×


«Ամուսնություններ եւ այլ աղետներ»` Երեւանում իտալական կինոշաբաթ է

Իտալական կինոշաբաթը մեկնարկել է: Փառատոնային 5 ֆիլմերից երկուսն արդեն ցուցադրվել են։ Պաշտոնական բացմանը ներկաներին ողջունել է Հայաստանում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մաուրեցիո Կրոչատելլին։ Նա հայտնել է, որ կանանց մեկամսյակի առթիվ այս տարի ֆիլմերը կանանց մասին են եւ շնորհավորել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների Մարտի 8-ը:



«Շնորհակալ եմ բոլոր հյուրերին, որ ներկա եք։ Տեսնելով նախորդ տարիների փառատոնային հաջողությունը` որոշեցինք այս տարի եւս կազմակերպել եւ ընդլայնել ֆիլմերի ցանկը։ Ցուցադրվող հինգ ֆիլմերը թեթեւ ժանրի են, բայց լինելով կատակերգություններ, ունեն սոցիալական ու հասարակական ուղերձ։ Այս տարի իտալական կինոարվեստում հաջողությունները շատ են, ինչպես «Օսկար»-ին, այնպես էլ հայտնի այլ փառատոններին իտալացի կինոգործիչները ստացել են տարբեր մրցանակներ»,-ասել է նա:

Մաուրեցիո Կրոչատելլին նաեւ ընդգծել է, թե ֆիլմերի կանայք զերծ են 80-ականներին գոյություն ունեցած կարծրատիպերից, երբ կինը միայն մայր է, տնային տնտեսուհի.«Հաշվի ենք առել հայ կանանց հետաքրքրություններն ու խնդիրները, որ դիտելիս հասկանան` միայնակ չեն»։

Հայաստանում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մաուրեցիո Կրոչատելլին


Բացմանը ցուցադրվել է «Ամուսնություններ եւ այլ աղետներ» ֆիլմը, իսկ այս օրերին «Մոսկվա» կինոթատրոնում կարող եք դիտել «Երջանկության աթոռը», «Առաջին նշանակումը», «Հեռու մնա ինձնից» ֆիլմերը, որոնք ցուցադրվում են իտալերեն լեզվով եւ անգլերեն ենթագրերով, սկիզբը՝ ժամը 18:00-ին։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին