×


«Ասեք, որ շատ սիրուն զույգ են:)». Սոֆյա Գուլյանը՝ Մարտի եւ Շուշաննայի մասին

Մարտ Բաբայանի նոր ձայնասկավառակի շնորհանդեսից հետո երգչին եւ Շուշաննա Թովմասյանին սիրավեպ են վերագրում, իսկ պատճառը ստորեւ ներկայացված լուսանկարներն են, որոնք շատերին առիթ են տվել ենթադրել, թե նրանց հաճախակի հանդիպումները պայմանավորված են ռոմանտիկ հարաբերություններով:

Մարտ Բաբայանը եւ Շուշաննա Թովմասյանը


Պարզելու համար` իրականում ինչն է միավորում դերասանուհուն եւ երգչին, BRAVO.am-ը զրուցել է Շուշաննա Թովմասյանի հետ, ով չի ցանկացել մեկնաբանել թեման`  նշելով, որ այս շրջանում հարցազրույցներ չի տալիս:

Սոֆյա Գուլյանը, Մարտ Բաբայանը եւ Սոֆյա Գուլյանը


Խոսել ենք նաեւ Մարտ Բաբայանի պրոդյուսեր Սոֆյա Գուլյանի հետ, ով ասել է, որ երգիչը չի սիրում անձնական կյանքին վերաբերող հարցեր քննարկել.«Մարտն ու Շուշաննան լավ ընկերներ են: Երկու տարի առաջ Ամանորին են ծանոթացել: Մարտն անգամ ինձ հետ այդ մասին չի խոսում: Եթե իմանամ սիրային կապ ունեն, միայն կուրախանամ: Ասեք, որ շատ սիրուն զույգ են:)»:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շուշաննայի եւ Մարտի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW