×


«Բյուրո»-ն աշխատանքային նոր մշակույթ կձեւավորի Երեւանում

Երեւանում շարունակաբար այլընտրանքային, ֆորմատից դուրս գաղափարներ են ծնվում։ Մայիսի 1-ին՝ աշխատավորների օրը, տեղի ունեցավ «Բյուրո» համաաշխատանքային տարածքի պաշտոնական բացումը Նալբանդյան 7/1 հասցեում, որը խոստանում է աշխատանքային նոր մշակույթ ձեւավորել մայրաքաղաքում:

«Բյուրո» համաաշխատանքային տարածքի բացմանը


Եթե հոգնել եք սրճարաններում կամ տանն անընդմեջ աշխատելուց եւ ուզում եք աշխատանքային ժամերն անցկացնել տրամադրող միջավայրում, լավագույն այլընտրանքը «Բյուրո»-ն է: Քաղաքի կենտրոնում, սակայն կենտրոնի աղմուկից հեռու՝ Սախարովի հրապարակի հարեւանությամբ գտնվող 24-ժամյա «co-working» տարածքը ճկուն հարթակ է, որտեղ աշխատանքային հարմարավետ պայմանները սինթեզվում են շփումների եւ ծանոթությունների համար նախատեսված հաճելի միջավայրի հետ։

Կարմիր գորգ, «Тhe Band» ակուստիկ կվարտետի կողմից կենդանի երաժշտություն, համեղ հյուրասիրություն, լուսանկարվելու հրաշալի անկյուններ՝ «Բյուրո»-ի բացմանը ներկա հյուրերն առաջինն են գնահատել յուրահատուկ ինտերիերն ու շնորհավորել անձնակազմին։  

«Բյուրո» համաաշխատանքային տարածքը


«Work'n'roll» կարգախոսով նորաբաց համաաշխատանքային հարթակում ե՛ւ աշխատում են, ե՛ւ լավ ժամանակ անցկացնում։ Այստեղ ճաշակով համադրված են հնաոճն ու նորաձեւը։ Իր տեսակի մեջ ինքնատիպ կենտրոնը կարող է ձեր նոր «աշխատավայրը» դառնալ. կունենաք արդյունավետ ու ստեղծագործ միջավայր նոր համագործակցությունների համար։

«BŪRO»-ն հիանալի վայր է ազատ գրաֆիկով աշխատողների համար, ովքեր փնտրում են խաղաղ անկյուն, արագ Wi-Fi, համեղ ուտեստներ կամ էլ տաք սուրճ։ Աշխատատարածքը հարմար է նաեւ սկսնակ ընկերությունների համար, որոնք դեռեւս չունեն սեփական գրասենյակ։ Իսկ երբ աշխատանքն ավարտել եք, կարող եք լաունջ սրահում մեկ գավաթ գինի ըմպել։ «Բյուրո»-ն նաեւ հարմար է ֆիլմերի ցուցադրությունների, սեմինարների, ցուցահանդեսների եւ տարատեսակ միջոցառումների համար։

«Բյուրո»-ի հիմնադիր Աշոտ Առաքելյանը


«Բյուրո»-ն «Դոմինո Փրոդաքշն» պրոդյուսերական ընկերության նոր նախագիծն է։ Ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում նշել է հիմնադիր Աշոտ Առաքելյանը, համաաշխատանքային վայրերը տարբեր երկրներում այժմ արդիական են.«Մենք փորձել ենք կրեատիվ մթնոլորտ ստեղծել հստակ աշխատանքի վայր չունեցող մարդկանց համար, որոնք հիմնականում ստեղծագործ ոլորտի անհատներ են՝ դիզայներներ, ծրագրավորողներ, երաժիշտներ, պրոդյուսերներ։ Մենք առաջին քայլն արել ենք՝ ստեղծելով հարթակը, եւ մարդիկ կգան ու կամբողջացնեն միջավայրը։ «Բյուրո»-ն նաեւ հարթակ է նոր ծանոթությունների ու համագործակցությունների համար, սկզբունքն այն է, որ գործնական տարր լինի։ Այցելուները կարող են հանդիպումներ անցկացնել, խորհրդակցել, ինչու՞ ոչ, միասին գինի ըմպել»։

«Тhe Band»-ի վոկալիստ Կարինա Առուստամյանը կատարում էր սիրված հիթերը քավր տարբերակով: Երգչուհին տպավորված է նոր վայրով.«Սպասվածից ավելի յուրահատուկ ու տրամադրող է: Երեւում է մանրակրկիտ ու կազմակերպված աշխատանքը։ Միջազգային ստանդարտներին ամբողջովին համապատասխանում է թե՛ մատուցումը, թե՛ ինտերիերը։ Միանշանակ, ընկերներիս հետ հաճախ կայցելեմ»։

«Тhe Band»-ը ելույթ է ունեցել «Բյուրո»-ի բացմանը


Մոդելավորող-դիզայներ Լիլիթ Մելիքյանն էլ, շնորհավորելով բացման առթիվ, անձնակազմին ու ապագա այցելուներին մաղթել է արդյունավետ աշխատանք. «Իսկապես հետաքրքիր ու ճաշակով կահավորված վայր է։ Տպավորված եմ եւ մաղթում եմ նոր գաղափարներ ու հաջողություններ»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին