×


«Բադրիջանը շատ լավ բան է»՝ «ԹՈւՄՈյան»-ի առաջին համերգը՝ կատակ-երգերով :)

«Թումո» ստեղծարար կենտրոնի երաժշտասեր պատանիների համար ակտիվ ու բուռն երաժշտական ամառ է։ Թամար Կապրելյանի ղեկավարությամբ օրերս կայացած «Նվակ»-ի բացօթյա համերգից հետո տեղի է ունեցել նորաստեղծ «Թումոյան» նվագախմբի ակումբային համերգը։

«ԹՈւՄՈյան»-ի առաջին համերգին


«Deti Picasso» խմբից Կարեն Հարությունյանն ու պետերբուրգյան «Մեծ» թատրոնից Նելլի Մարդոյանն այս օրերին Երեւանում են, Թումոյում երկու շաբաթ անցկացրած աշխատարանի արդյունքում ստեղծել են նոր «TUMOian Orchestra»-ն, որի նպատակը հայկական ժողովրդական հայտնի երգերը ժամանակակից հնչողությամբ ներկայացնելն է:

«ԹՈւՄՈյան»-ի առաջին համերգին


Պատանիներն ու մարզիչներն «Ուլիխանյան» ակումբում նոր հնչողությամբ կատարել են բազմաթիվ սիրված հայկական կատակ-երգեր, օրինակ՝ «Խորովածը շատ լավ բան է» երգում խորովածի փոխարեն գովերգել են բադրիջանը, իսկ ներկաները ձայնակցել ու պարել են։ Կարենի ու Նելլիի 2 շաբաթվա ընթացքում ստեղծած 26 հոգանոց նվագախումբն ու  երգչախումբը դրական լիցքեր ու էներգիա են փոխանցել հանդիսականներին։  

«ԹՈւՄՈյան»-ի առաջին համերգին


Եվրոպայում բնակվող երաժիշտ Կարեն Հարությունյանը տպավորված էր պատանիների էնտուզիազմով: Այս ամռանը կեզրափակվեն այս համերգով, բայց ինչպես նշել է, հույս ունի՝ Երեւան վերադառնալիս կրկին կշարունակի աշխատանքը նորաստեղծ խմբի հետ։ Թումոյի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանն էլ BRAVO.am-ին հայտնել է, որ այս նախագծում «Նվակ»-ի սաներն ընդգրկված չեն, ընտրել են նոր մասնակիցների.«Առաջիկայում երգերը ձայնագրելու ենք, գուցե նաեւ հոլովակներ նկարահանենք, որոնք համացանցում կհրապարակենք։ Նաեւ հուսով ենք, որ աշխատարանը հետագայում կդառնա լիարժեք նվագախումբ, ինչպես մեր «Թմբա-թա» խումբը»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին