×


“Ե՞ս Yes!”

“Ե՞ս Yes!”

Երիտասարդական գժոտ ամսագիրը նշեց 4-ամյակը 16 հազար օրինակ տպաքանակով, 49 ընթացիկ համարով, 12 հատուկ թողարկմամբ, 5 “Ես Girl” հավելվածով եւ տարբեր այլ նախագծերով ու ձեռքբերումներով “Ե՞ս Yes” ամսագիրը 4 տարեկան է: Մայիսի 12-ին “Ե՞ս Yes”-ի խմբագրությունում տոնական տորթ կար ու շատ հյուրեր, ովքեր եկել էին շնորհավորելու ամսագրի տարեդարձը:): Երգչուհի Սիլվա Հակոբյանն էր ներկա, “Թիվ 5” խմբի տղաները, “4 տարբերակը”, Մարիաննա Հովհաննիսյանը, Անուշիկ Ալավերդյանը, Լանա Խաչատրյանը, հաղորդավար Արչին, “CS Publishing House”-ի տնօրինությունը, “Արմենիա” TV-ի աշխատակիցներն ու ամենահավատարիմ ընթերցողները: "Երիտասարդական Ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարն ասում է` ամենամեծ տպաքանակը, ամենամեծ սպառումը եւ աշխարհի ամենալավ ընթերցողները “Ե՞ս Yes”-ինն են: Մինչեւ ամսագիրը ստեղծելը Անի Քոչարը պարտքով գումար էր վերցրել եւ փորձնական համար հրատարակել: “Առաջինը Սիրուշոյի ամենասկանդալային լուրն էր, որ Լեւոն Քոչարյանի հետ ընկերություն է անում: Երբ ներկայացրի “CS Publishing House”-ին, շատ զարմացան, հավանության արժանացավ նախագիծս, եւ սկսեցինք աշխատանքները: Առաջին շապիկին Սիրուշոն էր. ավելի ընդգրկուն պատմում էր Լեւոնի մասին, իր սիրո մասին: Սիրուշոն մեր ամսագրի լավագույն բարեկամներից է ու մեր ամսագրի թալիսմանը”,- Bravo.am-ին պատմեց Անի Քոչարը: "Ani 4 տարիների ընթացքում “Ե՞ս Yes”-ը մեծացել, հասունացել է: “Նյութերի թեմաներն են դա փաստում: Շահել ենք ընթերցողի վստահությունը եւ բացի շոու-բիզնեսը, նրանց ներկայացնում ենք ՁԻԱՀ-ի, հաշմանդամության, Ցեղասպանության, վաղաժամ սեռական կյանքի, վաղաժամ հղիության, արատավոր երեւույթների մասին նյութեր. այն ամենը, ինչ օգնում է երիտասարդներին կողմնորոշվել: “Ե՞ս Yes”-ը օբյեկտիվորեն է մոտենում բոլորին: Մեր աստղերը խոշորացույցի տակ չէին ցանկանա լինել, բայց  ինչ տպագրում ենք, սրտացավորեն ենք անում, որ հայտնիները էլ ավելի գրագետ անեն իրենց աշխատանքը: Մեր առաջին ընթերցողներն էլ մեծացել են, բայց չեն դադարել ընթերցել ամսագիրը”,- նշեց “Ե՞ս Yes”-ի գլխավոր խմբագիրը: "“Թիվ “Ես՞ Yes”-ը երիտասարդի լավագույն ընկերն է Մարիաննա Հովհաննիսյանը միշտ շատ ջերմ հարաբերությունների մեջ է եղել “Ե՞ս Yes!”-ի հետ: “Իրենք իմ երգարվեստ մտնելու սկզբից աջակցել են ինձ, հետաքրքրվել ինձնով, կողքիս եղել: Միշտ “պուպուշ”  բաներ չեն գրում, մի դեպք է եղել, որ կռիվ չեմ համարում: Հայրիկիս մասին նյութ է տպագրվել վերջերս. ես հիմնականում գլոբալ գաղտնիքներ չունեմ, նրանք ինձ հարցրին, ես էլ հաճույքով պարզաբանեցի: Բայց անձնական կյանքիս շատ անդրադառնալը չեմ սիրում”,- ասաց երգչուհին: "Marianna “Ե՞ս Yes”-ի լրագրողներից Էդգար Ամիրխանյանը սկսել է շատ սիրել շոու-բիզնես լուսաբանելը. “Կարծրատիպեր կան, որ աստղերը մարդիկ են, ովքեր գիրք չեն կարդում եւ այլն, բայց իսկապես շատ տաղանդավոր ու խելացի մարդկանց հետ էլ եմ հարցազրույցներ անում: Ոչ կծում եմ, ոչ էլ լավ բաներ գրում, կապ չունի` իմ համակրելի երգչուհին է, թե` ոչ: Ոչ մեկի հետ ոչ մի ընդհարում, խնդիր չի եղել դեռեւս, թու-թու-թու”: Երգչուհի Լանա Խաչատրյանը նշեց, որ վստահ կարող է ասել` “Ե՞ս Yes”-ը երիտասարդի լավագույն ընկերն է: “Երբ առաջին քայլերն էինք անում, բնականաբար, յուրաքանչյուրիս համար շատ դժվար էր կայանալ ու կանգնել բոլոր կայացած հայտնի երգիչ, երգչուհիներ կողքին: Առաջին տեսահոլովակը նկարահանելուց որոշ ժամանակ անց “Ես Girl”-ի շապիկին էի: Բնականաբար, այդ ամենը նպաստում է ավելի հեշտությամբ առաջ քայլել: Բոլորն էլ ձգտում են ավելի հայտնիների մասին գրել, բայց “Ե՞ս Yes!”-ը միշտ երիտասարդների կողքին է”,- ասաց Լանա Խաչատրյանը: "Archi Bravo.am-ը եւս միանում է բոլոր շնորհավորանքներին: “Ե՞ս Yes!”, մշտապես սիրված լինես ու ընթերցողների պակաս չունենաս:): Bravo.am Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին