×


«Գրեմմի» ստացած երգչախումբը Կոմիտաս կատարեց Երեւանում

«Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում երեկ Էստոնիայի ազգային արական երգչախումբն էր, որը Հայաստանում հյուրընկալվում է երկրորդ անգամ։ Նրանց համերգը տեղի է ունեցել «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, ելույթից առաջ երգչախումբը ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգեւատրվել է ոսկե մեդալով։

Էստոնիայի ազգային արական երգչախմբի երեւանյան համերգին


Նախքան համերգը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան քառօրյա պատերազմում հայրենի սահմանների պաշտպանության ժամանակ նահատակված հերոսների հիշատակը:

«Գրեմմի» ստացած երգչախումբը երեւանյան այս համերգից առաջ ապրիլի 24-ին երգել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, իսկ ապրիլի 23-ին, ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, հանդես է եկել նաեւ Վանաձորի Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում: Նշենք, որ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին էլ երգչախումբը Էստոնիայի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է «Քեզ հետ, Հայաստան» խորագիրը կրող համերգին:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Միկ Ուլեոյան


BRAVO.am-ը ետնաբեմում զրուցել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Միկ Ուլեոյայի հետ։ Նա նշել է, որ արդեն ծանոթ է հայ երաժշտասերների ճաշակին եւ զգացված է ջերմ ընդունելությունից.«Երբ Վանաձորում ելույթ ունեցանք, դահլիճը փոքր էր, Երեւանում ավելի մեծ լսարան է, ինչպես նկատեցի, դասական երաժշտությունը գնահատող հանդիսատես է։ Մենք գիտենք Հայոց Ցեղասպանոթյան մասին, գիտենք նաեւ Կոմիտասի գործերի արժեքը։ Այս համերգի համար ընդգրկել ենք հատվածներ վարդապետի պատարագից, «Խորհուրդ խորին», «Քրիստոս պատարագեալ» ստեղծագործությունները:

Էստոնիայի ազգային արական երգչախմբի երեւանյան համերգին


Երկու մասից բաղկացած համերգային ծրագրում 45 հոգուց ավելի կազմով երգչախումբը կատարել է Մարտ Սաարի, Ալեքսանդր Լաատեի, Կոնստանտին Տուուրնպուի, Գեյվին Բրայարսի, Հենրիկ Օդեգաարդի, Ջովաննի Բոնատոյի, Գալինա Գրիգորեւայի ստեղծագործությունները: Առաջին մասի վերջում հանդիսատեսն առանձնակի ոգեւորությամբ է ունկնդրել Կոմիտասի ստեղծագործությունները տղամարդկանց երգչախմբի կատարմամբ։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW