×


«Ժողովրդական երգիչ 4» Գրիգոր Միրզոյանը «հարբել» է իր նոր հոլովակի նկարահանումներին :)

«Ժողովրդական երգիչ 4» նախագծի հաղթող Գրիգոր Միրզոյանը շուտով կներկայացնի իր երկրորդ տեսահոլովակը, որի ռեժիսորն Արմեն Փիրիմասիհին է: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ «Իմ Հայաստան» կոչվող երգի խոսքերի ու երաժշտության հեղինակն էլ Վաչե Ավեյանն է:

Գրիգոր Միրզոյանի «Իմ Հայաստան» տեսահոլովակի նկարահանումներին


«Սյուժեն սիրային է, հերոսները ես եւ Հայաստան վերադարձած մի գեղեցիկ աղջիկ է: Նկարահանումները տեւել են երեք օր` ընթանալով Երեւանում ու Գառնիում: Գունեղ տեսահոլովակ է. ցուցադրում ենք Հայաստանի տեսարժան վայրերը»,-պատմել է երգիչը:

Գրիգորի խոսքով` իր նոր աշխատանքը կարեւոր հաղորդագրություն ունի.«Ասելիքս մեկն է` թող երիտասարդները հայրենիք վերադառնան, իրենց սերը գտնեն ու  ընտանիք կազմեն մեր հողում: Այն կանչ է աշխարհասփյուռ հայերին»:

Գրիգոր Միրզոյանի «Իմ Հայաստան» տեսահոլովակի նկարահանումներին


Երգիչը պատմել է, որ զվարճալի են անցել հատկապես կոնյակի գործարաններից մեկում տեղի ունեցած նկարահանումները.«Մի քանի ժամ մնալով այնտեղ` կոնյակի հոտից հարբել էինք: Դիմահարդարն անընդհատ մոտենում էի ինձ ու փորձում գրիմով փակել աչքերիս շրջակայքում առաջացած խնդիրները»:

Գրիգորը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում բացի «Իմ Հայաստան»-ից, նոր այլ երգեր էլ կներկայացնի, նաեւ համերգներ կունենա ինչպես Հայաստանում, այնպես էլ Փարիզում եւ Վիեննայում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադևել է Գրիգոր Միրզոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW