×


«Apricot Photo»-ի լավագույն ընտրանին` Երեւանում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում երեկ բացվել է «Apricot photo» ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացված են FIAP միջազգային լուսանկարչական միության իրականացրած հայկական առաջին միջազգային լուսանկարչական մրցույթի լավագույն աշխատանքները:

Վիգեն Մնոյանը


«Այս մրցույթը հնարավորություն է տալիս լուսանկարիչներին ստանալ միջազգային որակավորում: Մրցույթը շատ կարեւոր է մեզ համար, քանի որ հնարավորություն ունենք ծանոթանալ արտասահմանյան լուսանկարիչների աշխատանքներին ու փորձին: Ցավոք սրտի, միջազգային չափանիշի նման մրցույթներ հազվադեպ են կազմակերպվում»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանում FIAP-ի պաշտոնական ներկայացուցիչ, մրցույթի գլխավոր կազմակերպիչ Վիգեն Մնոյանը:

«Apricot photo» ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները


Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Վիգեն Մնոյանը նաեւ տեղեկացրել է, որ «Apricot photo» մրցույթին ներկայացվել է մոտ 6500 լուսանկար, որոնցից ցուցահանդեսի համար ընտրել են լավագույն 45-ը:

Մրցույթի ժյուրիի կազմում են եղել Չեխիայի Լուսանկարչական արվեստի ֆեդերացիայի նախագահ Գարիկ Ավանեսյանը, Սլովակիցայից FIAP-ի ներկայացուցիչ Անդրեյ Յուրլովը եւ Վիգեն Մնոյանը Հայաստանից:

«Apricot photo» ցուցահանդեսին


Հաղթողների աշխատանքներն ու «Apricot photo» ցուցահանդեսին ներկայացված ամբողջ ընտրանին կարող եք դիտել մինչեւ մայիսի 10-ը:

Տեսքտը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին