ջուրը մի առվով ե՞րբ է գնալու: - Մեր ջուրը ավելի լավ ա գնում, քան Մոնիկայինը: Մեկ-մեկ գժտվում ենք, բայց  մաման սաղ գործերս դզում ա: - Վերջին պահանջդ Վիպոյանից ո՞րն է լինելու: - Փող տպելու ապարատը: Շողեր Սմբատյան` Վիպոյանի աղջիկը` Մոնիկան Shogher Smbatyan Աշխատում է Կամերային երաժշտական թատրոնում, նաեւ ուժերը փորձում ռեժիսուրայի ասպարեզում: Ավարտել է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: - Վերջապես Վիպոյան պապան հասկացավ, թե ի՞նչ է տնտեսական ճգնաժամը: - Երեւի հասկացել է, չնայած դա իրան չի էլ սպառնում, բա տենց բան կլինի՞ իր հետ: - Չե՞ս հոգնել Վարսիկին կաշառելուց: - Ես Վարսիկին կաշառել եմ ու կաշառելու եմ` ինչքան երեւեկայությունս ների: - Չե՞ս կարծում, որ տղաներից պետք է ձեռք քաշես, թե չէ` մեղք են, հայրդ էլ տղա չի թողնի, բոլորի գլուխը կուտի: - Չեմ կարծում, ձեռ չեմ քաշի, սյուռ է համ էլ այդպես: - Ախպորդ հետ ե՞րբ եք յոլա գնալու: - Չենք գնալու, էդպիսի բան անհնար է: - Բա վերջը, ե՞րբ ես ամուսնանալու: - Էդ պապան պիտի թողնի, դե, գիտեք: Գրիգոր Դանիելյան` Արսեն` Նատաշայի ամուսինը Grigor Danielyan Գրիգորն ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտը` տնտեսագետ-էկոլոգ է: ՈՒՀԱ-ից հետո որոշել է ընտրել հումորի ժանրը: - Ինչպե՞ս եղավ, որ սեռական կողմնորոշումդ փոխեցիր ու չտարար-չբերեցիր` ռուս կին առար: - Դե, բարդ կերպար էր, փոխեցինք, որովհետեւ մարդիկ ինչքան էլ սիրեին, երեխաներին չես կարող բացատրել, թե ի՞նչ է դա: Արսենի կյանքում մի լավ բան տեղի ունեցավ` վերջը ամուսնացավ: - Գո՞հ ես, որ ամուսնացար: - Հա, ես գոհ եմ, կինս գոհ չի, խանդում է: - Նատաշան կսովորի՞ տոլման բորշի հետ չխառնել: - Ի՞նչ ասեմ, խելոք աղջիկ է, բայց կարող է մի օր ճամպրուկը հավաքի, գնա էդ տնից. չեմ կարող ասել: Հումորիկներ YERE1-ից Վահագն Ստեփանյանը, Հովհաննես Ազոյանն ու Արմեն Պետրոսյանը Շահեն Վիպոյան. - Յա, Վիպոյաննե՞ր, բարլուս, ո՞նց եք, ի՞նչ կա: Էսօր ինձ Աժ-ում հետաքրքիր ինֆորմացիա տվեցին: Աշխարհում տնտեսագիտական ճգնաժամ ա: Մոնիկա. - Պա, համաշխարհային տնտեսական ճգնաժամ: Վիպոյան. - Հլը սրան նայի, հեսա որ սենց տվել եմ, կծեփռտվես էն կոմերը: Մի խոսքով, կրիդիսա ա, էդ են ա, Մոնիկա, որ դու քո հեռախոսը լիցքավորելու ես ոչ թե օրը մի յաշիկ լիցքավորման քարտով, այլ կես յաշիկ, Արթուրիկը ավտոյին գազ պտի դնի, քսան հազար դոլարի բենզին լցելու տեղը, քսան հազարի գազ պտի լցնի: Արթուրիկ. – Հա, լավ, պապ, խոսքի` պսակվա, իմ քյարը ըդե ո՞րն ա: Վիպոյան. - Էդ պսակադրության միջոցով քո առջեւ կբացվեն լիքը դռներ` մեքենաների դռներ, ընչի՞ չէ, տների դռներ, էդ պսակադրության միջոցով քո Մազերածին Աբովյան փողոցում կարաս պրոտիվ քշես, հենց ամուսնությանդ մյուս օրը կարաս քո Բրաբուսի բանդաժները փոխես ու դնես ոսկի բանդաժներ: Վիպոյան. - Արա, հիշու՞մ ես, էն օրը, որ ընձի ասում էիր, յանըմ զեբրի միսը իրա նման սեւ ու սպիտակ ա, տենց բան չկա, ընգեր ջան, իմ աչքով եմ նայել: Hovhannes Azoyann and Armen Petrosyan Վիպոյան. - Հլը լսի, Սերոժ, էն, որ յոթերորդ շենքի բնակիչնեչը բողոքում էին` սաղ շենքը կռիս է լցվել, էդ հարցը լուծե՞լ ես: Սերոժ. - Բա ոնց, շեֆ ջան: Էդ շենքի խմելու ջրի մեջ կռիսի դեղ եմ լցրել, էդ կռիսները ոնց էլ չլնի, ջրից կխմեն, չէ՞, կխմեն, կստակեն, շեֆ ջան: Սյուզի. - Երեք հատ լվացքի մենքենա կա, ո՞րն ա Վիպոյանինը: Վիպոյան. - Ո՞րն ա Վիպոյանինը: Սյուզի. -  Ոչ մեկը, որովհետեւ Վիպոյանները շորերը չեն լվանում, նրանք միշտ նոր շորեր են գնում: Վիպոյան. - Արա, ես քո ցավը տանեմ, դու կարիճ ես, կարիճ, ես քո խայթող ջանին մեռնեմ: Տառասխալները միտումնավոր են` բառապաշարը` նույնպես, ինձ չմեղադրեք անգրագիտության մեջ, յա... տարին մեկ` ապրիլի 1-ին, կարելի է :) Էդգար Ամիրխանյան Տեքստը եւ լուսանկարները` “Ե՞ս Yes” ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին