×


«Van Music Awards»-ի հետաքրքիր դրվագները :)

Երեկ իսկական տոն էր հայկական բարձրորակ երաժշտության սիրահարների համար. «Van Music Awards»-ի շրջանակում մրցանակներ շնորհվեցին 2015 թվականի յուրաքանչյուր ամսվա ընթացքում ռադիոլսողների կողմից լավագույնը ճանաչված երաժիշտներին: Արձանիկները հավանություն խորհրդանշող ձեռքի տեսքով էին, որոնք նկարազարդել են հայտնի նկարիչներ եւ դիզայներներ: Երեկոյի հանդիսավարներն էլ Լուլուն եւ Ժակն էին:

Ավետ Բարսեղյանը, Անուշ Արշակյանը եւ Մանե Հակոբյանը


«Ապրելու ապրիլ» երգի համար հատուկ մրցանակի արժանացան Ինգա եւ Անուշ Արշակյանները, ինչպես նաեւ երգի հեղինակներ Մանե Հակոբյանն ու Ավետ Բարսեղյանը: Քույրիկներից Ինգան հարգելի պատճառով ներկա չէր մրցանակաբաշխությանը, Անուշն ընդունեց մրցանակն ու հանդիսատեսի համար կատարեց ակապելա:

Պարզվում է` «Ռեինկարնացիա»-ի երգերը ռադիոկայանի եթերում ամենահաճախ պատվիրվողների թվում են, ինչի համար էլ ռեգգի բենդն արժանացավ հատուկ մրցանակի` որպես յուրահատուկ սիրո խոստովանություն ռադիոունկնդիրներից: 

Սոնա Ռուբենյանը եւ Գարիկ Պապոյանը


Հատուկ մրցանակների արժանացան նաեւ Զառա Մարկոսյանը եւ «The Lightning Band»-ը, Արփին եւ «Hayway Band», Ալեքսանդր Պլատոն, ովքեր էլ իրենց կատարումներով ներկայացան հանդիսատեսին:

Երեկոյի ամենավառ պահերից էր Գարիկի ու Սոնա Ռուբենյանի ելույթը: Նրանք ներկայացրին “Քամին զանա”, նաեւ “Հեյ, ջան, Երեւան” երգերի ռոքային մշակումները: Ի դեպ, Գարիկն ու Սոնան եւս արժանացան “Վան” ռադիոկայանի հատուկ մրցանակին: Գարիկը վերցրեց նաեւ Արամ MP3-ին շնորհված հատուկ մրցանակը, քանի որ երգիչը ներկա չէր համերգին:

Միլենա Ոսկանյանը եւ Արմեն Շավերդյանը


Շնորհավորում ենք հաղթողներին եւ ստորեւ ներկայացնում ամբողջական ցուցակը.

Ապրիլ - «Ապրելու ապրիլ», Ինգա եւ Անուշ Արշակյաններ

Մայիս -«Funny Toy», «Yellow Stone»

Հունիս - «The One», Կարինե Առուստամյան եւ  «The Band» 

Հուլիս - «Թող ծարավեմ», «X-Road»

Օգոստոս
- «Հարց չկա», Հայկ Դուրգարյան

Սեպտեմբեր  - «Against the System», «Voodoo Band»,

Հոկտեմբեր - «Triangle», Արփենիկ

Նոյեմբեր - «Connection lost», «Nemra»

Դեկտեմբեր - «Sudden», Արմեն Շահվերդյան

Հունվար - «Secrets», Անիել եւ Dj. Amas

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին