×


«30 ամենացանկալի հայերը-2010»

«30 ամենացանկալի հայերը-2010»

Ըստ «El Style»-ի` ամենացանկալին Սիրուշոն է «El Style» ամսագիրը դեկտեմբերի 11-ին «Golden Palace» հյուրանոցում անց էր կացնում ամսագրային ոլորտի մասշտաբային մրցանակաբաշխություններից մեկը`«30 ամենացանկալի հայերը-2010»-ը: Շոու-բիզնեսի ներկայացուցիչները եւ ոչ միայն հավաքվել էին իմանալու այս տարվա այն 30 հայերին, որոնք, ըստ ամսագրի ընթերցողների, ամենացանկալին են: :) Maya Poghosyan & Avetis Khakhamyan Թվով երրորդ քվեարկության հաղթողներն առաջին անգամ հայելապատ մրցանակներ ստացան, ի դեպ, նախորդ տարիներին առաջին հորիզոնականն էին զբաղեցրել Նազենի Հովհաննիսյանը եւ Քիմ Քարդաշյանը: Մայա Պողոսյան. «Շատերի հետ եմ մտերիմ, բայց ամեն ինչ եղել է արդար» :) «El Style» ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը պատմեց, որ նախնական 60 թեկնածուներին ընտրել է շոու-բիզնեսի տարբեր ոլորտները ներկայացնող 15 հոգուց բաղկացած ժյուրին: Այնուհետ ինտերնետային բաց քվեարկություն է սկսվել. «Մեր ցանկում ոչ միայն հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներն էին, այլեւ արտասահմանում ապրող ու ստեղծագործող ցանկալի հայերը: Ինտերնետային քվեարկությանն էլ բացի Հայաստանից մասնակցել են սփյուռքի հայերը: Այս սկզբունքն ենք ընտրել, որ ժողովրդի ընտրությամբ հաղթեն ամենացանկալիները:  Սկզբնական հատվածում քվեարկության արդյունքները երեւում էին, գերակշռող ձայներով մասնակիցները, պարզ էր, որ անցնելու էին, պարզապես հետաքրքիր չէր լինի, որ 30-ի անունները բոլորն իմանային: Բացի ներկայացված թեկնածուներից, երկրպագուները կարող էին սիրելի թեկնածուներին առաջարկել: Ամենաքիչ ձայներ հավաքած 10 հոգին փոխվեցին 10 նոր մասնակիցներով, որոնցից, ի դեպ, այսօր ընդգրկված են 30-ի ցանկում»: «30 ամենացանկալի հայերը-2010» Մայա Պողոսյանի խոսքերով` ներկայացված մասնակիցներից ոչ ոք չի հրաժարվել ցանկում ընդգրկվելուց. «Նույնիսկ Արթուր Աբրահամը, Քիմ Քարդաշյանը նախորդ անգամներն էլ հաղթել են, այս անգամ էլ իրենց ներկայացուցիչները նոր լուսանկարներ են ուղարկել, իրենք տեղյակ են, մի քանի մասնակիցներ էլ հասկանալի պատճառներով չեն եկել, օրինակ, ՀՏ Հայկոն գլամուրային երեկոներ չի սիրում, բայց “գլյանցային” ամսագրի համար նկարահանվելն ու գլամուրային կյանքով ապրելը նույնը չէ, մի քանի ամիս առաջ նա մեր շապիկի հերոսն էր, ամեն ինչ փոխադարձ համաձայնությամբ է եղել»: Varduhi Aleksanyan & Gohar Gaspatyan «El Style»-ի գլխավոր խմբագիրը նշում է, որ ծանոթ-ընկեր հարաբերությունները մի կողմ են դրել, քանի որ. «Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերի հետ եմ մտերիմ, բայց ամեն ինչ եղել է արդար: Ես էլ ժյուրիի կազմում իմ կողմից ձայն տալիս էի, բայց եթե ժյուրիի մեծամասնությունը համաձայն չէր, ուրեմն մասնակիցը, անկախ իմ ընկերը լինելուց, չէր կարող անցնել:)»,- ասաց Մայա Պողոսյանը: Նազենիի համար ցանկալի լինելն անչափ հաճելի է Նազենի Հովհաննիսյանը 3-րդ տարին անընդմեջ ընդգրկվել է այս նախագծում, նրա համար ցանկալի լինելու փաստն անչափ հաճելի է. «Հասարակության կողմից ցանկալի լինելը խոսում է այն մասին, որ անկախ քո աշխատանքային գրաֆիկից, քո կոչումը կին լինելն է::) Մրցանակն էլ վկայում է, որ մարդիկ ինչ-որ կերպ գնահատում են քեզ, հասկանում ես, որ զուր չես աշխատում: Մեր ոլորտում ամեն մեկն աշխատում է հենց հասարակության համար` փորձելով արժանանալ բարի գնահատականի»: Հաղորդավարուհին ունի ցանկալիի իր չափանիշները. «Վառ ապացույցը ցանկի տարիքով դերասաններն են, նրանց տարիների փորձը, ներքին բովանդակությունն ապացուցում են, որ ցանկալիությունը չի սկսվում եւ չի ավարտվում արտաքինով: Լինի կին, թե տղամարդ, եթե նրա կնճիռն իմաստալից է, ապա նա կդառնա ցանկալի շատերի համար»,- նշեց Նազենին ու հավելեց, որ ինտերնետային քվեարկությանը չի մասնակցել. «Ինձ համար չկա առաջին, երկրորդ կամ տասնութերորդ տեղ, մանավանդ, որ մասնակիցներին ճանաչում եմ իրենց բնավորությամբ ու արտաքինով: Ցանկացած կին գեղեցիկ է յուրովի` երիտասարդ, տարեց, ավելի լեցուն կամ մակերեսային, տղամարդ մասնակիցներն էլ փորձում են լինել հետաքրքիր եւ սիրելի, որովհետեւ բեմի մարդիկ են»: Richard Madlenyan & Gayane Aslamazyan Սոֆյա Պողոսյան. «Ինձ համար ամենացանկալին ամուսինս է»:) Մոդել ու դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նախկինում «El Style» ամսագրի կազմակերպչական աշխատանքներին է մասնակցել` որպես գլխավոր խմբագրի քույր, այժմ ներառված էր լավագույն 30-ի ցանկում. «Կարծում եմ` քույրս դեր չի ունեցել այս մրցանակի համար, որովհետեւ եթե ծանոթի հանգամանքը բերենք առաջ, ինձ գլխավոր հաղթողը կդարձներ: Մինչ սերիալում նկարահանվելն ու հեռուստատեսություն մուտք գործելն աշխատում էի որպես մոդել, բայց այս տարվա ընթացքում սերիալն ապահովեց ճանաչվածություն լայն շրջանակների համար: Ինձ համար ցանկալին հարաբերական է, միայն արտաքինը բավարար չէ, կարող է իմ կողմից ընկալվի ցանկալի, մյուսի համար` ոչ այնքան: Կոնկրետ ինձ համար ամենացանկալի հայը ամուսինս է»: Garik & Serjo Գարիկի համար հաղթող ցանկալիներից գեղեցիկ է Գոհար Գասպարյանը «Վիտամին» ակումբի Գարիկը կատակով նշեց, որ իր համար քվեարկել են իր տանեցիները, ուղղակի տարբեր համակարգիչներից:). «Հումորի ոլորտը, որտեղ ես հանդես եմ գալիս ու ճանաչում ունեմ, ընդհանրապես կապ չունի այս ամենի հետ, բայց փորձը ցույց տվեց, որ կապ չունի ոլորտը, կապ ունեն ուրիշ որակներ, բայց չգիտեմ, ինչի համար են իմ օգտին քվեարկել: Ձգտում չեմ ունեցել, որ անպայման հաղթեմ, բայց ցանկացած մարդու համար հաճելի է ցանկալի լինելը: Չեմ փորձել այդ ուղղությամբ ինձ ցուցադրել, բայց երբ այսպիսի մրցանակ են տալիս, շատ հաճելի է», - ասաց Գարիկը` շարունակելով. «Այսօրվա ցանկալի մասնակիցներից շատ գեղեցիկ աղջիկ եմ համարում Գոհար Գասպարյանին, էնպես չի, որ մնացածներին ասում եմ` չէ, ուղղակի գեղեցիկ աղջիկ նրան եմ համարում:)»: «30 ամենացանկալի հայերը-2010» Ո՞վ է Գոհար Գասպարյանի համար ամենացանկալին :) Հաղորդավար Գոհար Գասպարյանն առաջին անգամ էր ընդգրկվել «30 ամենացանկալի հայերը» նախագծում. «Իմ ֆոտոշարքը նկարահանեցինք լուսանկարիչ Վահան Ստեփանյանի հետ, շատ հետաքրքիր աշխարհայացք ունեցող լուսանկարիչ է, չենք փորձել հեծանիվ հայտնագործել կամ շատ վերամբարձ ու սեքսուալ լուսանկարներ ստանալ, ուղղակի ցանկալիի ֆորմատի մեջ դասական ոճում նկարահանումներ արեցինք: Ինձ համար 30 ցանկալի հայերի մեջ լինելը պարզապես նշանակում է ունենալ գրավիչ արտաքին, իսկ ամենացանկալի հայը, ըստ իս, Արթուր Աբրահամն է»: Էմմի. «Պետք է հետեւենք մեր արտաքինին, նաեւ մրցակցենք ու հուզվենք» «Անկեղծ ասած, չեմ հիշում, որ նախորդ տարիներին ընդգրկվել եմ ցանկում, որովհետեւ առաջին անգամ եմ ներկա գտնվում նման միջոցառման: Շատ հաճելի է, որ մեծ մասշտաբներով մրցանակաբաշխություն են կազմակերպել, առավել հաճելի է, որ գեղեցիկը էլ ավելի է գնահատվում: Հասկանում ենք, որ պետք է հետեւենք մեր արտաքինին, գեղեցիկ ու ցանկալի լինենք, ինչու՞ ոչ, նաեւ մրցակցենք ու հուզվենք::) Ժամանակի սղության պատճառով որոշեցինք ֆոտոսեսիան մեր տանն անցկացնել, որ տեխնիկական հարցերի վրա ժամանակ չծախսենք, վերադարձիցս հետո կազմակերպիչներին քիչ ժամանակ էր մնացել, փորձեցինք հարմարվել ու անցնել գործի», - ասաց Էմմին: «30 ամենացանկալի հայերը-2010» Սյուզի. «Չափազանց հաճելի է, որ որոշ չափով ակնառու դեմք ես» :) Երգչուհի Սյուզին մրցանակը տարավ տուն` լրացնելու սիրելի ու հիշարժան նվերների շարքը. «Մեր Հանրապետությունը շատ փոքր է, չափազանց հաճելի է, որ դու որոշ չափով ակնառու դեմք ես, քեզ վրա ուշադրություն են դարձնում, պահանջարկ ունես, ոչ թե պարզապես հայտնի ես, այլեւ սիրելի::) Կարծում եմ` ամսագրի վերջին շապիկին հայտնվելը որոշ չափով ցանկալի լինելու հանգամանքին օգնեց, ավելի աչքի ընկա իմ նոր կերպարով: Իմ կարծիքով, այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ միայն լավ երգելը մեծ դեր չի խաղում, այսինքն` պետք է արտաքինով ու քո գործունեությամբ ներդաշնակ ու պահանջված լինես»,- ասաց Սյուզին, ապա ավելացրեց, որ իր համար ցանկալիները շատ են` Հայկո, Արամե, Էմմի, Գայանե Ասլամազյան եւ այլք: Luiza Nersisyan Հրանտ Թոխատյանը Լուիզա Ներսիսյանի համար ամենացանկալին է Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն առաջին անգամ էր ընդգրկվել 30-ի ցանկում, ասաց, որ մանրամասն տեղյակ չէ` ինչ չափանիշներով են ընտրվել լավագույնները, բայց նշեց, որ իր համար ամենացանկալի հայը Հրանտ Թոխատյանն է:). «Իմ ֆոտոսեսիան, իսկապես, ծանր պայմաններում անցավ: Բուսաբանական այգում մի սենյակ կար, որն ինձ հիշեցրեց «մութ ու ցուրտ» տարիները: Լուսանկարիչն ուզում էր պոկված պաստառների ֆոնին գորշ մթնոլորտ ստանալ, մի փոքրիկ տախտակ էր դրված, որի վրա նստած սառցակալել էի, բոլորս էլ մրսում էինք, բայց արդյունքն ավելի ջերմ է ստացվել, քան լուսանկարվելու պրոցեսը::) Հաճելի է մրցանակ ստանալը, շնորհակալ եմ , բայց ավելի ուրախ եմ, որ Երեւանում այսպիսի գեղեցիկ տոն է կազմակերպվել»: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Սիրուշոն Երեկոն վարում էին Կամոն եւ Սոնյան, որոնք էլ հանձնում էին մրցանակները: Ցանկալի հայերից հետո բեմ բարձրացան այն չորս լուսանկարիչները, որոնք լուսանկարել էին գրեթե բոլոր մասնակիցներին` Արտաշես Մարտիրոսյան, Արթուր Լյումեն Գեւորգյան, Արվին Քոչարյան եւ Վահան Ստեփանյան: Մրցանակների հանձնումից հետո կտրվեց «30 ամենացանկալի հայեր» լոգոյով տորթը::) «30 ամենացանկալի հայեր» 30 հայ ցանկալիներն ընտրվել են ձայների քանակով, բայց հորիզոնականները չեն հայտարարում, միայն առաջին տեղը զբաղեցրած մասնակցին են նշում: Այս տարի հաղթողը Սիրուշոն է, հաջորդ համարի շապիկի հերոսը նա կլինի, որն, ի դեպ, ներկա չէր մրցանակաբաշխությանը: Ինչպես նշեց գլխավոր խմբագիրը, հասկանալի պատճառներով ներկա չէին Արամեն, Սոֆի Մխեյանը, Հ.Տ. Հայկոն, Միհրանը, Գարիկ Մարտիրոսյանը, Եվա Րիվասը, Արթուր Աբրահամը եւ այլք: Վերջում ներկայացնում ենք «30 ամենացանկալի հայերը-2010»-ի հաղթողների ամբողջական ցանկը. 1.    Լուիզա Ներսիսյան 2.    Գայանե Ասլամազյան 3.    Ալեքսանդր Խաչատրյան 4.    Արմենուհի Սուքիասյան 5.    Սեդա Սարգսյան 6.    Հ.Տ. Հայկո 7.    Սոֆի Մխեյան 8.    Յոժ «Հայ թիմ» 9.    Սամվել Սարգսյան 10.    Արթուր Աբրահամ 11.    Լիլու 12.    Գոհար Գասպարյան 13.    DJ Սերժօ 14.    Էմմի 15.    Ռոլանդ Գասպարյան 16.    Լիլիթ Հովհաննիսյան 17.    Սյուզի 18.    Գարիկ 19.    Եվա Րիվաս 20.    Միհրան Կիրակոսյան 21.    Նազենի Հովհաննիսյան 22.    Արամե 23.    Էմմա Բալբաբյան 24.    Միշո 25.    Գարիկ Մարտիրոսյան 26.    Քիմ Քարդաշյան 27.    Սոս Ջանիբեկյան 28.    Սոֆյա Պողոսյան 29.    Իվետա Մուկուչյան 30.    Սիրուշո Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW