×


Ելենա Իլանջյան.«Բոլորը զարմացած ինձ էին նայում»

«Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի Ելենա Իլանջյանը շուտով հանդիսատեսին կներկայանա նոր երգով եւ տեսահոլովակով: Մոսկվաբնակ երգչուհու հեղինակային երգը կոչվում է «Խուճապ», գործիքավորումն արել է Վահան Նահապետյանը, ձայնագրությանը մասնակցել են ջութակահար Անդրանիկ Արաբյանը եւ կիթառահար Արթուր Սակոյանը:

Ելենա Իլանջյանը` "Խուճապ" տեսահոլովակի նկարահանումներին


Ելենան BRAVO.am-ին հայտնել է, որ համագործակցել է ռեժիսոր Արա Գասոյանի հետ.«Նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայի հայտնի վայրերում, նաեւ մի բիզնես կենտրոնի տարածքում, որտեղ նկարահանումներն արգելված են: Ըստ սյուժեի` անհետանում եմ ջրի տակ, եւ լուսադեմին, երբ ավարտեցինք, մազերս թաց էին, իսկ վարսահարդարիչը մոռացել էի. սրբիչով փաթաթեցի գլուխս եւ դուրս եկա, արդյունքում բոլորը շրջվում էին ու զարմացած նայում մի խենթ աղջկա:)»:

Ելենա Իլանջյանի "Խուճապ" տեսահոլովակի նկարահանումներին


Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս երգչուհին հայտնել է, որ «Հայաստանի ձայն»-ի երրորդ եթերաշրջանի ռուսաստանաբնակ մասնակիցների հետ նոր գործ կներկայացնեն.«Հայաստանի մասին երգ եմ գրել, եւ Արման Մինասյանի հետ որոշել ենք ստեղծել մի նախագիծ, որին կմասնակցեն նաեւ մեր ընկերները` Կարինա Հակոբյանը, Արթուր Մարգարյանը եւ Արտակ Սարգսյանը: Որոշել ենք սեփական միջոցներով նկարահանել տեսահոլովակ, որի ռեժիսորը կրկին կլինի Արա Գասոյանը»:

Հիշեցնենք, մինչ «Խուճապ» տեսահոլովակի նկարահանման աշխատանքները սկսելը Ելենան հեղինակային երգով մասնակցել է ռուսական «Հիթ» ծրագրին, որի շրջանակում Նատաշա Կորոլյովան նախընտրել է կատարել նրա «Время река» երգը:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Ելենայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին