×


«Բարդ փորձությունների միջով եմ անցել, նույնիսկ քաղցած եմ մնացել». Արմեն Դալլաքյան

Սեպտեմբերի 15-ից «ATV» հեռուստաընկերությամբ կցուցադրվի «Անհայտ հասցե» հաղորդաշարը: Հաղորդման մասնակից, դերասան Արմեն Դալլաքյանը BRAVO.am-ին ասել է, որ փորձություններով լի շաբաթներ են անցկարել Դիլիջանի անտառներում: «Լարված, բայց, միեւնույն ժամանակ, հետաքրքիր ու անմոռանալի օրեր ենք ունեցել: Ադրենալինի չափաբաժնի պակաս չի զգացվել»:

«Անհայտ հասցե» հաղորդաշարի նկարահանումներին


Դերասանը նախագծին մասնակցելու առաջարկը ստանալուն պես համաձայնել է. «Դրական պատասխան տալուց հետո մտքերի մեջ ընկա` արդյո՞ք կարող եմ հաղթահարել այդ բարդ փորձություններն ու հասնել հաղթանակի:)։ Հիմա չեմ փոշմանում: Ճիշտ է՝ շատ լարված օրեր ապրեցինք, բայց կարեւորը շատ լավ ժամանակ անցկացրինք, նոր մարդկանց հետ ծանոթացա, դժվարությունները հաղթահարել սովորեցի»,- նշել է նա՝ պատմելով. «Մեր օրվա հացն ինքներս էինք հայթայթում, ստպված էինք բույսեր եւ կենդանիներ ուտել: Շատ զզվելի պահեր են եղել, որոնք նույնիսկ հիշելիս մարմնովս սարսուռ է անցնում: Անգամ սոված ենք մնացել, գիշերը ստիպված եղել չքնել: Մասնակիցներից մեկը նույնիսկ սովածությունից ուշագնաց եղավ: Մի խոսքով՝ շատ մանրամասներ չեմ ուզում ասել, որ հաղորդման հետաքրքրությունը չկորչի»:

«Անհայտ հասցե» հաղորդաշարի նկարահանումներին


Արմենը չցանկացավ նշել նաեւ հաղթողի անունը. «Դա էլ թող անակնկալ մնա: Շատ թեժ մրցակցություն էր: Շատ լավ եմ խաղացել ու իմ առջեւ դրված բոլոր փորձությունները պատվով եմ հաղթահարել :)»:

Այս նածագծից բացի, Արմենը երկու նոր հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ ունի. «Առաջարկներից մեկը հաստատ ընդունելու եմ, բայց թե որ մեկը՝ դեռ չեմ կողմնորոշվում»:

«Անհայտ հասցե» հաղորդաշարի նկարահանումներին


Օգոստոսի վերջին դերասանը կմեկնի հանգստի: Ամառային արձակուրդները նա կանցկացնի Եգիպտոսում:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Արմեն Դալլաքյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին