×


«Եվրատեսիլ 2017»-ի Գերմանիայի պատվիրակն այցելել է Ծիծեռնակաբերդ

«Եվրատեսիլ 2017»-ի Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինան, մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկի ուղեկցությամբ, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, այցելել է Ծիծեռնակաբերդ:

Լեւինան եւ Արծվիկը այցելել են Ծիծեռնակաբերդ


Նրանք հուշահամալիրի հավերժական կրակի մոտ ծաղիկներ են դրել եւ մեկ րոպե լռությամբ հարգել Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը: «Ես լսել էի Հայոց ցեղասպանության մասին մինչեւ Հայաստան այցելելը, քանի որ Գերմանիան վերջերս ճանաչեց այն: Շատ հուզիչ է գտնվել այստեղ»,- նշել է Լեւինան:

Լեւինան` Հանրապետության հրապարակում


Լեւինան Հայաստան է ժամանել ապրիլի 13-ին, այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացել է վերջերս բացված «Հնչյուն եւ լռություն. երաժիշտը եւ նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությանը, նվագել է քանոն, լսել նվագարաններով ազգային-ժողովրդական կատարումներ:

Լեւինան` Կասկադում


Ի դեպ. երգչուհին մասնակցել է նաեւ BRAVO.am-ի «Ոտաբոբիկ» նախագծին: Արդյունքը կներկայացնենք շուտով:):

Տեղեկատվությունը` Առաջին ալիքի
Լուսանկարները` Լեւինայի «ֆեյսբուքյան» էջից եւ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին