×


«Խոպանի տեսության» դերասանները` Անի Մալյանի տարեդարձին :)

Շանթի «Խոպանի տեսություն» սիթքոմի դերակատարներից Անի Մալյանը երեկ դարձել է 12 տարեկան: Ծննդյան տարեդարձն աղջնակը նշել է երեւանյան ժամանցի վայրերից մեկում` հարազատների եւ գործընկերների շրջապատում: Խնջույքի լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին:

Անի Մալյանը դարձել է 12 տարեկան


Հոբելյարը մեզ հետ զրույցում նշել է, որ շատ է սիրում իր ծննդյան օրը, ամեն տարի ուրախությամբ տոնում է, սակայն այս մեկը տարբերվել է նախորդներից.«Ավելի լավ ու ճոխ անցավ, երեւի, հյուրերի շնորհիվ»:

Սիթքոմում Սյուզիի դերակատարի տարեդարձին ներկա են եղել Անաիս Սարդարյանը, Անահիտ Կիրակոսյանը, Մանանա Գեւորգյանը, Զառա Սահակյանը եւ Էմիլ Կիրակոսյանը, ովքեր հաճելի անակնկալներ են մատուցել իրենց պատանի գործընկերոջը.«Անահիտը բանաստեղծություն նվիրեց, իսկ Անաիսը երկու շատ լավ երգ պատվիրեց, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրանց»:

Անի Մալյանի ծննդյան տարեդարձին


Ծննդյան տորթի մոմերը փչելիս 12-ամյա Անին մտապահել է իր ամենանվիրական երազանքը` կերտել դերասանուհու հաջողակ կարիերա:

BRAVO.am-ը միանում է շնորհավորանքներին եւ մաղթում երազանքի իրականացում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարներ տրամադրել է Անի Մալյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին