×


«Ավրորա»-ի բեմադրիչը վարպետության դաս կտա Երեւանում

Դեկտեմբերին 10-ին Երեւանում վարպետության դաս կվարի «Ավրորա» մրցանակաբաշխության բեմադրիչ Ալեքսանդր Ռեւզինը: Վարպետության դասը բաղկացած է լինելու տեսական եւ գործնական մասերից եւ մասնակիցների հնարավորություն կտա լրացնել մասնագիտական գիտելիքները:

Մարգարիտ Բարանկիցեն, Ջորջ Քլունին եւ Ալեքսանդր Ռեւզինը


Դասին կարող են մասնակցել սկսնակ եւ կայացած էստրադային եւ օպերային կատարողներ, դերասաններ, համերգների կազմակերպիչներ, սցենարիստներ, բեմադրող ռեժիսորներ եւ նկարիչներ, հեռուստատեսային ռեժիսորներ եւ օպերատորներ:
 
Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին՝ ՀԲԸՄ դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2, 2-րդ հարկ):

Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ:
 
Գրանցվելու համար գրեք master-class@auroraprize.com հասցեով կամ զանգահարեք 098909417 հեռախոսահամարով:

Ալեքսանդր Ռեւզինն ավելի քան 150 հեռուստատեսային եւ շոու-ծրագերի, երաժշտական մրցույթների ռեժիսոր է: Նրա բեմադրած համերգային ծրագրերից են «Նոր ալիք»-ը եւ «Տարվա երգ»-ը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին