Art,
03 Մարտ 10
Զավեն Խաչիկյան
 
 
0
“Մենք գալիս ենք մանկությունից”

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը շատերին հայտնի է որպես ամսագրային, գովազդային լուսանկարիչ: Բայց լուսանկարիչը, իր խոսքերով, “գլամուրային աղբից” բացի լուսանկարում է նաեւ մեր կյանքի մյուս կողմերը, որն էլ ֆոտոգիրք ստեղծելու առիթ է դարձել:

Zaven Khachikyan
Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը


Մարտի 2-ին “Ակադեմիա” պատկերասրահում բացվեց Զավեն Խաչիկյանի երկօրյա ցուցահանդեսը: Կայացավ նաեւ “543210…” կամ “Մենք գալիս ենք մանկությունից” գրքի շնորհանդեսը: Լուսանկարիչը պատմում է, որ թվերի համադրումը պատահական չէ` նա 54 տարեկան է, ցուցահանդեսն էլ 3-րդ ամսվա 2-րդ օրն է, 10 թվականին: Իսկ “Մենք գալիս ենք մանկությունից” խորագիրը հուշում է, որ գրքում երեխաներ են, մանկության հուշեր…

Զավեն Խաչիկյանի խոսքերով, գիրքը հասցեագրված է ավելի շատ մեծահասակներին. “Լուսանկարներում 80-90-ական թվականների երեխաներն են, որոնք հիմա մեծացել են: Պատկերել եմ նրանց մանկությունը, այդ ժամանակվա կյանքը: Մանկության հուշերն ամենապարզ ու ամենաազնիվ հուշերն են, որ տաքացնում են ու առաջ շարժվելու հնարավորություն տալիս: Գնանք մանկության գիրկը, եւ հուշերը թող մեզ ջերմացնեն”:

Լուսանկարչի աշխատանքներից
Լուսանկարչի աշխատանքներից


“543210…” գիրքը զույգ պատկերների համադրման սկզբունքով է կառուցված` հիմնված սիմվոլների վրա. “Իմ նկարներում համադրություններ են, հակադրություններ չկան: Ես արեւմուտքն արեւելքին երբեք չեմ հակադրել”,- ասում է լուսանկարիչը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ցուցահանդեսն անվանեց “մանկական եւ պատանեկան ապրումների ցուցադրություն”: Նա նշեց, որ թեման մեկ ամփոփ բառով կարելի է կոչել «սեր». «Զավենի արարումը` գիրքը, ես երկու օր ավելի շուտ եմ տեսել, երեւի ձեզնից ավելի երջանիկ եմ: Գիրքը թերթելիս Հայաստանն ես տեսնում, որի կողքին կոնտրաստային Ամերիկան եւ Եվրոպան է»:

Զավեն Խաչիկյանի երկօրյա ցուցահանդեսը “Ակադեմիա” պատկերասրահում
Զավեն Խաչիկյանի երկօրյա ցուցահանդեսը “Ակադեմիա” պատկերասրահում


Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի կարծիքով, լուսանկարչի թելադրած ճաշակը մարդկանց դարձնում է ավելի մտածող եւ սիրող. «Այս լուսանկարներն ինձ հիշեցնում են այն տարիները, երբ ջահել ու բոյով էինք, ես էլ “Գարուն” ամսագրի խմբագիրն էի, եւ Զավենի լուսանկարները մեզ մոտ էին տպագրվում…»:

Merujan Ter Ghulanyan
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը Զավեն Խաչիկյանի ցուցահանդեսին


Զավեն Խաչիկյանի գործընկեր, գրքի դիզայներ Հասմիկ Մովսիսյանը մեզ պատմեց, որ գրքի ստեղծման ուղղությամբ երկար են աշխատել. “Նկարներ կան, որ 20 տարուց ավելի պատմություն ունեն: Ցավոք, ֆոտոների հերոսներից այստեղ ներկա չեն: Ուրախ կլինենք, եթե իմանան, գան, իրենց տեսնեն, նորից լուսանկարվեն”,- ասաց Հասմիկ Մովսիսյանը:

“543210…” կամ “Մենք գալիս ենք մանկությունից” գրքի առաջին օրինակները ցուցասրահում գնած այցելուները թերթում էին, զննում, լուսանկարիչն էլ սիրով մակագրում էր դրանք:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/



 
 
Elite Life ընկերության նախագահ եւ ամսագրի տնօրեն Ավետիս Խախամյանը

Elite Life ընկերության նախագահ եւ ամսագրի տնօրեն Ավետիս Խախամյանը

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը Զավեն Խաչիկյանի ցուցահանդեսին

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը Զավեն Խաչիկյանի ցուցահանդեսին

Լուսանկարիչը սիրով մակագրում էր “Մենք գալիս ենք մանկությունից” գրքի առաջին օրինակները

Լուսանկարիչը սիրով մակագրում էր “Մենք գալիս ենք մանկությունից” գրքի առաջին օրինակները

Զավեն Խաչիկյանի երկօրյա ցուցահանդեսը “Ակադեմիա” պատկերասրահում

Զավեն Խաչիկյանի երկօրյա ցուցահանդեսը “Ակադեմիա” պատկերասրահում

“Մենք գալիս ենք մանկությունից” գրքի շնորհանդեսը “Ակադեմիա” պատկերասրահում

“Մենք գալիս ենք մանկությունից” գրքի շնորհանդեսը “Ակադեմիա” պատկերասրահում

Զավեն Խաչիկյանի լուսնկարները

Զավեն Խաչիկյանի լուսնկարները

Լուսանկարչի աշխատանքներից

Լուսանկարչի աշխատանքներից

Զավեն Խաչիկյանի լուսնկարները

Զավեն Խաչիկյանի լուսնկարները

Լուսանկարչի աշխատանքներից

Լուսանկարչի աշխատանքներից

Զավեն Խաչիկյանի լուսնկարները

Զավեն Խաչիկյանի լուսնկարները

Զավեն Խաչիկյանի երկօրյա ցուցահանդեսը “Ակադեմիա” պատկերասրահում

Զավեն Խաչիկյանի երկօրյա ցուցահանդեսը “Ակադեմիա” պատկերասրահում

Լուսանկարչի աշխատանքներից

Լուսանկարչի աշխատանքներից

Լուսանկարչի աշխատանքներից

Լուսանկարչի աշխատանքներից

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը

Զավեն Խաչիկյանի երկօրյա ցուցահանդեսը “Ակադեմիա” պատկերասրահում

Զավեն Խաչիկյանի երկօրյա ցուցահանդեսը “Ակադեմիա” պատկերասրահում

Զավեն Խաչիկյանի երկօրյա ցուցահանդեսը “Ակադեմիա” պատկերասրահում

Զավեն Խաչիկյանի երկօրյա ցուցահանդեսը “Ակադեմիա” պատկերասրահում

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը

Զավեն Խաչիկյանի երկօրյա ցուցահանդեսը “Ակադեմիա” պատկերասրահում

Զավեն Խաչիկյանի երկօրյա ցուցահանդեսը “Ակադեմիա” պատկերասրահում

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը

0
1107 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: