30 Դեկտեմբեր 09
Զարուհի Բաբայան
 
 
0
“Ամանորյա եռուզեռը սկսվում է դեկտեմբերի 1-ից” :)

Երգչուհու տանը ամանորյա եռուզեռը սկսում է դեկտեմբերի 1-ից: Այդ մասին մենք իմացանք` հյուրընկալվելով Զարուհու տանը:

Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան
Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան


“Ունենք ավանդույթ, որ դեկտեմբերի 1-ին տոնածառը պետք է դրված լինի”,- ասաց երգչուհին: Ի դեպ, տոնածառը զարդարում են նրա փոքրիկները` Սոֆին եւ Գոգան: Իհարկե, այդ հարցում նրանց օգնում է հայրիկը:

Տոնածառի առկայությունը բերում է տրամադրության բարձրացման, բայց շուտով սկսվում է նախապատրաստությունների խառը շրջանը. “Հիմնականում աշխատում ենք տանը չդիմավորել”,- ասաց Զարուհին` հավելելով, որ վերադառնալիս տանն անպայման ունենում են տոնական կերակուրներ`մտերիմներին հյուրասիրելու համար:

Զարուհի Բաբայանի տանը ամանորյա եռուզեռը սկսում է դեկտեմբերի 1-ից
Զարուհի Բաբայանի տանը ամանորյա եռուզեռը սկսում է դեկտեմբերի 1-ից


Bravo.am-ի հետ զրույցում Զարուհի Բաբայանն ասաց, որ այս տարի Ամանորը պատրաստվում են դիմավորել Ծաղկաձորում. “Դեկտեմբրի 31-ին աղջկաս ծննդյան օրն է. նոր տարուց բացի տոնում ենք նաեւ Սոֆայի տարեդարձը”: :)

Հայկական սովորության համաձայն` այս ընտանիքում նույնպես Ամանորին լինում է խոզի բուդը, պասուց դոլման, չարազն ու անուշեղենը:

Փոքրիկ Գոգան դեռ չեր կողմնորոշվել` ինչ խաղալիք է ուզում
Փոքրիկ Գոգան դեռ չեր կողմնորոշվել` ինչ խաղալիք է ուզում


Ամանորյա սեղանը Զարուհին պատրաստում է սկեսրոջ`Սոֆի Դեւոյանի հետ:
“Քանի որ սպիտակ վագրի տարի է, սեղանին կլինեն սպիտակ ու սեւ գույները: Ծածկոցը  կլինի սպիտակ, իսկ անձեռոցիկները կունենան հատուկ զարդարանքներ”,-ասաց երգչուհին:

Հավատալով Ամանորյա հեքիաթին` 12 զանգերը հնչելուն պես Զարուհին խմում է շամպայնը, որի մեջ լինում է նախապես գրված եւ այրված  երազանքների թուղթը: Զարուհին հավատում է, որ իր երազանքներն ի կատար կածվեն. “Ես ռեալիստ եմ եւ չեմ ցանկանում անհնարը: Երազանքներս իմ ջանք ու եռանդից են կախված”: :)

Փոքրիկ Սոֆին
Փոքրիկ Սոֆին


Ամփոփելով Ցլի տարին` Զարուհին այն հաջող է համարում, իսկ Վագրից ակնկալում է հաջողություններ ստեղծագործական կյանքում. “Այս տարի ուզում եմ իրագործեմ իմ վաղեմի երազանքը. 2010-ին ուզում եմ ավարտին հասցնել իմ ջազային ձայնասկավառակը”:

Մտերիմնեերի համար  Զարուհին պատրաստել է տարբեր նվերներ, առաջնությունը տալիս է հագուստին. “Դեռ հայրական տնից ինձ մոտ տպավորվել է, որ Ամանորը պետք է դիմվորել նոր հագուստով”:

Տոնածառը պատրաստ է:)
Տոնածառը պատրաստ է:)


Իսկ Զարուհու փոքրիկները Ձմեռ պապիկից ակնկալում էին խաղալիքներ:
Փոքրիկ Գոգան դեռ չեր կողմնորոշվել` ինչ խաղալիք է ուզում, բայց մեզ պատմեց հեռուստացույցով տեսած թութակի մասին` ասելով,  որ այն “ուրիշ երկրում է լինում”: :)

Իսկ Սոֆին ասաց, որ այս տարի նամակ չի գրել, բայց ուզում է, որ Ձմեռ պապիկն իրեն տիկնիկ նվիրի:

Ճիշտ է, Ձմեռ պապիկի գործն այնքան էլ հեշտ չի, քանի որ Գոգայի տեսած թութակը, ինչպես ինքն է նշում, ուրիշ երկրում է լինում, բայց համոզված ենք, որ փոքրիկի ցանկությունը կիրականանա. Լապլանդիայից եկող Ձմեռ պապը Գոգային կնվիրի գեղեցիկ ու հետաքրքիր խաղալիքներ:

Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան
Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան


Շնորհավորելով բոլորին` Զարուհին մաղթեց ուրախ Ամանոր եւ անսահման երջանկություն: :)

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/



 
 
“Ունենք ավանդույթ, որ դեկտեմբերի 1-ին տոնածառը պետք է դրված լինի”

“Ունենք ավանդույթ, որ դեկտեմբերի 1-ին տոնածառը պետք է դրված լինի”

Զարուհի Բաբայան. “Ամանորը պատրաստվում ենք դիմավորել Ծաղկաձորում”

Զարուհի Բաբայան. “Ամանորը պատրաստվում ենք դիմավորել Ծաղկաձորում”

Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան

Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան

Տոնածառը պատրաստ է:)

Տոնածառը պատրաստ է:)

Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան

Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան

Տոնածառը պատրաստ է:)

Տոնածառը պատրաստ է:)

Տոնածառը պատրաստ է:)

Տոնածառը պատրաստ է:)

Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան

Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան

Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան

Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան

Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան

Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան

Փոքրիկ Սոֆին

Փոքրիկ Սոֆին

Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան

Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան

Սոֆին այս տարի նամակ չի գրել, բայց ուզում է, որ Ձմեռ պապիկն իրեն տիկնիկ նվիրի

Սոֆին այս տարի նամակ չի գրել, բայց ուզում է, որ Ձմեռ պապիկն իրեն տիկնիկ նվիրի

Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան

Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան

Փոքրիկ Գոգան դեռ չեր կողմնորոշվել` ինչ խաղալիք է ուզում

Փոքրիկ Գոգան դեռ չեր կողմնորոշվել` ինչ խաղալիք է ուզում

Զարուհի Բաբայանի տանը ամանորյա եռուզեռը սկսում է դեկտեմբերի 1-ից

Զարուհի Բաբայանի տանը ամանորյա եռուզեռը սկսում է դեկտեմբերի 1-ից

Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան

Տոնածառը զարդարում են փոքրիկները` Սոֆին եւ Գոգան

0
3383 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: