×


Յուլիա Ավագյան

Յուլիա Ավագյան

Ներկայացնում է WOW ամսագիրը Playboy-ի հայուհին Այս անգամ որոշեցինք լսել Ուկրաինայի ամենահայտնի մոդելներից Յուլիայի sex sounds-ը: Հայի «Ավագյան» ազգանվամբ շլացուցիչ եւ սեքսուալ հայուհին խոսեց հայ օլիգարխների մասին եւ խոստովանեց, որ պատրաստ է ամեն ինչ թողնել, գալ Հայաստան եւ դոլմա  փաթաթել: - WOW ամսագրի այս թողարկման ուղղվածությունն աշխարհի բոլոր ծայրերում հառչակավոր հայերի մասին է: Հայտնի հայերից ովքե՞ր են քեզ համար ցանկալի: Yulya Avagyan - Տղամարդկանցից միանշանակ Գարիկ Մարտիրոսյանը: Շատ ուրախ, հետաքրքիր եւ գրավիչ անհատականություն է: Շատ եմ հավանում եւ գնահատում Շառլ Ազնավուրի գործունեությունը. նա ինձ համար նույնպես ցանկալի է: Կանանցից սեքսուալ է շատ հայտնի հայուհի Շերը: Նա իրոք գիտի իրեն մատուցել: - Պատմիր քո հայկական արմատների մասին: Քեզ իսկական հայուհի՞ ես զգում: - Հայրս է հայ: Նա ծնվել եւ մեծացել է Հայաստանում, զբաղվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտով, ապա տեղափոխվել Ուկրաինա: Հենց այստեղ էլ ծանոթացել է մայրիկիս հետ: Մայրս ազգությամբ ռուս է: Տատիկս եւ պապիկս մինչեւ հիմա Հայաստանում են ապրում: Ցավոք, հայերեն չեմ հասկանում ու չեմ խոսում, սակայն շատ եմ ցանկանում սովորել հայերեն լեզուն: Yulya Avagyan - Ի՞նչ ես կարծում, եթե ապրեիր Հայաստանում, կկարողանայի՞ր մասնակցել այդպիսի բաց եւ անկեղծ լուսանկարահանումների: Ըստ քեզ` ինչպիսի՞ն կլինեին հայերի արձագանքները: - Գուցե նկարահանվեի, վստահ չեմ: Կցանկանայի բոլորը գիտակցեին, որ այս ամենն էլ արվեստի մի մաս է, այս ամենը գեղեցիկ է: Վստահ չեմ, որ Հայաստանում մարդիկ այս հարցին որպես արվեստ կնայեն: Քանի որ այստեղ չեմ ապրել, լիովին չգիտեմ հայերի մտածելակերպը: Ամեն դեպքում կարծում եմ` կկարողանայի: - Երբեւէ Հայաստանում եղե՞լ ես: - Այո, մանկությանս տարիներին: Ցավոք, աղոտ եմ հիշում: Մեծ հաճույքով կրկին կայցելեի Հայաստան: Գիտակից տարիքում, կարծում եմ, տպավորություններս միանգամայն այլ կլինեին: Լսել եմ, որ Հայաստանում գեղեցիկ վայրեր կան, որոնք պետք է անպայման այցելել: Այնպես որ հրավերի եմ սպասում: Yulya Avagyan - Ծանո՞թ ես հայկական մոդելային շուկային: Եվ ի՞նչ կարծիք ունես հայ մոդելների տեսակի մասին: - Ցավոք, ոչ մի պատկերացում չունեմ հայաստանյան այդ ոլորտի մասին ու երբեք որեւէ առնչություն չեմ ունեցել: Միայն տեղյակ եմ, որ «Միսս Եվրոպա» մրցույթում տարիներ առաջ երկրորդ տեղը հայ գեղեցկուհի է զբաղեցրել: Այդպիսով` հայկական մոդելային շուկայի մասին իմ պատկերացումները սահմանափակվում են: Կարող եմ միայն ավելացնել, որ հայի տեսակը շատ տարբերվող է: Բնականաբար, մոդելային ոլորտում հայ աղջիկները կարող են մեծ պահանջարկ ունենալ, բայց դրանից առաջ պետք է ստեղծել պրոֆեսիոնալ ասպարեզ: - Հայ օլիգարխները քեզ շատ կհավանեին: Իսկ դու սիրո՞ւմ ես օլիգարխների: - Շնորհակալ եմ, ես շատ շոյված եմ: Ես սիրում եմ խելացի տղամարդկանց, իսկ խելացի տղամարդը աղքատ չի կարող լինել: Կարող էի կեղծել եւ ասել. «ի՞նչ եք խոսում, չե՞ք ամաչում…», բայց անկեղծ կլինեմ ու կասեմ, որ սիրում եմ: Ավելին` շատ աղջիկների համար է կարեւոր տղամարդու սոցիալական կարգավիճակը: - Ի՞նչ կարծիք ունես հայ տղամարդկանց մասին: Ծանո՞թ ես հայ տղամարդկանց խիստ էթնիկ առանձնահատկություններին: - Իմ կյանքում հայ տղամարդ եղել է, բայց մեր հարաբերությունները ճիշտ հունով չընթացան: Կյանքիս այս փուլում միանշանակ չեմ կարող ասել` կկարողանամ հեռանկարային հարաբերություններ ունենալ հայի հետ, թե ոչ: Կապրենք, կտեսնենք: Yulya Avagyan - Ապագա ամուսնուդ դերում հայի պատկերացնո՞ւմ ես: - Ինչո՞ւ ոչ: Միանշանակ կարող եմ ասել, որ իմ կողքի տղամարդը պետք է ինքնավստահ, ներկայանալի եւ կրթված լինի, ինչը հայերի մասին հեշտ կարելի է ասել: - Պատրա՞ստ ես կարիերադ թողնել, գալ Հայաստան ու դոլմա փաթաթել ամուսնուդ համար: - Եթե սիրահարվեմ, ամեն ինչի պատրաստ կլինեմ: Բացի այդ, սիրում եմ պատրաստել: - Կցանկանայի՞ր ծանոթանալ Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների հետ եւ տեղափոխվել Playboy-ի հայտնի առանձնատուն: - Իհարկե, կարծում եմ` ամեն ինչ դեռ առջեւում է: Playboy-ում գոնե մեկ անգամ նկարահանված աղջիկներից յուրաքանչյուրը կերազեր այդ մասին: Ես էլ բացառություն չեմ: Հարցազրույցը` Մհեր Բաղդասարյանի Նյութը եւ լուսանկարները` WOW ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին