×


Զարուհի Բաբայան

Զարուհի Բաբայան

“Ամանորյա եռուզեռը սկսվում է դեկտեմբերի 1-ից” :) Երգչուհու տանը ամանորյա եռուզեռը սկսում է դեկտեմբերի 1-ից: Այդ մասին մենք իմացանք` հյուրընկալվելով Զարուհու տանը: Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան “Ունենք ավանդույթ, որ դեկտեմբերի 1-ին տոնածառը պետք է դրված լինի”,- ասաց երգչուհին: Ի դեպ, տոնածառը զարդարում են նրա փոքրիկները` Սոֆին եւ Գոգան: Իհարկե, այդ հարցում նրանց օգնում է հայրիկը: Տոնածառի առկայությունը բերում է տրամադրության բարձրացման, բայց շուտով սկսվում է նախապատրաստությունների խառը շրջանը. “Հիմնականում աշխատում ենք տանը չդիմավորել”,- ասաց Զարուհին` հավելելով, որ վերադառնալիս տանն անպայման ունենում են տոնական կերակուրներ`մտերիմներին հյուրասիրելու համար: Զարուհի Բաբայանի տանը ամանորյա եռուզեռը սկսում է դեկտեմբերի 1-ից Bravo.am-ի հետ զրույցում Զարուհի Բաբայանն ասաց, որ այս տարի Ամանորը պատրաստվում են դիմավորել Ծաղկաձորում. “Դեկտեմբրի 31-ին աղջկաս ծննդյան օրն է. նոր տարուց բացի տոնում ենք նաեւ Սոֆայի տարեդարձը”: :) Հայկական սովորության համաձայն` այս ընտանիքում նույնպես Ամանորին լինում է խոզի բուդը, պասուց դոլման, չարազն ու անուշեղենը: Փոքրիկ Գոգան դեռ չեր կողմնորոշվել` ինչ խաղալիք է ուզում Ամանորյա սեղանը Զարուհին պատրաստում է սկեսրոջ`Սոֆի Դեւոյանի հետ: “Քանի որ սպիտակ վագրի տարի է, սեղանին կլինեն սպիտակ ու սեւ գույները: Ծածկոցը  կլինի սպիտակ, իսկ անձեռոցիկները կունենան հատուկ զարդարանքներ”,-ասաց երգչուհին: Հավատալով Ամանորյա հեքիաթին` 12 զանգերը հնչելուն պես Զարուհին խմում է շամպայնը, որի մեջ լինում է նախապես գրված եւ այրված  երազանքների թուղթը: Զարուհին հավատում է, որ իր երազանքներն ի կատար կածվեն. “Ես ռեալիստ եմ եւ չեմ ցանկանում անհնարը: Երազանքներս իմ ջանք ու եռանդից են կախված”: :) Փոքրիկ Սոֆին Ամփոփելով Ցլի տարին` Զարուհին այն հաջող է համարում, իսկ Վագրից ակնկալում է հաջողություններ ստեղծագործական կյանքում. “Այս տարի ուզում եմ իրագործեմ իմ վաղեմի երազանքը. 2010-ին ուզում եմ ավարտին հասցնել իմ ջազային ձայնասկավառակը”: Մտերիմնեերի համար  Զարուհին պատրաստել է տարբեր նվերներ, առաջնությունը տալիս է հագուստին. “Դեռ հայրական տնից ինձ մոտ տպավորվել է, որ Ամանորը պետք է դիմվորել նոր հագուստով”: Տոնածառը պատրաստ է:) Իսկ Զարուհու փոքրիկները Ձմեռ պապիկից ակնկալում էին խաղալիքներ: Փոքրիկ Գոգան դեռ չեր կողմնորոշվել` ինչ խաղալիք է ուզում, բայց մեզ պատմեց հեռուստացույցով տեսած թութակի մասին` ասելով,  որ այն “ուրիշ երկրում է լինում”: :) Իսկ Սոֆին ասաց, որ այս տարի նամակ չի գրել, բայց ուզում է, որ Ձմեռ պապիկն իրեն տիկնիկ նվիրի: Ճիշտ է, Ձմեռ պապիկի գործն այնքան էլ հեշտ չի, քանի որ Գոգայի տեսած թութակը, ինչպես ինքն է նշում, ուրիշ երկրում է լինում, բայց համոզված ենք, որ փոքրիկի ցանկությունը կիրականանա. Լապլանդիայից եկող Ձմեռ պապը Գոգային կնվիրի գեղեցիկ ու հետաքրքիր խաղալիքներ: Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան Շնորհավորելով բոլորին` Զարուհին մաղթեց ուրախ Ամանոր եւ անսահման երջանկություն: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW