×


«Երեւան Մոլ»-ում բացվել է «Բալենո» նորաձեւ հագուստի խանութ-սրահը

«Բալենո» հագուստի խանութ-սրահը երեկ «Երեւան Մոլ»-ում (Արշակունյաց 34) պաշտոնապես բացել է իր դռները գնորդների առջեւ։ Իտալիայում ստեղծված ինքնատիպ ապրանքանիշը, որը տարածված է եվրոպական ու ասիական երկրներում, այսուհետեւ պաշտոնական ներկայացուցչություն ունի նաեւ Հայաստանում։

Չարենցը, Մարինե Պետիկյանը եւ Նարբե Պողոսյանը` «Բալենո» հագուստի խանութ-սրահի բացմանը


Ոճային, գունեղ ու գեղեցիկ հագնվող երիտասարդ տղաների ու աղջիկների, ինչպես նաեւ 2 տարեկանից բարձր երեխաների համար խանութ-սրահում առկա է լայն տեսականի՝  ամբողջովին բամբակյա վերարկուներ, ջրակայուն ժիլետներ, շապիկներ, տաբատներ, սպորտային հագուստ, ինչպես նաեւ ներքնազգեստ։

«Բալենո» հագուստի խանութ-սրահը տեղակայված է «Երեւան Մոլ»-ում


«Ստեղծիր քո սեփական ոճը» կարգախոսով բրենդն այն երիտասարդների համար է, որոնք իրենց վառ անհատականությունը սիրում են ընդգծել վառ գույների հագուստի միջոցով։ Հագնվելով «Բալենո»-ում՝  կունենաք հետաքրքիր ու գրավիչ տեսք։

Խանութ-սրահի մենեջեր Մարինե Պետիկյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ «Բալենո»-ն աչքի է ընկնում գունեղ տեսականիով.«Ցանկանում ենք, որ հայ երիտասարդները եւս գունեղ հագնվեն: Ողջունելի է, որ այդ միտումը Հայաստանում արդեն կա։ Դեռ առաջին խանութն է Երեւանում, բայց ընդլայնվելու մեծ պլաններ ունենք։ Ցանկացած մարդ կգտնի իր ոճին համապատասխան հագուստ բոլոր գույներով»։

«Բալենո» հագուստի խանութ-սրահի բացմանը


Կարմիր ժապավենը կտրելու հանդիսավոր արարողությունից հետո ներկաները ծանոթացել են ապրանքանիշի տեսականուն, կատարել առաջին գնումները եւ օգտվել հյուրասիրությունից։ Բացման արարողությունը վարող Չարենցը, ողջունելով ներկաներին, հրավիրել է խանութ-սրահ. «Սպասված բրենդն արդեն Հայաստանում է։ Տեսնելով խանութի դիմաց հավաքված բազմությանը` կարելի է ենթադրել, որ այս իրադարձությունը հետաքրքրություն է առաջացրել»։

Ի դեպ, «Բալենո»-ի հանդիսավոր բացումը կազմակերպել էր «Love Production»-ը, որի տնօրեն Նարբե Պողոսյանը մեզ հետ զրույցում ասել է.«Վերջերս հաճախ ենք տարբեր միջոցառումներ կազմակերպում։ Երբ առաջարկեցին, որ մենք զբաղվենք բացման կազմակերպմամբ, սիրով համաձայնեցինք։ Մեր խնդիրն էր յուրահատուկ կերպով իրականացնել արարողությունը»։

Նարբե Պողոսյանը` կնոջ, որդու հետ եւ միջոցառման հյուրերից


Նշենք, որ «Բալենո»-ի առաջին հինգ գնորդներին սպասվում էր անակնկալ. նրանք խանութի ցուցափեղկին իրենց ձեռքի հետքն են թողել եւ բարեմաղթանքներ գրել, իսկ թռուցիկների վրա գրված թվերով անցկացված խաղարկության ընթացքում երկու հաջողակներ հնարավորություն են ստացել հագուստ ընտրել առկա նոր հավաքածուից։ Միջոցառման եզրափակիչ հատվածում էլ խանութ-սրահի անձնակազմը կտրել է տոնական տորթը։ 

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք հետեւել «Բալենո»-ի ֆեյսբուքյան էջին կամ Instagram-ին #baleno_armenia, նաեւ զանգահարել (011) 204554 հեռախոսահամարով:

Մաղթում ենք հաճելի գնումներ:):

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW