×


«Իսպանական կրքեր» Երեւանում :)

Արսեն Սաֆարյանը, Շահիրյանների ընտանիքը, Վիկա Մարտիրոսյանը, Մարինկա Խաչատրյանը, Վարդան Բադալյանը եւ այլ հայտնիներ երեկ  «Հավանա» համալիրում մասնակցել են «Իսպանական կրքեր» ներկայացման փակ դիտմանը: BRAVO.am-ը եւս հետեւել է պարային շոուի ընթացքին, լուսանկարել հյուրերին, որոնց էլ կտեսնեք մեր ֆոտոշարքում:

«Իսպանական կրքեր» ներկայացման պրեմիերային


Իրական փաստերի վրա հիմնված ներկայացման հեղինակներն են Նարեկ Քթոյանը, Արայիկ Գաբաջյանը եւ Հովհաննես Սարգսյանը: Վերջինս նաեւ պարային մասի բեմադրիչն է: Ներկայացվում է Լեոնարդո Ավգուստո Ռոդրիգեսի պատմությունը, ով ընկերների հետ Մադրիդում հիմնում է իր կրկեսը, որն աչքի է ընկնում եզրափակիչ յուրահատուկ համարով: Սյուժեի առանցքում Լեոնարդո-Իզաբել-Մառլենա սիրային եռանկյունին է:

Շահիրյանների ընտանիքը

«Իսպանական կրքեր» ներկայացման պրեմիերային


Լեոնարդոյին մարմնավորում է Հովհաննես Սարգսյանը, Մառլենայի դերում Մարիաննա Գիլոյանն է, Իզաբելի դերում` Միլենա Ոսկանյանը, ով էլ BRAVO.am-ի հետ զրուցում նշել է, որ շատ երկար ու տաժանակիր փորձերի շնորհիվ են արդյունքի հասել.«Օրինակ, երեկ գիշերը վնասել էի ոտքս, սակայն, կարողացա նորմալ պարել: Արդեն երրորդ ներկայացումն է, որ հանդես եմ գալիս որպես գլխավոր հերոսուհի եմ: Միանգամից են ընտրել. ինձ շատ են սիրում:): Բարի, դրական կերպար են ինձ ընկալում, երեւի դրա համար էլ միշտ ուրախ դերեր են բաժին հասնում»:

Միլենա Ոսկանյանն` ամուսնու` Արմեն Շահվերդյանի հետ


Պարուհի, «Ամարաս» խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ իրեն հոգեհարազատ է իսպանական արվեստը եւ հաճույք է ստացել դիտումից.«Շնորհավորում եմ բոլորին, նրանք իմ ընկերներն են»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին