×


«Musique Café»

«Musique Café»

17 երգ բարի ավանդույթը վերականգնելու համար Հոկտեմբերի 15-ին «Mezzo Classic house»-ում կայացավ «Musique Café »  անվանումը կրող ֆրանսիական երգերի համերգային ծրագիրը, որը կազմակերպել էին «WISE BUSINESS» ընկերությունը  եւ «AUFA» -ն` Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացան: Gor Sujyan Ասոցիացիայի նախագահ Տիգրան Գալստյանը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ սա «WISE BUSINESS»-ի եւ «AUFA»-ի համատեղ կազմակերպած առաջին միջոցառումն է, որն իրենից ներկայացնում է ֆրանկոֆոն երգերի երեկո. «Սա 2005-2006 թվականների գաղափար է, որն այն ժամանակ իրագործում  էին Ֆրանսիայի դեսպանատունը եւ ֆրանկոֆոն երիտասարդները: Այս անգամ եւս կա  Ֆրանսիայի դեսպանատան աջակցությունը»: «Musique Café» -ին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներ, ՀՀ արտաքին գործերի  եւ այլ նախարարությունների ներկայացուցիչներ, գործարարներ ու մի շարք ֆրանկոֆոններ: Ծրագրի ժամանակ հնչեցին 70-80-ականների եւ մեր օրերի ֆրանսիական երգեր Երկու ժամ տեւողությամբ ծրագրի ժամանակ հնչեցին 70-80-ականների եւ մեր օրերի ֆրանսիական երգեր` Պատրիսիա Կասի, Սելին Դիոնի, Արթուր H-ի, Բենաբարի, Վանեսսա Պարադիի, Մորանի եւ այլ երգիչների երգացանկից, որոնք կատարում էին Գոռ Սուջյանը, Սուսաննա Պետրոսյանը, Վիկա Միքայելյանը, Սոնա Շիրոյանը, Հայկ Վարդանյանը, իսկ նրանց նվագակցում էին դաշնակահար Ռուբեն Ամիրբեկյանը, բաս-կիթառահար Արթուր Մոլիտվինը, սոլո-կիթառահար Արթուր Սողոյանը, սաքսոֆոնահար Դավիթ Նալչաջյանը, թավջութակահար Հասմիկ Վարդանյանն ու հարվածային գործիքներին “հարվածող” Աշոտ Հարությունյանը: «Musique Café » «WISE BUSINESS»-ի ֆինանսական մենեջեր, ասոցիացիայի համահիմնադիր Անահիտ Իսպիրյանն ասաց, որ երաժիշտների ու երգիչների ընտրությունը կատարել է Հայկ Վարդանյանը, ով «WISE BUSINESS»-ի տնօրենն է, «AUFA» -ի համահիմնադիր,  ինքն էլ երգում է. «Քանի որ «Musique Café»-ն եղել է դեռ 2005-ին, այդ ժամանակ նրանց թվում երգել եւ նվագել են այս երաժիշտները,   ավելացրել ենք նրանց, ովքեր համապատասխանում են մեր համերգին, օրինակ, Սուսաննա Պետրոսյանին: Կարծում ենք, որ պրոֆեսիոնալների խումբ է ստեղծվել, որոնք շատ լավ համագործակցում են միմյանց հետ, կես բառից հասկանում իրար»: Gor Sujyan & Susanna Petrosyan «Musique Café»-ի ողջ ծրագիրը իր անակնկալ հումորներով  վարում էր  ռեժիսոր, Կամերային թատրոնի դերասան Արթուրոն: Ակումբային համերգի բացումը կատարեց Սոնա Շիրոյանը` Մորանի «Ce qu le blues a fait de moi» երգով: Սուսաննա Պետրոսյանն էլ, ով առաջին անգամ էր մասնակցում այս ծրագրին ու շատ ուրախ էր, որ աշխատում է պրոֆեսիոնալ կազմի հետ, Գոռ Սուջյանի ընկերակցությամբ երգեց Վանեսսա Պարադիի «Tandem» երգը, անհատական այլ երգեր էլ կատարեց: Իսկ ֆրանսիական երգն իրեն հոգեհարազատ համարող Գոռ Սուջյանը կատարեց “Տելեֆոնե” խմբի «La bombe humaine» եւ Ժան-Ժակ Գոլդմանի «J'irais au bout de mes reves» երգերը: Ինչպես կազմակերպիչներն են ասում, «Musique Café»-ն կունենա իր շարունակությունը, իսկ պարբերականությունը կախված է պահանջարկից: Նշենք, որ «Musique Café»-ի նպատակն է ֆրանկոֆոն հասարակության համախմբումն  ու որակյալ երաժշտություն մատուցելը: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW