×


«MOMMY» խանութ-սրահը տոնել է 5-ամյակը

Երեւանի սրտում` Աբովյան 3/1 հասցեում, գործող մանկական բրենդային հագուստի եւ աքսեսուարների բարձրակարգ «Mommy Kids» խանութ-սրահը երեկ տոնում էր իր 5-րդ տարեդարձը: «Mommy»-ում տոնական հրաշալի տրամադրություն էր։

«Mommy Kids» խանութ-սրահը տոնել է 5-րդ տարեդարձը


Միջոցառման հյուրերին մատուցվեցին հաճելի անակնկալներ. անսպասելի նվերներ, անհավանական զեղչեր խաղարկության տեսքով՝ ընդհուպ մինչեւ այն, որ հաճախորդներն իրենք էին ընտրում իրենց համար նախընտրելի զեղչի չափը։ Դիջեյի հնչեցրած ուրախ ռիթմերի ներքո միմերը սպիտակ վարդեր նվիրեցին բոլոր հաճախորդներին։ Կազմակերպված էր համեղ հյուրասիրություն «Ai Leoni» բարձրակարգ իտալական ռեստորանի կողմից։ Փոքրիկներին հատկապես ուրախացրեց գունեղ փուչիկների, դրոշակների եւ կոնֆետների առատությունը, դրսում ստեղծված հեքիաթային մթնոլորտն  ու տոնական հրավառությունը։

Հանդիսանալով իր ոլորտի առաջատարներից մեկը Հայաստանում՝ «Mommy»-ն արդեն 5 տարի շարունակ իր հաճախորդներին ներկայանում է մշտապես նորաձեւ ու բազմաոճ տեսականիով, ապահովում բարձրակարգ սպասարկում։ Բացի Աբովյան 3/1 (Աբովյան-Պուշկին խաչմերուկ) հասցեում գործող խանութ-սրահից, «Mommy»-ն մասնաճյուղ ունի նաեւ «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնում։

«Mommy Kids» խանութ-սրահը տոնել է 5-րդ տարեդարձը


Իր գործունեության ողջ ընթացքում «Mommy»-ն միշտ առաջնորդվել է հավատարիմ հաճախորդների եւ գործընկերներական ամուր կապերի ձեւավորման սկզբունքով, եւ արդեն այսօր «Mommy»-ն հանդիսանում է հանրահայտ եւ սիրված մի շարք բրենդերի էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում։

«Mommy» խանութ-սրահներից կարող եք ձեռք բերել «Dolce & Gabbana», «Roberto Cavalli», «Moncler», «Young Versace», «Bikkembergs Kids», «Cesare Paciotti», «Trussardi Junior» եւ հանրահայտ այլ ապրանքանիշների ինքնատիպ հավաքածուները։ Աշուն-ձմեռ  2016-2017 հավաքածուների շարքում ավելացել են նոր բրենդեր. այժմ Աբովյան 3/1 հասցեում ներկայացված են «GF Ferre» ապրանքանիշի հարմարավետ կոշիկները, որոնց որակը կգոհացնի նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդներին, իսկ «Դալմա Մոլ»-ում արդեն ցուցադրված  է «Armani Junior»-ի աշուն-ձմեռ նոր հավաքածուն։

«Mommy Kids» խանութ-սրահը տոնել է 5-րդ տարեդարձը


Գնումների գործընթացն էլ ավելի հաճելի ու հարմարավետ դարձնելու նպատակով  ստեղծվել է «Mommy Club» ակումբը, որը թույլ է տալիս «Mommy»-ին խիստ անհատական մոտեցմում ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդին եւ իր ակումբի անդամներին տրամադրել մի շարք առավելություններ ու բացառիկ հնարավորություններ։

«Mommy»-ում ներկայացված հագուստի եւ կոշիկների լայն տեսականին նախատեսված է 0-ից 16 տարեկան տղաների ու աղջիկների համար, ներառում է դասական եւ սպորտային նորաոճ հագուստ, կոշիկներ, գլխարկներ, պայուսակներ, գոտիներ եւ տարատեսակ այլ աքսեսուարներ, որոնք ձեր փոքրիկները կկրեն մեծ հաճույքով:

«Mommy Kids» խանութ-սրահը տոնել է 5-րդ տարեդարձը


Առանձանհատուկ է նաեւ խանութ-սրահների գեղեցիկ ինտերիերն ու մթնոլորտը. սպիտակի եւ կաթնագույնի երանգներ, բրենդային հագուստի յուրօրինակ նմուշներ եւ, իհարկե, բարձրակարգ սպասարկում: Գնումներ կատարելիս բարեհամբույր խորհրդատու-վաճառողները կօգնեն Ձեզ ճիշտ ընտրություն կատարել: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել mommy.am, հետևել խանութ-սրահի «ֆեյսբուքյան» եւ «Ինստագրամ»-ի էջերին կամ զանգահարել (010) 560333, (010)703704 հեռախոսահամարներով:

«Mommy Kids» խանութ-սրահը տոնել է 5-րդ տարեդարձը


Միջոցառման ընթացքում հարցազրույց ունեցանք «Mommy» տնօրինության հետ։ Ընկերության հիմնադիր Քրիստինա Ամրոյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց բոլոր հյուրերին, որոնց մասնակցության շնորհիվ այդ օրը ստեղծվեց նման ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտ «Mommy»-ում։

Շնորհավորում ենք «Mommy Kids»-ին հոբելյանի առթիվ, իսկ այցելուներին մաղթում հաճելի գնումներ :): 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին